Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս Աժ ԲՀԿ խմբակցությունից

Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս Աժ ԲՀԿ խմբակցությունից
16.02.2021 | 20:50

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքում գրել է, որ դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից և որոշումը դժվարությամբ է կայացրել։

«Միաժամանակ, հաշվի առնելով, որ առաջնային մանդատ կրող պաշտոնյայի թիվ մեկ առաքելությունը ցանկացած իրավիճակում երկրի ու ժողովրդի համար գերկարևոր խնդիրներին առավելագույնս արագ և համարժեք արձագանքելու պարտականությունն է, այլ ոչ թե անձնական զգուշավորության մասին հոգածությունը, ինձ համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը, ինչը պայմանավորված է խմբակցությանն անդամակցության հանգամանքով: Երկրում արդեն տևական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը և իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը: Վերը նշվածով պայմանավորված՝ այլևս նպատակահարմար չեմ գտնում ԲՀԿ խմբակցության կազմում իմ գործունեությունը»:


Պետրոսյանը նշել է, որ կշարունակի Աժ-ում աշխատանքը՝ որպես անկախ պատգամավոր։

Դիտվել է՝ 13453

Մեկնաբանություններ