«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Ամերիկացիներին խորհուրդ ենք տալիս հայերի հետ բարեկամության քարոզչություն սկսել հայատյացությամբ տառապող Ադրբեջանում»

«Ամերիկացիներին խորհուրդ ենք տալիս հայերի հետ բարեկամության քարոզչություն սկսել հայատյացությամբ տառապող Ադրբեջանում»
23.06.2022 | 07:22

ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է, թե 400.000 դոլար կստանան հայաստանյան այն հասարակական կազմակերպությունները, որոնք կնպաստեն հայ-թուրք-ադրբեջանական բարեկամությանը։

Ասել է թե՝ ԱՄՆ-ի դեսպանատունը ձեռնամուխ է եղել հայ-թուրք-ադրբեջանական չեղած բարեկամության քարոզչության նոր փուլին՝ նպատակ ունենալով ՀՀ քաղաքացիների մեջ ներարկել թրքասիրություն, մարդկանց ուղեղները լվանալ այն կեղծ թեզով, թե հնարավոր է խաղաղություն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։
Ակնհայտ է՝ ԱՄՆ-ը ուղղակիորեն աջակցում է Փաշինյանի, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» կեղծ օրակարգին։


Տարիներ շարունակ Արևմուտքը սորոսական գրանտներով սնել է հայաստանյան հասարակական կազմակերպություններին, դրանցից մի մասը լծվել էր թրքանպաստ քարոզչության։ Անդադար քարոզում էին, թե թուրքը նախկին ցեղասպանը չէ, թե հնարավոր է հայի ու թուրքի բարեկամություն՝ առանց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման։


Ներկայիս ՔՊ-ականներից շատ-շատերն են օգտվել սորոսական գրանտներից. մարիակարապետյանների նմաններն իրենց թույլ էին տալիս մի ողջ ազգի՝ ցեղասպանություն տեսած մեր պապերի անունից, հայտարարել, թե ներում են թուրքին…
Արևմուտքը լրագրողական այցեր էր կազմակերպում Հայաստան-Թուրքիա, Թուրքիա-Հայաստան․ նպատակը հարաբերությունների ջերմացմանը նաև լրատվամիջոցներով նպաստելն էր։ ՈՒ ծնվում էին վճարված հոդվածներ՝ հայ-թուրքական չեղած եղբայրությունը գովերգող։ Եղավ մի պահ, որ դրսից ֆինանսավորվող կայքերը հեղեղվեցին հայի ու թուրքի բարեկամության մասին հորինովի պատմություններով, ստեղծվում էին հայի և թուրքի սիրո մասին կեղծ պատմություններ։ Ի դեպ, բոլոր նման պատմություններում թուրքը ներկայացվում էր որպես հայի հանդեպ մեծ հարգանք ունեցող, ավելին՝ մեծահոգի ժողովուրդ, որն իբրև թե Հայոց ցեղասպանության տարիներին օգնել է ցեղասպանվող հայերին: Այսինքն, ամեն ինչ արվում էր թուրքական հայտնի կեղծ թեզերը հենց հայ հեղինակների ձեռքով հայկական լրատվամիջոցներում շրջանառելու համար։ Ամեն ինչ արվում էր մոռացության տալու այն պատմական փաստը, որ Թուրքիայի ղեկավարության կողմից հայ ժողովրդի դեմ ծրագրված ցեղասպանության իրականացնողը, անմիջականորեն մասնակիցը եղել է հե՛նց թուրք ժողովուրդը, ով և՛ սպանել է, և՛ թալանել հային։ ՈՒ եթե եղել են դրկից հայ հարևանին օգնողներ, ապա կրկին սեփական շահերով պայմանավորված՝ հայի տունուտեղին, հարստությանը տիրանալու նպատակով․․․


Այսինքն, հայաոչնչացման ծրագրի իրականացման հարցում գործ ունենք թուրքական ղեկավարության և թուրք ժողովրդի համագործակցության հետ, հետևաբար, վերջինս երիտթուրքական ղեկավարության հետ համատեղ կրում է հայ ժողովրդի դեմ իրականացված ոճիրի ողջ պատասխանատվությունը։
Դառնալով մերօրյա խնդրին՝ նկատենք, որ ԱՄՆ-ի դեսպանատան քայլը՝ թրքանպաստ քարոզի տարածման համար հայկական ՀԿ-ներին ֆինանսավորելն այլ բան չէ, քան ներսից մեզ առավել թուլացնելու, մեր զգոնությունը զրոյացնելու հստակ նպատակ։ Թերևս, ԱՄՆ-ի դեսպանատանը հաշվարկել են, որ պատերազմում պարտված, մեջքը կոտրած, Փաշինյանի ձեռքով «սև» ու «սպիտակի» բաժանված հայ հասարակության մեջ իրենց քարոզն այս անգամ ավելի արդյունավետ կարող է լինել:


Իսկ եթե ամերիկացիներն իրոք մտածում են տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին, ապա խորհուրդ կտանք հայերի հետ բարեկամության քարոզչություն սկսել հայատյացությամբ տառապող Ադրբեջանում, մի երկիր, որտեղ դեռ մանկապարտեզից դաստիարակվել է հային թիկունքից կացնահարող սաֆարովների մի ամբողջ սերունդ:


Արմինե Սիմոնյան

Դիտվել է՝ 11891

Մեկնաբանություններ