Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀ ԱԳՆ. 33 տարի առաջ մեկնարկած իրադարձությունները դարձան հայ ժողովրդի վերածննդի շարժում

ՀՀ ԱԳՆ. 33 տարի առաջ մեկնարկած իրադարձությունները դարձան հայ ժողովրդի վերածննդի շարժում
21.02.2021 | 12:25

1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից կայացվեց պատմական որոշում՝ խաղաղ միջոցներով պայքարելու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման համար:

Այդ որոշումը պարտադրված էր տարածաշրջանի խորհրդայնացման տարիներին Արցախի կարգավիճակի վերաբերյալ կամայական վճիռներով, Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ հետապնդվող էթնիկ խտրականությամբ, հայ ինքնության ճնշմամբ, հայկական պատմամշակութային ժառանգության խեղմամբ և Արցախի ժողովրդագրական պատկերի նպատակաուղղված փոփոխման քաղաքականությամբ, ինչի մասին բացեիբաց տարբեր ժամանակաշրջաններում հայտարարել էին հենց Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարությունը:


Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման նպատակով Ադրբեջանի իշխանությունների կողմից հրահրվեց և կիրառվեց բռնի ուժ Արցախից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ Կիրովաբադում, Սումգայիթում, Բաքվում և այլ քաղաքներում՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի լիարժեք հայաթափմանը:


Այդ քաղաքականությունը նոր թափ ստացավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմների ժամանակ, որոնք ուղեկցվեցին զանգվածային ոճրագործություններով, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված շրջանների լիակատար հայաթափմամբ և այդ տարածքների հայկական ինքնության ոչնչացման փորձերով:


33 տարի առաջ մեկնարկած իրադարձություններն, իրենց բոլոր ձեռբերումներով և զրկանքներով, դարձան հայ ժողովրդի վերածննդի շարժում՝ ընդգծելով համազգային միասնականությունը, սեփական հայրենիքում անվտանգ, ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու ձգտումը։

Դիտվել է՝ 15105

Մեկնաբանություններ