Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կարող ես ոչ մեկին չաջակցել, բայց ազգակործանին աջակցությունը յուրահատուկ ախտորոշման կարիք ունի

Կարող ես ոչ մեկին չաջակցել, բայց ազգակործանին աջակցությունը յուրահատուկ ախտորոշման կարիք ունի
04.05.2022 | 20:41

Հետագայում, երբ ավելի հանգիստ ժամանակներ լինեն, մասնագետները, առնվազն հոգեբանները, պետք է ուսումնասիրեն՝ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում հանրության այն հատվածի հոգեբանության, մտածելակերպի հետ, երբ երկրի ղեկավարն ասում է, որ 4000 մարդու մահվան ուղիղ մեղավորն է, բայց, միևնույն է, աջակցում են նրան և ուրիշներին են անվանում մարդասպան:

Շատ բարդ է լինելու դիագնոզ դնել հատկապես այն մարդկանց, ովքեր իրենց համարում են կրթված-ինտելեկտուալ: Ի վերջո, կարող ես ոչ մեկին չաջակցել, բայց ազգակործանին աջակցությունը յուրահատուկ ախտորոշման կարիք ունի:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 22586

Մեկնաբանություններ