-
16.04.2016|
20:00
Սիրիայի հարցով բանակցությունների բարձրագույն խորհուրդը հրաժարվել է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի առաջարկից՝ Բաշար ալ-Ասադին երկրի նախագահի պաշտոնին պահելու և նրան զուգահեռ ընդդիմադիր երեք փոխնախագահներ նշանակելու վերաբերյալ` հայտնում է «Ալ-Ջազիրա»-ն՝ սեփական աղբյուրների հղումով։
-
16.04.2016|
19:59
Նախօրեին Ադրբեջանական բանակը դարձյալ խախտել է կրակի դադարեցման ռեժիմն ու դիվերսիայի փորձ իրականացրել ԼՂՀ-ի ուղղությամբ, սակայն հետ է շպրտվել։
-
16.04.2016|
19:58
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է հունական Լեսբոս կղզի՝ հանդիպելու միգրանտներին: «Ուզում եմ ձեզ ասել, որ դուք մենակ չեք», - փախստականներին այս խոսքերով է ողջունել Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը, դիմելով աշխարհին՝ նա կոչ է արել ցուցաբերել «հասարակ մարդասիրություն»:
-
16.04.2016|
19:57
Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:
-
16.04.2016|
19:56
G20-ի երկրները պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել այն երկրների հանդեպ, որոնք չեն մասնակցում հարկային տեղեկատվության փոխանակությանը՝ հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ ֆինանսական քսանյակի ֆինանսների նախարարների ու կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման արդյունքներով։
-
16.04.2016|
19:55
Համաշխարհային տնտեսությունում պահպանվում են «ռիսկի և անորոշության գործոնները»՝ ասվում է Մեծ քսանյակի կոմյունիկեում, որը տարածվել է Վաշինգտոնում։
-
16.04.2016|
19:54
Ավստրիական ուլտրաաջ Identitäre Bewegung Österreich խմբավորման ներկայացուցիչները հարձակվել են թատրոնի վրա, որտեղ ընթացել է ներկայացում փախստական դերասանների մասնակցությամբ՝ հայտնում է Reuters-ը:
-
16.04.2016|
19:53
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը ներողություն է խնդրել գերմանական Süddeutsche Zeitung թերթից, որի սեփականատեր էր Պուտինն անվանել ամերիկյան Goldman Sachs բանկին։ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դա իր սխալն է անվանել։
-
16.04.2016|
19:53
Ապրիլի 16-ին Պեկինում` Շանհայի համագործակցության կազմակերպության կենտրոնակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը ստորագրել են հուշագիր, որով Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստացավ Շանհայի համագործակցության կազմակերպությունում։
-
16.04.2016|
19:52
Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, Թուրքիայի հարցով փորձագետ Էնդրյու Գարդները ասել է.