Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Խմբակային սեքսի ակումբ` Մոսկվայի կենտրոնում

    28.07.2013| 15:05
    Մոսկվայի կենտրոնում՝ 19-րդ դարի առանձնատանը, որը գտնվում է Նիժնի Կիսլովսկի նրբանցքի թիվ 6 հասցեում, քաղաքային իշխանության պատգամավոր Ելենա Տկաչը հայտնաբերել է խմբակային սեքսի ակումբ: Պատգամավորը մոտ մեկ ամիս առաջ նույն նրբանցքում գտնվող «Հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության բռնի տեղահանումից հետո որոշել է պարզել, թե ինչ կազմակերպություններ են գտնվում այն շինություններում, որոնք համարվում են Մոսկվայի քաղաքային գույքի դեպարտամենտի սեփականություն:
  • Ռուսների համար միգրանտները «ոչ ադեկվատ» են

    28.07.2013| 15:03
    Ռուսաստանի միգրացիայի պետական ծառայությունը հրապարակել է ներգաղթած քաղաքացիների վերջին տվյալները, որոնք վկայում են, որ օտարերկրյա քաղաքացիների հոսքը ՌԴ աճել է: Միգրացիոն ծառայությունում գրանցված քաղաքացիների շուրջ 79,5%-ը ԱՊՀ երկրներից են, որից 52,6%-ը`ՈՒզբեկստանից, Տաջիկստանից և ՈՒկրաինայից: Պաշտոնական տվյալներով՝ ընթացիկ տարում Ռուսաստան են մեկնել 11,3 մլն օտարերկրացիներ, որը 9,9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
  • Այս շարժումն էլ «կփսորվի», եթե…

    Այս շարժումն էլ «կփսորվի», եթե…

    27.07.2013| 17:27
    Արդեն «Վճարում ենք 100 դրամ» շարժման որոշ մասնակիցներ, ուղիղ կամ միջնորդավորված, խոսում են այն մասին, որ այլևս չեն ուզում շարունակել պայքարը, քանի որ այն քաղաքականացվում է: Հնարավոր է, որ նրանցից ոմանք պարզապես գլուխ չունեն իշխանությունների հետ, այլ կերպ ասած` իշխանությունների հետ «քյալլա տալու զահլան չունեն»: Բայց միայն դա չէ պատճառը:
  • Ակտիվիստ. «Ոչ ոք իրավունք չունի ապակողմնորոշելու մեզ»

    Ակտիվիստ. «Ոչ ոք իրավունք չունի ապակողմնորոշելու մեզ»

    27.07.2013| 17:13
    Այս գիշեր ջրցան մեքենաները որոշել են ոռոգել քաղաքապետարանի այն կանաչապատ տարածքը, որի վրա նստացույց էին անում ակտիվիստները:
  • Ո՞վ է փորձում ստվեր ձգել ակտիվիստների պայքարի վրա

    Ո՞վ է փորձում ստվեր ձգել ակտիվիստների պայքարի վրա

    27.07.2013| 16:38
    Այս գիշեր «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի` նստացույց հայտարարած երիտասարդները մնացել էին քաղաքապատարանի մոտ, գիշերն անցկացրել դրսում: Ինչպես irates.am-ին պատմեցին վերջիններս` հարակից այգուց իրենց են մոտեցել տրանսվեստիտները և փորձել զրույցի բռնվել հետները:
  • Ուրեմն, սխալ ենք պայքարել

    Ուրեմն, սխալ ենք պայքարել

    27.07.2013| 16:28
    Քաղաքապետը ժամանակավորապես կասեցրեց ուղեվարձի բարձրացման որոշումը: Այնպիսի զգացողություն ունեմ, թե մեր երեխաները պայքարեցին մեր փոխարեն, մեր բաժին բեռը իրենք տարան` Երևանի փողոցներով բողոքի շշմելու ցույցեր անելով: Ինքնաբուխ, պոռթկուն ու, միևնույն ժամանակ, կազմակերպված: Մենք միշտ մեր բեռը փոխանցում ենք մեր սերունդներին:
  • Թույլ չտանք, որ բանը հասնի «սովից մեռնելուն»

    Թույլ չտանք, որ բանը հասնի «սովից մեռնելուն»

    27.07.2013| 16:25
    Խոստովանենք, որ տարիներ շարունակ ժողովրդին իշխանափոխություն խոստացող, սակայն ամռան ամիսներին պարբերաբար արձակուրդ գնացող և սեփական հանգիստը էկզոտիկ վայրերում ըմբոշխնող քաղաքական գործիչների համար էլ էին այս տարվա հուլիսյան զարգացումներն անակնկալ: Անակնկալ էին, որովհետև, ինչպես մեր իշխանությունների, այնպես էլ բազմաթիվ ու բազմադեմ ընդդիմության համար քաղաքական գործունեությունն էլ ունի օրացուցային նշանակություն:
  • Ակտիվիստ. «Ամեն Հենրիկ Հենո չի»

    Ակտիվիստ. «Ամեն Հենրիկ Հենո չի»

    26.07.2013| 17:45
    «Հենրիկ Նավասարդյան, ձեզ քոմմենթներ շատ են պետք: Մի քոմմենթ էլ ես անեմ: Կարծում եմ դրա իրավունքը ունեմ, մանավանդ` «գնա, ես քո…»-ից հետո: ՈՒրեմն, պարոն Նավասարդյան, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ամեն Հենրիկ Հենո չի, ամեն Հենո` Հենո չի»,- քաղաքապետարանի դիմացհայտարարեց ակտիվիստներից մեկը:
  • «Չի կարելի այլևս մեր պետությունում կայացնել կամայական որոշումներ»

    «Չի կարելի այլևս մեր պետությունում կայացնել կամայական որոշումներ»

    26.07.2013| 17:10
    «Մենք պահանջում ենք, որ 100 դրամիմասին կայացրած որոշումը լինի վերջնական, ոչ թե ժամանակավոր: Մենք չենք ուզում մի քանի ամիս հետո կրկին տրանսպորտի գին քննարկեն :Թող օրինակ վերցնեն հարևան Վրաստանից` էնտեղի մետրոպոլիտենն առանց ժետոնի է աշխատում: Թեկուզ Եվրոպայից: Ինչո՞ւ Եվրոպայի լավ օրենքները այստեղ չի կիրառվում»,-ասում էին ակտիվիստները:
  • Ոչ մի բանակցություն քաղաքապետարանի հետ, միայն պահանջներ

    Ոչ մի բանակցություն քաղաքապետարանի հետ, միայն պահանջներ

    26.07.2013| 16:38
    Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի, «Երևանտրանս» ընկերության տնօրենի հրաժարականը պահանջող մի քանի ակտիվիստներ անժամկետ նստացույց են հայտարարել քաղաքապետարանի շենքի առջև։ Վերջիններս երգում, պարում են, զվարճանում ոռոգման ջրի շիթերի տակ՝ պարբերաբար արժանանալով գնդապետ Վ. Օսիպյանի նկատողություններին։