Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պետությունները կործանելու համար թշնամիները հենց այսպիսիներին են ընտրում. Գևորգ Գևորգյան

Պետությունները կործանելու համար թշնամիները հենց այսպիսիներին են ընտրում. Գևորգ Գևորգյան
29.11.2022 | 07:33

Հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք ձեռնտու այս գտածոյի համաձայնությամբ՝
ա. ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք,
բ. հիմնավորվել են՝ իրականացնելով ինժեներատեխնիկական աշխատանքներ,
գ. ամենժամյա ռեժիմով մշտապես ռազմական էսկալացիայի ռիսկի տակ են պահում ամբողջ շփման գիծը,
դ. Արցախում և Հայաստանի սահմաններին կրակում են ոչ միայն ռազմական դիրքերի, այլև խաղաղ բնակավայրերի ու բնակչության ուղղությամբ:


Այս ծայրահեղ լարվածության ֆոնին, պետականադավը, իրեն բնորոշ քաղաքական աճպարարությամբ, հիմա էլ փորձում է ՀԱՊԿ-ին դարձնել իրավիճակի միակ պատասխանատուն՝ պահանջելով և՛ քաղաքական գնահատական, և՛ ռազմական պատասխան։ Իսկ ի՞նչ է սա, խորքային առումով, եթե ոչ Հայաստանը ՀԱՊԿ-Արևմուտք ռազմական բախման օջախ դարձնելու ծրագիր։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ արդեն իսկ որոշակի քայլեր կատարել է այս ուղղությամբ՝ բրյուսելյան համաձայնագրով ԵՄ-ի դիտորդական առաքելությունը հայ–ադրբեջանական սահմանին տեղակայելով։
Արդյունքում, ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդներն են։ Եվ ինչ տեսանկյունից էլ այս հարցին նայենք, աշխարհաքաղաքական այս լարված փուլում, սա մեր երկրի շուրջ և ներսում է՛լ ավելի լարվածությունը մեծացնող, քաոսի տանող քայլ է՝ հղի կործանարար հետևանքներով։


Այսպիսին են դավանանք չունեցող, Հայրենիք չունեցող թշվառականները։ Եվ համաշխարհային պատմությունը վկայում է, որ պետությունները կործանելու համար հաճախ թշնամիները հենց այսպիսիներին են ընտրում և իշխանության բերում։ Իսկ այս ամենից միայն իմաստուն ու տոկուն ազգերն են փրկվում՝ միասնությամբ ու ցասումով դուրս շպրտելով այսօրինակ դրածոներին։

Դիտվել է՝ 10585

Մեկնաբանություններ