Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Այլևս մի ձևացրեք, թե ապակողմնորոշված եք

Այլևս մի ձևացրեք, թե ապակողմնորոշված եք
02.05.2022 | 07:23

Բոլորը՝ թե՛ բազմապիսի ընդդիմադիրները (քաղաքական ինչ-որ ուժերին հարող կամ չհարող), թե՛ լատենտ նիկոլականները, թե՛ նույնիսկ հենց բացահայտ նիկոլականները գիտեն, որ.
ա) Նիկոլը քայլ առ քայլ երկիրը հանձնում է թշնամուն;
բ) Ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործընթացն անդառնալի լինի;
գ) Եթե մնա իշխանության, ապա նորանոր կորուստներ ենք ունենալու, ընդհուպ մինչև Հայաստանի կործանում։


Եվ այնուամենայնիվ մարդկանց մի հոծ զանգված ասում է. «Հա, մենք գիտենք, որ Նիկոլը երկիրը տանում է կործանման, բայց...»։
«Բայց»-ից հետո բերվող պատճառաբանությունները տարբեր են, սակայն եզրակացությունը մեկն է. «...այնպես որ Նիկոլը դեռ թող մնա»։


Այսինքն, եթե դու հասկանում ես, որ Նիկոլը կործանում է երկիրը ու միաժամանակ ասում ես, որ թո՛ղ դեռ մնա, դու փաստացի ասում ես. «Դեռ թող մի քիչ էլ կործանի երկիրը»։
Ընդ որում, պատճառաբանությունների մեծ մասն արդեն ընդունելի չէ որևէ հանգամանքում։
Օրինակ, բացի այդքան ատելի «նախկիններից», դաշտում արդեն կան «5165 շարժումը», «Զարթոնքը», արդեն՝ նաև Արման Թաթոյանը։
Եթե նրանցից որևէ մեկը ձեզ չի բավարարում, կարող եք ձեր հիմնարկի, ձեր բակի, ձեր ընկերական շրջապատի՝ ներկա աղետի մասշտաբները գիտակցող մարդկանցից ինչ-որ մի խումբ հավաքել ու իրենց հետ դուրս գալ պայքարի։ Եթե չգիտեք՝ ինչպես կազմակերպվել, սիրով կբացատրեմ։


Կամ, եթե դուք պահանջում եք քաղաքական ուժերից ծրագրեր, ապա հենց հիմա կարող եք իջնել Օպերա ու հարցնել իրենց ծրագրերի մասին։ Մեկը դուր չգա, մյուսին մոտեցեք։
2018-ի ապրիլին, երբ ես գրել էի, որ Նիկոլին պետք է հարցեր տալ հիմա, քանի դեռ իշխանություն չի դառել, շատերը հարձակվեցին վրաս, թե հարցեր տալու ժամանակը չէ։
Հիմա նույն մարդիկ ասում են. «Բա մենք ի՞նչ իմանայինք, որ Նիկոլը սենց բաներ ա անելու»։ Է՛հ, հարցնեիք ու գուցե հասկանայիք, որ այդ մարդը խաբում է կամ «յուղ է վառում»։
Լավ, անցյալը մի կողմ, իսկ հիմա՞ ինչու հարցեր չեք տալիս։
Տեսե՛ք, Վանեցյանն ամբողջ օրն Ազատության հրապարակում նստած է, Աշոտյանը և Տիգրան Աբրահամյանը ժամերով այնտեղ են լինում, լիքը մարդ կա Դաշնակցությունից, նույն «5165»-ը գրեթե ամբողջ օրն այնտեղ է, այդ թվում՝ Ավետիք Չալաբյանը, Քոչարյանի թիմից են մարդիկ պարբերաբար երևում, արդեն Արման Թաթոյանն է հայտնել, որ ակտիվանում է:
Այդ բոլոր մարդկանց կարող եք հանգիստ մոտենալ ու ձեր հարցերը տալ, նաև բանավիճել, նաև առաջարկներ անել ու նույնիսկ ինչ-որ բան պահանջել։


Վերջերս մի կին էր մեկնաբանություններում գրել. «Ի՞նչ է մտածում Ռուբեն Վարդանյանը այս ամենի մասին»։ Ախր, ձեր ցավը տանեմ, այդ մարդու կազմակերպության կոնտակտները ցանցում դրած են, ձեր հարցերն իրեն ինչո՞ւ չեք ուղղում։ Եթե չպատասխանի, դա էլ է պատասխան, հասկանո՞ւմ եք։


Եթե ձեր հարցերն այլ մարդկանց են ուղղված, գտեք այդ մարդկանց, հարցրեք։ Եթե չկարողանաք գտնել, կփորձեմ օգնել։ Նույն Արմանը Թաթոյան, վստահ եմ, քննարկումներից չի խուսափի։
Միայն թե այլևս մի ձևացրեք, թե ապակողմնորոշված եք, չեք հասկանում և այլն։ Որովհետև այդ պատճառաբանությունն արդեն լուրջ չէ: Եթե հարցեր ունեք, ապա պատասխանները ստանալու համար գոնե պետք է այդ հարցերն ուղղել հասցեատերերին։


Ի տարբերություն 2018-ի ապրիլի, ոչ ոք չի թռնելու ձեր դեմքին ու փորձի լռեցնել, թե բա՝ սուս, մեր սրբին խանգարում ես։ Իսկ եթե ինչ-որ մեկն էլ թռնի, ապա ոչ մի բան չի խանգարում որևէ այլ գործչի ձեր հարցերն ուղղել։


Կարեն Վրթանեսյան

Դիտվել է՝ 14564

Մեկնաբանություններ