Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Անասնագլխի ավելացման առումով ԱՊՀ երկրներում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը

    Անասնագլխի ավելացման առումով ԱՊՀ երկրներում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը

    29.03.2013| 16:36
    ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում մսի գինը չի բարձրանա, իսկ ամռանը կնկատվի կաթնամթերքի գնի նվազում:
  • «Դեմքով» դեպի գյուղը

    «Դեմքով» դեպի գյուղը

    22.03.2013| 12:48
    Ավելի հաճախ գնդակոծվող սահմանամերձ մարզերի բնակիչների խնդիրներին կառավարությունը որոշեց «դեմքով» շրջվել։ Գործադիրը հաստատեց աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է խիստ սահմանամերձ մարզերի բնակիչներին ազատել հողի հարկից, նաև հողի, ջրի հարկը կրճատել 50 %-ով։
  • Մեղրի արտադրությունը Հայաստանում կտրուկ նվազել է

    Մեղրի արտադրությունը Հայաստանում կտրուկ նվազել է

    11.03.2013| 19:03
    «Անկասկած, մեր երկրին չի հաջողվում ոտք մեկնել մեղրի արտադրության ու առաքման առաջատարների հետ, ինչպիսիք են Չինաստանն ու Արգենտինան, որոնք ամերիկյան շուկա են արտահանում չհասունացած մեղր: Սակայն Հայաստանը կարող է իր տեղը զբաղեցնել էկոլոգիապես մաքուր մեղրի միջազգային շուկայում, որի պահանջարկը կա Եվրոպայում և ԱՄՆ-ում: Հայաստանում արտադրվում է բարձրորակ մեղր, սակայն, բարձր ինքնարժեքի ու փոքր ծավալների պատճառով, այն չի կարող առաջատար դիրք գրավել համաշխարհային շուկայում իշխող չհասունացած մեղրի ցածր գնային կատեգորիաներում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մեղվաբուծության ազգային միավորման նախագահ, Հանրային խորհրդի անդամ Թելման ՆԱԶԱՐՅԱՆԸ:
  • Նախարարի խոսքը՜...

    Նախարարի խոսքը՜...

    21.02.2013| 20:27
    Գարնանացանին կառավարությունը որոշել է գյուղացուն մենակ չթողնել։ Գործադիրը հերթական «հինգշաբթիում» հաստատեց գարնանացանի (ցորեն, գարի, կորնգան և այլն) սերմերի հատկացումը. գյուղնախարարության ձեռք բերած սերմացուն գյուղական տնտեսություններին կտրամադրվի շուկայականից ցածրով, իսկ գումարի 40 %-ը կսուբսիդավորի կառավարությունը։
  • Սյունիքի արոտավայրերը վարձակալության տրվա՞ծ են, թե՞ ոչ

    Սյունիքի արոտավայրերը վարձակալության տրվա՞ծ են, թե՞ ոչ

    15.02.2013| 12:28
    «Այս պահին այդ գործարքը հաստատված չէ»։ Միևնույն ժամանակ նրանք չեն ժխտում, որ այդպիսի խոսակցություն եղել է։ Մենք շարունակելու ենք մեր բողոքը։ Դիմադրության բոլոր միջոցներն էլ մեզ համար ընդունելի են։ Կառավարությունից պահանջում ենք չեղյալ համարել այս գործարքը։ Այն պետք է վիժեցվի։ Պետք է պատժվեն նրանք, ովքեր սկսել են այս բանակցությունները, և երաշխիք տրվի մեր քաղաքացիներին, որ նման բան երբեք չի կրկնվի։ Արդեն խոսում են Վայոց ձորի արոտավայրերի վարձակալության հանձնման մասին, վաղը կարող են խոսել Լոռու մարզից։ Մեր հայրենիքի տարածքը վաճառելով որևէ խնդիր չենք լուծի։ Ոչխարաբուծությունն առավել բացասական ազդեցություն է ունենում բնապահպանության վրա` նոսրացվում են հողի սննդային հնարավորությունները, ինչի արդյունքում խոտատարածքը ոչնչանում է, և, ըստ բնապահպանների, դրա բնական վերականգնման համար կպահանջվի 500 տարի։ Կամ էլ անհրաժեշտ են շատ մեծ ներդրումներ, որը մեր պետությունը չի կարող ապահովել»:
  • 3 մլրդ պահուստային ֆոնդից

    3 մլրդ պահուստային ֆոնդից

    07.02.2013| 14:29
    Մինչ մրցույթը կորոշվի, թե որ ընկերությունն է գյուղացիներին հատկացնելու էժան ազոտական պարարտանյութ և դիզվառելիք, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարությանը դիմեց` կառավարության պահուստային ֆոնդից 3 մլրդ դրամ հատկացնելու։
  • Անասնակերի թանկացման հետևանքով անասունների զանգվածային մորթ է իրականացվում

    Անասնակերի թանկացման հետևանքով անասունների զանգվածային մորթ է իրականացվում

    30.01.2013| 17:06
    «2013թ.-ի մայիսին, անասնակերի պակասի հեևանքով, հնարավոր է միսը թանկանա»,-այսօր այսպիսի կանխատեսում արեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ: Նրա խոսքով, այսօր հանրապետությունում անասնակերի թանկացման ու սակավության պատճառով գյուղացիներն անասունների զանգվածային մորթ են իրականացնում և տավարի մսի գինը շուկաներում ընկել է. «իսկ երբ խոտը սկսի աճել, մորթը կկանգնի`մսի գինը կտրուկ կբարձրանա»:
  • «Որ քաղաքական պաշտոն է, ուրեմն դնենք գյուղատնտեսության հերն անիծե՞նք»

    «Որ քաղաքական պաշտոն է, ուրեմն դնենք գյուղատնտեսության հերն անիծե՞նք»

    23.01.2013| 20:08
    «Փորձի համար գնանք տարբեր գյուղեր ու հարցնենք, թե նախարարությունն իրենց ինչ-որ բանով օգնո՞ւմ է, թե ոչ: Բոլորի պատասխանը միանշանակ է՝ ոչ: Օգնություններից, դրսից եկած գումարներից օգտվում են օլիգարխները, պաշտոնյաները: Ո՞ւր են գնացել այդ գումարները: Նույն «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրով ահռելի մեծ գումարներ տրամադրեցին գյուղատնտեսության զարգացման համար, բայց չգիտես`այդ գումարներն ուր են գնացել կամ ում գրպանները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս ՍԵԴՐԱԿՅԱՆԸ:
  • Դրական տեղաշարժեր` գյուղատնտեսության ոլորտում

    Դրական տեղաշարժեր` գյուղատնտեսության ոլորտում

    26.12.2012| 17:43
    ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր իր հրավիրած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց, որ 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտում գրանցվել են դրական տեղաշարժեր:
  • Գյուղատնտեսի հաստիք ունեն ոչ գյուղատնտեսները

    Գյուղատնտեսի հաստիք ունեն ոչ գյուղատնտեսները

    14.12.2012| 21:55
    Այսօր, Հանրապետության 650 համայնքներ ունեն երկու-երեք գյուղատնտես մասնագետներ, ինչը շատ փոքր թիվ է: Հաճախ գյուղատնտեսի հաստիք են զբաղեցնում մարդիկ, որոնք չունեն գյուղտնտեսի ո՚չ կրթություն, ո՚չ փորձ: