11.09.2013|
15:09
Հայաստանի մարզային համայնքներից և հեռավոր գյուղերից տարբեր ոլորտներին առնչվող բողոքներ շատ հաճախ են լինում, ավելի հաճախ, քան մայրաքաղաքից: Պատճառը շատ պարզ է` հեռավոր գյուղերում այդ հիմնարկությունները վերահսկողությունից դուրս են, բարձիթողի վիճակում, ինչն էլ իրավունք է տալիս պետական կամ մասնավոր կառույցները տնօրինող որոշ «շեֆերի» ինքնագործունեությամբ զբաղվել, վարվել տեղաբնակների հետ այնպես, ինչպես սիրտներն է ուզում: