Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ադրբեջանական երազխաբություն ու էժանագին բլեֆ. Դավիթ Կարապետյան

Ադրբեջանական երազխաբություն ու էժանագին բլեֆ. Դավիթ Կարապետյան
12.09.2022 | 08:55

Ադրբեջանի դարավոր պատմության մասին լեգենդները բոլորս ենք լսել...
Տեսել ենք ադրբեջանական քարտեզներ՝ մեր թվարկությունից առաջ, ծովից ծով, մայրցամաքից մայրցամաք, մինչև Նեպտուն ու Պլուտոն...
Որտեղ նայես, որ դարերի քարտեզ նայես, նրանք այնտեղ կան...
Մի հրաշք երկիր, մի արիական ժողովուրդ՝ հազարամյա պատմությամբ, մշակութային ժառանգությամբ, գենետիկ առանձնահատկությամբ, տոհմածառերով, դինաստիաներով...
Խանդել կարելի է...


Ալլահի հովանավորչությամբ ու նախախնամությամբ է, որ ժամանակին օվկիանոսից օվկիանոս ձգվող «Մեծն Ազրբաիջան ալամ հայրենիքից» հիմա գոնե պահպանվել է մի կտոր մասը...
Ու պատճառը՝ նենգ ու անհագ, չկամ ու դաժան հարևաններն են, որոնք խարդախությամբ տիրացան իրենց ապուպապերից ժառանգած հայրենիքի զգալի մասը...
Իհարկե, աշխարհին է հայտնի նաև ադրբեջանական վեհանձն մեծասրտությունը, առատաձեռնությունը, կամեցողությունը, անսահման հարևանասիրությունը, ինչի արդյունքում՝ նրանք մեծահոգաբար Թբիլիսին նվիրեցին Վրաստանին, Երևանը՝ Հայաստանին, Մակուն, Թավրիզը, Ռեշտը, Խոյն ու Սալմաստը, Արդեբիլն ու Զենջանը՝ Իրանին, Դերբենտն ու Մախաչկալան Դաղստանին, և այսպես շարունակ...
Էլ չեմ ասում մնացյալ գյուղերն ու քաղաքները:


Անսահման բարյացակամ, սրտաբաց ու ալտրուիստ «ազգ» է...
Այդ այսօր է, որ անշնորհակալ հարևաններից խռոված՝ վերջիններս հետ են պահանջում ի վերուստ իրենց տրված պապենական հողերը...
Արցախը «հետ բերեցին», հիմա հերթը հասել է Իրանի հյուսիսին:
«Եկել է ժամանակը.
Հարավային Ադրբեջանը պետք է դուրս գա Իրանի կազմից ու միանա մայր Ադրբեջանին»:
Սա ասում է Ադրբեջանի վերնախավը:
Իսկ նրանց այսպիսի ոգևորիչ հարցերում դրսից մերթընդմերթ «աջակցության դոզա» են տալիս Կորոտչենկո և Շեվչենկո ծախված տականքները, որոնք ավելի են հայատյաց ու հայաֆոբ՝ քան ադրբեջանցիները:


Պատերազմի «հաղթանակից» ոգևորված՝ էյֆորիայի ու ցայտնոտի մեջ գտնվող ադրբեջանական մառազմատիկ իշխանավորներն ինչեր ասես, որ չեն ասի. կհորինեն ամենաանհավանականը, այնպես կխեղաթյուրեն պատմությունը՝ վերագրելով իրենց աբսուրդի ժանրից ու նոնսենս համարվող իրադարձություններ, պատմական դեպքեր, որ ապշել կարելի է:
Իրենք գերի են դարձել իրենց իսկ հնարած ստին ու կեղծիքին, անսահման երևակայությանը, ու դա անխնա մատուցում են գալիք սերնդին:
Նրանց վերջին «գլուխգործոցներից» է՝ Արցախի գրավյալ տարածքների հայկական եկեղեցիների ալբանա-ուդիականացումը:


Պատերազմի արդյունքում Ադրբեջանի տիրապետության տակ անցած բոլոր հայկական եկեղեցիներն ու վանական համալիրներն այսօր սեփականաշնորհվում ու տնօրինման են տրվում՝ աշխարհին անհայտ ու անհասկանալի ցեղային միավորմանը:
Ակամա հարց է առաջանում.
Այդ ինչպե՞ս է, որ «հանուն արդարության» նույն տրամաբանությամբ ներկայիս Թուրքիայի ողջ տարածքում, և հատկապես արևելյան շրջաններում (Արևմտյան Հայաստանում) հայկական եկեղեցիները մինչ այսօր ուդիական չեն...
Այդ ինչպե՞ս է, որ Դադիվանքը համարվում է «ուդիական» եկեղեցի, բայց օրինակ Աղթամար կղզու «Սուրբ Խաչ» եկեղեցին՝ հայկական:
Այդ ինչպե՞ս է, որ Ստամբուլում կա հայկական կաթողիկոսություն, իսկ ողջ Թուրքիայի տարածքում եկեղեցիների վերահսկողությունը և այդ եկեղեցիների պատկանելիությունը ճանաչվում է հայկական մշակութային ժառանգություն, իսկ ուդիական կաթողիկոսություն գոյություն չունի...


Ստացվում է՝ վրացական ուղղափառ եկեղեցիներն ևս ուդիական են:
Էլ չեմ խոսում աշխարհի տարբեր վայրերում գտնվող եկեղեցիների մասին:
Դե, ուդիները աշխարհասփյուռ «ազգ» են, հայտնի իրենց եկեղեցաշինությամբ:
Ինչևէ, զավեշտալի է, բայց միևնույն ժամանակ տխուր, որ հայկական ժառանգությունը քոչվոր ցեղերի տնօրինման տակ է:
Իսկ որ ամենավատն է՝ քոչվորը դարձել է նստակյաց, ու արժանացել հայրենիքի, նստակյացը՝ դարձել քոչվոր, մնացել անհայրենիք...
Հատկապես Դադիվանքը, Ղազանչեցոց ու Կանաչ եկեղեցիները պետք է ստանան իրենց նախկին տեսքերը, իսկ ճարտարապետությունը որևէ կերպ չպետք է փոփոխության ենթարկվի:


Իշխանություններին հորդորում եմ, ոլորտի մասնագետների միջոցով, ամենօրյա ռեժիմով, պարտաճանաչ հետևողականությամբ Յունեսկօյի հետ տանել աշխատանքներ՝ պահանջելով րոպե առաջ միջամտել և կանխել հայկական մշակութային կոթողների, հուշարձանների ու եկեղեցիների հանդեպ վանդալիզմը, խեղումն ու այլափոխումը:
Անդեմ մարդիկ մարդկանց ճակատագրեր են խեղում, անդեմ ցեղերը՝ հազարամյա ազգի պատմություն...
Եթե ամեն մարդ իր ճակատագրի ճարտարապետն է, ապա ո՞վ է ազգի ճակատագրի ճարտարապետը...


Մեկի համար պատրանքներով է իրականություն կառուցվում, մյուսի համար իրականությունը՝ վերածվում պատրանքի:
Էմոցիաներին չտրվելով՝ հստակ ու խելացի, կառուցողական ու ռացիոնալ քայլերով պետք է տրվեն խնդիրներին լուծումներ:
Այս շրջափուլում մեզ զգոնություն է պետք:

Դիտվել է՝ 8739

Մեկնաբանություններ