Տարիներ առաջ էր. պայմանավորված ժամին այցելեցի Նորքի ծերանոց տնօրենի հետ հարցազրույցի: Շենք մտնելիս կողքի կորպուսում նկատեցի մի խումբ ծերերի և աննկատ մոտեցա նրանց, որովհետև խիստ վերհսկողություն իրականացնող աշխատակիցները հատկապես լրագրողներին չէին թույլատրում հանդիպել ծերանոցի բնակիչների հետ:
Մեզ պարտադրված Արցախյան գոյամարտը մեր նորօրյա Ավարայրն ու Սարդարապատն է։ Գոյամարտը համայն հայության արժանապատվության և մարդկային իրավունքի արդարացի հաղթանակն էր։ Հայ ազատամարտիկները, զորացած հաղթանակի հավատով, մարտնչում էին «իմացյալ մահը անմահություն է» գիտակցությամբ։
Մարդկային մեղքի, պատժի և անպատժելիության մասին առաջին հիշատակություններն ամփոփված են Սուրբ գրքում. Եդեմի արու բնակիչը հավատաց կնոջ լեզվին, ինչի համար երկուսն էլ վտարվեցին դրախտից, բայց նրանց խելքահան արած կենդանին մնաց անպատիժ։
Աստղագետները կարծում են, որ բնավորության ձևավորման վրա ազդում են ոչ միայն ժառանգականությունն ու դաստիարակությունը, այլև մոլորակները, որոնք ակտիվ են եղել երեխայի ծննդի պահին:
Հանրապետությունում հունվարից օգոստոս գրանցվել է 27 338 ծնունդ, 14 657-ը՝ Երևանում: 2013-ի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 920-ով: Մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակում, Լոռիում, Տավուշում և Կոտայքում:
Երևանում գործող գիշերային ակումբներն իսկական պատուհաս են դարձել դրա մերձակայքում ապրող քաղաքացիների համար: Դրանցից շատերը տեղակայված են բազմաբնակարան շենքերի առաջին կամ նկուղային հարկերում ու մեծ անհարմարություններ են ստեղծում տեղի բնակիչների համար:
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...