Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մենք, Բաքու-Ջեյհանը, Եվրոպան, Ղարաբաղն ու Ռուսաստանը. Վահե Գրիգորյան

Մենք, Բաքու-Ջեյհանը, Եվրոպան, Ղարաբաղն ու Ռուսաստանը. Վահե Գրիգորյան
13.09.2022 | 07:26

Անկախացումից ի վեր Հայաստանում հիմք դրվեց կոմպլիմենտար քաղաքականությանը, որը ավելի շուտ նման է այն անառակին, որը փորձում է միաժամանակ քնել երկու տղամարդկանց հետ, բայցև կույս ձևանալ ու պնդում է, որ իրեն ոչ ոք չմեղադրի անբարոյականության մեջ:
Լեոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները հատկանշական են թե' Ռուսաստանի, թե' Արևմուտքի հետ հարաբերությունների ձևավորմամբ.
Նույն ժամանակահատվածում ադրբեջանը աչքի էր ընկնում խիստ հակառուսականությամբ. եթե Աբդուլֆազ Էլչիբեյը արևմտամետ, դատարկ հակառուս էր, պոպուլիստ ու պանթուրքիստ, ապա նրան գահընկեց արած Հեյդար Ալիևը նույն գիծը շարունակեց ավելի հմուտ ու ,չեմ զլանա ասել, պրոֆեսիոնալ` առանց պոպուլիզմի, բայց սա մի պահ մոռանանք.
1992թ վերջին Թուրքիայի` ՀՀ-ի դեմ հարձակումը խափանվեց ԱՊՀ միացյալ զորքերի հրամանատար, գեներալ Եվգենի Շապոշնիկովի կողմից, Եվրոպան ու Ամերիկան էլ անուղղակի էին շահագրգռված Ղարաբաղում ադրբեջանցիների հաղթանակով.
Հեյդար Ալիևը, լավ հասկանալով, որ Թուրքիան չի այլևս փորձելու ուղղակի առճակատման գնալ ՌԴ-ՀՀ դաշինքի հետ, Եվրոպան զբաղված է գալիք ԵՄ ստեղծմամբ, Ռուսաստանն էլ բռնել է Հայաստանին աջակցելու գիծ, որոշեց առժամանակ սառեցնել Ղարաբաղը հետ գրավելու թուրք-ադրբեջանական ծրագիրը. ավելին` անել այնպես, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն ոչ թե անուղղակի, այլ ուղղակի շահագրգռված լինեն դրանում, իսկ Ռուսաստանն էլ նեյտրալ դիրք բռնի Ղարաբաղի հարցում:


Առանց ռեսուրսների պետությունները անզոր են, հետևաբար ռեսուրսները շատ են կիրառվում որպես դիվանագիտական գործիք. օրինակ ` ՌԴ-ն իր գազի միջոցով յուրահատուկ սանկցիա է կիրառում Եվրոպայի դեմ.
Այժմ անդրադառնանք ադրբեջանական ռեսուրսներին.
1983թ-ից սկսած շահագործվում էր ԽՍՀՄ նավթի կարևորագույն հանգույցներից մեկը Բաքու -Նովոռոսիսկ նավթամուղը, որն էլ օգտագործվում էր Ադրբեջանական նավթը Ռուսաստանով Եվրոպա հասցնելու համար. կարճ ասած Նովոռոսիսկով անցնելու միջոցով ՌԴ-ն ուներ երկու սեղմակ` մի կողմից Ադրբեջանի տնտեսության նկատմամբ, մյուս կողմից` Եվրոպայի:
Դրա միջոցով մատակարարվող նավթի տարեկան ծավալը նախքան Բաքու-Ջեյհանի կառուցումը տարեկան կազմել է 5 մլն տոննա նավթ, .
Հեյդար Ալիևը 1994թ հրաժարվեց Ղարաբաղից, բայց ժամանակավորապես, դրա համար էլ կնքվեց զինադադար, ոչ թե հաշտություն. ու դրանից հետո Ալիև ավագը սկսեց զարգացնել Ադրբեջանի տնտեսությունը դրանով իսկ ամբողջ արևմուտքին դարձնելով իր իրական դաշնակիցը:
1992թ Սուլեյման Դեմիրելի հնչեցրած ծրագրից հետո 1993թ սկսվեցին, իսկ 1996-97թթ արդեն ավարտվեցին Բաքու-Ջեյհան կառուցման բանակցությունները, կառուցման պայմանագիրը կնքվեց 1998թ հոկտեմբերի 29-ին` Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:
Բաքու-Ջեյհանը ամբողջությամբ հակառուսական նախագիծ էր, որի նպատակը ադրբեջանական գազի անխոչընդոտ մատակարարումն է Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը:
2006թ հուլիսի 13-ին պաշտոնապես բացվեց Բաքու-Ջեյհան նավթամուղը, որից հետո 2009թ արդեն Բաքու-Նովոռոսիսկով մատակարարվող նավթի ծավալը իջավ մոտ 2 անգամ, իսկ 2014թ անգամ 1 մլն տոննա չէր կազմում. հետագայում փոքր-ինչ ավելացավ մատակարարման ծավալը ապահովելով լավագույն դեպքում 1.5 մլն տոննա նավթի մատակարարում նախկին կայուն 5 մլն տոննայի համեմատ, մինչդեռ Բաքու-Ջեյհանի միջոցով իրականացվող մատակարարման չափը կազմում է տարեկան 30-40 մլն տոննա:
Բայց այստեղ մի նրբություն կա. Բաքու-Ջեյհանը պետք է անցներ նաև Հայաստանի տարածքով, որի դիմաց ադրբեջանը ու թուրքիան պահանջում էին հանձնել Ղարաբաղը. կարճ ասած թշնամին համոզում էր հանձնել Հայրենիքը հանուն տնտեսական օգուտի.
իհարկե, դա տեղի չունեցավ ու հայտնի նավթամուղը անցավ Հայաստանի սահմանին զուգահեռ:


Բաքու-Ջեյհանի միանալու առաջարկի միջոցով փորձ էր արվում Հայաստանը միացնել Թուրքիայի հովանավորությամբ գործող հակառուսական կովկասյան ճակատին` Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքին, ինչպես 20-րդ դարի սկզբին Օսմանյան ճնշման տակ Անդրկովկասյան սեյմի անկախացման անվան տակ իրականացվող հակառուսական գործողությունները:
Հենց նույն ժամանակահատվածում Վրաստանում Թուրքիան իրականացրեց հսկայական ներդրումներ, որի միջոցով էլ հասավ Աջարիայի թուրքացմանը. իհարկե, արդյունքում կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսեթիան:
Բաքու-Ջեյհանի շահագործումից ի վեր եվրոպացիները համոզվեցին թուրքերի` իրենց վստահելի գործընկեր լինելու մեջ ու Հայաստանում զարկ տվեցին տարատեսակ ՀԿ-ների բացմանը կամ հզորացմանը, ուղեղների մաշտաբային լվացվմանը:
Հատուկ ընդգծեմ, որ կա'մ պետք է տհաս լինես, կա'մ դիմացինին տհասի գեղ դնես, թե կարծես, որ միայն Բաց Հասարակության հիմնադրամն է ՀՀ-ում գործել կամ որ այն ամենազորեղն է եղել.
ՀՀ-ում գործել ու գործում են բազմաթիվ այլ Եվրոպական հիմնադրամներ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, ավելի կոնկրետ ` արևմտյան փափուկ ուժի կիրառմամբ, իսկ Սորոսի հիմնադրամը նրանց կողքին շատ փոքր ու թույլ մի կառույց է.
Վերոհիշյալ հիմնադրամ ՀԿ-ներից են Ֆրիդրիխ Էբերտ, Կոնրադ Ադենաուեր, Ռոբերտ Շուման, Եվրասիա...և այսպես շարունակ.
Այս հիմնադրամների շահառուները արաբական գարնանից հետո սկսեցին լուրջ պաշտոններ զբաղեցնել նաև Հայաստանում, բայց այնուամենայնիվ անհրաժեշտ էր, որպեսզի ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը լինի մի անձ, որը ոչ մի դեպքում չի խոցի Բաքու-Ջեյհանը. ադրբեջանը 23 տարի հենց դրան է սպասել.
Դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի ՀՀ ղեկավարը ու ղեկավար կազմը բացարձակ մեծամասնությամբ լինի հակառուս կամ արևմտամետ, որպեսզի երաշխավորվի ռազմական գործողությունների ժամանակ Բաքու-Ջեյհանի անխոցելիությունը ու անխափան գործունեությունը:


Մինչև թվարկումը սկսելը, ներկայացնեմ, թե որ պետությունը որքան մասնաբաժին ունի Բաքու-Ջեյհանի նավթամուղի մեջ.
British Petroleum- 30,37% (Բրիտանիա),
SOCAR - 25,03% (Ադրբեջան)
MOL - 9,57% (Հունգարիա),
Inpex - 9,31% (Ճապոնիա),
Equinor - 7,27% (Նորվեգիա),
ExxonMobil - 6,79% (ԱՄՆ),
TP - 5,73% (Թուրքիա),
ITOCHU - 3,65% (Ճապոնիա),
ONGC Videsh Limited - 2,31% (Հնդկաստան).
Սրան գումարենք, որ Բաքու-Ջեյհանի միջոցով նավթ է արտահանում նաև Կազախստանը, սըան գումարենք, որ Ղարաբաղի ոսկու հանքերը ադրբեջանցիների կողմից կրկին օկուպացվելուց հետո հանձնվեցին բրիտանացիներին, և փազլը հավաքված է:
Եթե Հայաստանում չլինեին այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր կարգելեին Բաքու-Ջեյհանի խոցումը, ապա դրանով Հայաստանը մեծ լավություն արած կլիներ Ռուսաստանին, որովհետև նավթամուղի խոցումը ադրբեջանի ու եվրոպայի նկատմամբ նորանոր ճնշման լծակներ կտար, սակայն անգամ այն պարագայում, երբ վտանգված էր Ստեփանակերտը, ՀՀ ղեկավարությունը ոչ միայն չփորձեց, այլև փաստացի բացառեց Բաքու-Ջեյհանի խոցումը` ի օգուտ Արևմուտքի:


ՀՀ այնժամանակյա նախագահից սկսած մինչև իսկ վարչական շրջանների աշխատակազմերի առաջին կարգի մասնագետների հաստիքներ ուղղակիորեն զբաղեցված էին ու զբաղված են արևմտամետերով, որոնք այսուհետ նավթամուղի ժանգ պետք է կոչեմ...
Բաքու-Ջեյհանի խոցումից օգտվելու էր նաև Իրանը, որն իր նավթն էր որպես այլընտրանք առաջարկելու. դրանով ՀՀ-Իրան հարաբերությունները կջերմանային, բայց դե բոլորս հիշում ենք, որ այս կառավարության օրոք ՀՀ բարձրագույն ամբիոն ազգային ժողովից իշխանական խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ Իրանը ավտորիտար երկիր է:
Գիտեք, անկեղծ ասած Ես արևմուտքին չեմ մեղադրում. նրանք իրենց շահը ու իրենց անհրաժեշտ ռեսուրսներն են պաշտպանում. Հայաստանի ղեկավարությունն էլ նախընտրեց պաշտպանել Արևմուտքի շահը ու արևմտյան ռեսուրսները` ի հաշիվ Հայ Ազգի որդիների կյանքի:


Այնպես դարձավ, որ Հայաստանը Ռուսաստանից անկախացնել ցանկացողները ու դրա դիմաց Արևմտուքից գրանտ ստացողները Հայաստանը փռեցին թշնամու ոտքերի տակ, իսկ Ռուսաստանն էլ հասկացավ, որ Հայաստանի ժողովուրդը իրեն վստահելի դաշնակից չէ, չէ որ մի քանի Բենջամինի դիմաց մոռացան, թե ով իրենց վերադարձրեց Հայաստան, երբ ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքում Հայության մեծ մասին գերեվարել էին Իրան. մոռացան, թե ով Հայությանը թույլ տվեց սեփական պետություն ունենալ. ով կանխեց Հայոց ցեղասպանությունը Արևելյան Հայաստանի մեծ մասում, ով վռնդեց ներկայիս Գյումրիում տեղակայված թուրքական կայազորը, ով 1992թ Շուշիի ազատագրումից հետո թույլ չտվեց Թուրքիային ներխուժել Հայաստան` դրանով իսկ կանխորոշելով Հայաստանի այն ժամանակվա հաղթանակը և վերջապես ով կանգնեցրեց Ստեփանակերտի ու Արցախի վերջնական անկումը 2020թ:
ՀՀ գործող գեներալներից ոչ ոք չհամարձակվեց հրաման տալ տարբեր տեսակի զենքերից հարվածներ հասցնել Բաքու-Ջեյհան նավթամուղին` դրանով իսկ իրենց հավատարմությունը հայտնելով գործող իշխանությանը ու արևմուտքին. Արցախի ու ՀՀ Ազգային հերոսի կոչում ստացած գեներալները, մոռանալով ու ուրանալով անցյալը, նախընտրեցին թույլ տալ Արցախի հանձնում ու 5000-ից ավելի զոհ հանուն իրենց կարիերայի ու ի վնաս Ռուսաստանի:
Երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն էլ ապահովեց Բաքու-Ջեյհանի` ադրբեջանի տնտեսական զարկերակի անխափան գործունեությունը պատերազմի ամբողջ ընթացքում, դրա համար էլ Եվրոպան օրերս Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ անգամ մի բառ չօգտագործեց Արցախի մասին:
Սա է Հայաստանում ստեղծված իրավիճակը ողջ պատճառը ու պատճառական շղթան:


Հ.Գ. Ով կհամաձարկվի ասել, թե Ես ինչ-որ ազդեցության կամ պետության գործակալ եմ, ապա ուղղակի կպատասխանեմ, որ ՀՀ-ում ծվարած գործակալները` անկախ ֆինանսավորողից, մեծամասամբ պատմությունից անգրագետ են և անկեղծություն ու քաջություն չունեն մարդկանց այս ամենը պատմելու համար:

Դիտվել է՝ 9988

Մեկնաբանություններ