Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Երեխային կրծքով կերակրելու առավելությունները

    Երեխային կրծքով կերակրելու առավելությունները

    27.10.2013| 15:40
    Ամերիկացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ մայրական կաթի և երեխայի ինտելեկտի միջև գոյություն ունի ակնհայտ կապ: Բոստոնի մանկական հիվանդանոցում կատարված հետազոտությունը պարզել է, որ վեց ամսից մինչև մեկ տարի երեխային կրծքով կերակրելը հանգեցնում է երեք տարեկան հասակում ավելի լավ խոսքի հմտության և յոթ տարեկան հասակում ինտելեկտի ավելի բարձր միավորների:
  • Նախաճաշը նպաստում է լավ սովորելուն

    Նախաճաշը նպաստում է լավ սովորելուն

    26.10.2013| 14:11
    Այն երեխաները, որոնք առավոտյան նախաշաճում են, ավելի լավ են սովորում դպրոցում, քան` «դատարկ ստամոքսով» դպրոց գնացողները: Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտանակնները:
  • Պլաստմասե սպասքեղենի օգտագործումը մեծացնում է վիժման վտանգը

    Պլաստմասե սպասքեղենի օգտագործումը մեծացնում է վիժման վտանգը

    25.10.2013| 14:47
    ԱՄՆ-ի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պլաստմասե պարագաները` սպասքը, տարաները, որոնք նախատեսված են մթերքի համար, իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր` բիսֆենոլ А և դիֆենիլոլպրոն (ԴՖՊ), ինչը հղի կանանց մոտ մեծացնում է վիժման վտանգը: Հետազոտողները կարծում են, որ այս նյութերը ոչ միայն բացասաբար են ազդում պտղի վրա, այլև վտանգավոր են այլ առողջապահական առումներով: ՈՒսումնասիրության արդյունքները ներկայացվել են երեկ` Բոստոնում Վերարտադրողական բժշկությանը (ASRM) նվիրված ամենամյա կոնֆերանսի ժամանակ:
  • Ծխախոտն ու ալկոհոլը նպաստում են հանցագործների ծնվելուն

    Ծխախոտն ու ալկոհոլը նպաստում են հանցագործների ծնվելուն

    20.10.2013| 15:07
    Հղիության ընթացքում ծխախոտի և ոգելից խմիչքների օգտագործումը մեծացնում է հանցագործ երեխա ունենալու վտանգը: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին պատմել է մանկական հոգեբույժ Եվգենի Մակուշկինը:
  • «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ»  «Իզմիրլյան» հիմնադրամի  հուսալի գործընկերն է

    «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» «Իզմիրլյան» հիմնադրամի հուսալի գործընկերն է

    18.10.2013| 00:04
    Առողջապահության ոլորտում այս տարվա խոշոր ներդրումը 12 մլն դոլար է։ Օրերս «Իզմիրլյան» հիմնադրամի և Լուիզ Սիմոն-Մանուկյանի ձեռամբ Երևանում բացվեց պրոկտոլոգիայի նոր գիտահետազոտական կլինիկան։
  • «Իզմիրլյան» կենտրոնը կապահովի բժշկական ծառայությունների մատչելիություն, հասանելիություն և որակ

    «Իզմիրլյան» կենտրոնը կապահովի բժշկական ծառայությունների մատչելիություն, հասանելիություն և որակ

    17.10.2013| 12:25
    Հոկտեմբերի 15-ին Երևանում վերաբացվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, որը հիմնանորոգվել է «Իզմիրլյան» հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ։ Այն իր Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնով Հայաստանի առողջապահության ոլորտում մինչ այժմ իրականացված ամենախոշոր բարեգործական ծրագրերից է: Իզմիրլյան բժշկական կենտրոնը գործում է Հայ եկեղեցու հովանու ներքո։
  • Հայաստանում սկսել է կիրառվել Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը

    Հայաստանում սկսել է կիրառվել Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը

    16.10.2013| 15:20
    Ս. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքում սկսվել է կիրառվել ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի կողմից մշակված Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը, որն, ըստ էության, առաջարկում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր հեղափոխական մեթոդ: Այ-Ստենտը ԱՄՆ Առողջապահության դեպարտամենտի Սննդի և դեղորայքի բաժնի կողմից հաստատված ամենափոքր սարքն է, որի հիմնական գործառույթը ներակնային ճնշման նվազեցումն է: Այ-Ստենտի գյուտի հեղինակը Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆոռնիայի համալսարանի (Իրվին) պրոֆեսոր, գլաուկոմայի փորձագետ, բժիշկ Ռիչարդ Հիլն է: Վերջինս բազմիս այցելել է Հայաստան և ինքնակամ իրականացրել է բազմաթիվ վիրահատություններ:
  • Երևանում վերաբացվեց «Իզմիրլյան» բժշկական հաստատությունը և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնը

    Երևանում վերաբացվեց «Իզմիրլյան» բժշկական հաստատությունը և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնը

    15.10.2013| 17:16
    Հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ Իզմիրլյան բժշկական հաստատության և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնի վերաբացման արարողությունը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ազգային բարերարներ շվեյցարահայ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանների:
  • Ինչ վիտամիններ ընդունել աշնանը

    Ինչ վիտամիններ ընդունել աշնանը

    15.10.2013| 15:09
    Հետազոտությունների արդյունքում Կոպենհագենի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ վիտամին D-ն ակտիվացնում է օրգանիզմի «T- բջիջները», ինչի հաշվին բարելավվում է իմունային համակարգը: Պարզվել է` վիտամին D-ն ավելի արդյունավետ է, քան վիտամին C-ն, ինչի չարաշահման դեպքում թթվի մեծ դոզան բացասաբար է ազդում առողջության վրա:
  • Տեղի կունենա սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովը

    Տեղի կունենա սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովը

    15.10.2013| 14:34
    Հոկտեմբերի 25-26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ Առողջապահության նախարարության և «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության հետ համատեղ Երևանում կկազմակերպեն սրտաբանության Եվրակովկասյան 4-րդ համաժողովը: Համաժողովն ամենամյա է, յուրաքանչյուր տարի համաժողովին մասնակցում են շուրջ 250 սրտաբաններ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: