«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.07.2014| 00:01
    «Օրհնված ես դու, մեր հայրերի Տե՛ր Աստված, օրհնված է քո սուրբ անունը և փառավորված հավիտյան, թող քեզ փառաբանեն երկինքը և քո բոլոր արարածները»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    27.06.2014| 00:09
    Տոբիթը ցնծության մեջ գրեց այս աղոթքը և ասաց. «Օրհնված է Աստված, որ կենդանի է հավիտյան, օրհնված է նրա արքայությունը, որովհետև նա է հարվածում և ողորմում, նա է իջեցնում դժոխք և հանում այնտեղից, և ոչ ոք չի փախչում նրա ձեռքից։ Իսրայելի՛ որդիներ, պաշտեցե՛ք նրան հեթանոս ազգերի առջև, որովհետև նա մեզ ցրեց նրանց մեջ, պատմեցե՛ք նրա մեծության մասին, բարձրացրե՛ք նրան բոլոր կենդանի մարդկանց առջև, քանի որ հավիտյան նա է մեր Տեր Աստվածը, մեր Հայր Աստվածը»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.06.2014| 00:02
    Հոգիս կօրհնի Աստծուն՝ մեծ Թագավորին, որովհետև Երուսաղեմը կկառուցվի թանկարժեք քարերով՝ շափյուղայով, սուտակով և այլ թանկագին քարերով, քո պարիսպները, աշտարակներն ու ամրությունները կկառուցվեն ազնիվ ոսկով, Երուսաղեմի բոլոր հրապարակները կպատրաստվեն բյուրեղ, դահանակ և սարդիոն քարերով։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.06.2014| 00:16
    Ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է թվում, ապա տվե՛ք իմ վարձը, իսկ եթե՝ ոչ, ասացե՛ք»։ Եվ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.06.2014| 00:00
    Տիրոջ խոսքի պատգամը Իսրայելի մասին։ Տերը, որ տարածեց երկինքը և գցեց երկրի հիմքերը, որ մարդու մեջ հաստատեց նրա հոգին, այսպես է ասում. «Ահա ես Երուսաղեմը պիտի դարձնեմ երերուն մի շեմք այն բոլոր ժողովուրդների համար, որոնք գտնվում են նրա շուրջը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    13.06.2014| 00:01
    Անձրև՛ խնդրեցեք Տիրոջից ըստ ժամանակի՝ բերքից առաջ և հետո։ Տերը, որ հրաշքներ է գործում, ձմռանը անձրև կտա նրանց, և ամեն հանդում խոտ կլինի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.06.2014| 01:00
    Թող ողբան նոճիները, քանզի մայրիները տապալվեցին, և մեծապես թշվառացան մեծամեծ ծառերը։ Ողբացե՛ք, ո՛վ Բասանի կաղնիներ, քանզի քանդվեց ծառախիտ անտառը։ Ահա հովիվների ողբալու ձայնը. նսեմացել է նրանց մեծությունը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.06.2014| 23:40
    ՈՒրախացի՛ր խնդությամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծությամբ, դո՛ւստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագավորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    03.06.2014| 10:30
    Ո՛վ Հուդայի տունդ և Իսրայելի տունդ, դուք, որ անեծք էիք ազգերի մեջ, պիտի այնպես լինի, որ ես նույնպես ձեզ պիտի փրկեմ, և դուք օրհնություն պիտի դառնաք, քաջալերվեցե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.05.2014| 00:03
    «Ո՛վ Հուդայի տունդ և Իսրայելի տունդ, դուք, որ անեծք էիք ազգերի մեջ, պիտի այնպես լինի, որ ես նույնպես ձեզ պիտի փրկեմ, և դուք օրհնություն պիտի դառնաք. քաջալերվեցե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը»։