Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.09.2017| 00:04
    Հանուն Քո տասներկու սուրբ առաքյալների և նրանց աշակերտների ողորմի՛ր, Տե՛ր: Հանուն սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց, Աստվա՛ծ, ողորմի՛ր բազմամեղիս:
  • Աղոթարան

    Աղոթարան

    08.09.2017| 00:01
    Աստվա՛ծ իմ, երբ ես կորցնում եմ հույսս, օգնիր ինձ հիշել, որ Քո սերն ավելի մեծ է, քան իմ հիասթափությունը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.09.2017| 00:02
    Տե՛ր, ողորմի՛ր մեզ, քանզի Քո Խաչով մշտապես պարծեցանք, և սա թող պահպանի մեզ երևելի և աներևույթ թշնամուց:
  • Աղոթարան

    Աղոթարան

    28.07.2017| 00:03
    Թագավո՛ր հզոր, ապավե՛ն ծարավածների և փրկի՛չ նեղվածների, որ մեզ համար չարչարանքների ենթարկվեցիր անօրեններից, արթնացրո՛ւ Քո զորությունը և արի՛ ապրեցնելու Քո արյամբ գնվածներին, (թույլ) մի՛ տուր սատանային գերել Քո փրկածներին, մի՛ թող չարին բնակվել Քո սուրբ անվան տաճարում և Քեզ մարմին և անդամ եղածներիս մի՛ թող ոտնակոխ լինել և ծաղրվել թշնամուց, այլ գթա՛ Քո արարչական սիրով Քո արարածներին:
  • Աղոթարան

    Աղոթարան

    25.07.2017| 00:50
    Որ ընկածին ասացիր, թե՝ «Քո մեղքերը ներվում են քեզ», և ավազակին, թե՝ «Այսօր ինձ հետ դրախտում կլինես», ցո՛ւյց տուր ինձ զորությանդ և գթությանդ սերը, քանզի Դու ես իմ պաշտպանը, բարի հույսն ու հաղթող Փրկիչը, տերերի Տերն ու բոլոր մխիթարությունների Աստվածը: Քեզ Փա՛ռք հավիտյանս հավիտենից, ամեն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.07.2017| 00:03
    Որ ներեցիր ուրացությունը Պետրոսին, հալածանքները՝ Պողոսին, մեղքերը՝ պոռնկին, զրկանքները՝ մաքսավորին և խաչողներին, որոնք ազատվեցին պատիժներից, և ողորմեցիր բոլորին, Տե՛ր, քանզի բոլորի համար խոնարհվեցիր, աղաչում եմ Քեզ, որ ինձ ևս հասնեն Քո ներման պարգևները:
  • Աղոթարան

    Աղոթարան

    18.07.2017| 00:25
    Որ Քո ավետարանական հրամանի կանչով համարձակություն տվեցիր բոլոր մեղավորներին, որը չեմ կարող խոսքով պատմել, քանզի մեծ է Քո ողորմությունը, և ոչ ոք չի կարող խոսքով պատմել Քո ողորմության մեծությունը, աղաչում եմ Քեզ՝ ինձ ևս ցույց տուր Քո ողորմության բարությունը, քանզի անսպառ են Քո պարգևները:
  • Աղոթարան

    Աղոթարան

    14.07.2017| 00:05
    Որ Նինվե քաղաքի ապաշխարության դարձի զղջումն ընդունեցիր և մահվանից փրկեցիր, նրանց խնդրվածքներով փրկի՛ր ինձ հավիտենական մահից: Որ պոռնիկ Րախաբին հավատքով արդարացրիր, շնորհի՛ր ինձ, Հիսո՛ւս, Քեզնով արդարանալ մեղքերից:
  • Աղոթարան

    Աղոթարան

    11.07.2017| 00:02
    Աստվա՛ծ ամենագութ և ամեն ինչում ողորմած, որ գթացիր Քո ստեղծածներին և գթում ես միշտ, քանզի թեպետ և մենք հանապազ մեղանչում ենք, սակայն Դու մեր մեղսասեր բնությանը դարձ և ապաշխարություն քաղցրությամբ շնորհեցիր։
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.07.2017| 00:03
    Աղաչում և խնդրում եմ Քեզ՝ Տե՛ր, ների՛ր իմ մեղքերը: Աստվա՛ծ, քավի՛ր ինձ՝ մեղավորիս, և ապրեցրո՛ւ ինձ: Ամենօրհնյալ սրբուհի Կո՛ւյս Աստվածածին, բարեխոսի՛ր Տիրոջը ինձ՝ մեղավորիս համար: