«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Մեր պայմանը մինչև կկվի ձեն ածելը չէ՞ր»

«Մեր պայմանը մինչև կկվի ձեն ածելը չէ՞ր»
30.11.2012 | 00:20

Որոշ գնահատումներով` այսօր «կկուն կկանչի», ու Գագիկ Ծառուկյանը կգնա դպրոց` մասնակցելու հաջորդ դասին, որ ասի «այդ մասին»: Կարծիքները կիսվում են. մի մասն ասում է` կդնի իր թեկնածությունը, «մույս» մասը` հո խելքը հացի հետ չի՞ կերել:
Մենք երրորդների մեջ ենք (չնայած գրազ ենք եկել, որ` դնելու է. կրվեցինք` կվճարենք) և կարծում ենք, որ դնելու դեպքում իսկ նա միանշանակ չի խաղալու: Ավելի ստույգ` նրա ականջների հետևում եղողների խաղի ձեռագրից արդեն իսկ երևում է, որ իրականացվում է «սողացող հեղափոխության» ծրագիր, որի բանալիներն ու կոդերը նրանց թվում է, թե իրենց ձեռքում են, սակայն խորք նայողների համար ակնհայտ է. ունենալով իրական մեխանիզմներ, վարչական-կառավարական լծակներ, «մի պստլիկ» էլ` խելք, որ շախմատը նարդու զառերով չխաղան, իշխանությունը, գիտեք` ով, կրկին խաղում է վերահսկելի քաոսի հայտնի սկզբունքով` «կոնկուրենտ ֆիրմայի» ցանկացած խաղ վերածելով սեփական խաղի:
Ամենավառ օրինակը մարտի մեկի շուրջ տեղի ունեցողն է:
ա) Տեղի ունեցավ երիտասարդների և բուհի ղեկավարության «ստիչկա»: բ) Շրջանառության մեջ դրվեց թեզը, որ բուհը կեղծել է պատմությունը, կոնկրետ դեպքում` մարտի մեկը: գ) Ջհանգիրյան Գագիկի «ղեկավարությամբ» ԱԺ-ում տեղի ունեցավ պետաիրավական հանձնաժողովի նիստ, Դավիթ Հարությունյանը «պաս» տվեց իր կոլեգա Ջհանգիրյանին, և երկուստեք որոշեցին, որ մարտի մեկի հանձնաժողովի հարցը տեղափոխվում է երկուշաբթի:
Դե հիմա պնդեք, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի և ոչ թե ՀՀԿ-ի հետ է խաղում:
Սա լիրիկական զեղում էր: Անցանք առաջ: դ) ...մի հատ էլ լիրիկայի կարիք առաջացավ:
Իմ խե՜ղճ ՈՒրիխանյան: Նա հայոց Ծառուկյանի հաշվով մամուլում մրմնջացել էր «առաջնորդ», կաղ մոծակը թամբել էր, վրեն նստել գնացել էր… Բրյուսե՜լ (ասա, մի մոծակ էլ գտնեիր, թամբեիր, «առաջնորդին» վրան նստեցնեիր, հետդ տանեիր Բրյուսել, թե չէ, ի՞նչ ստացվեց, «ուտկա՞» էր Ծառուկյանի` Բրյուսելում ընդունելության արժանանալու «հավաստիքը»): Եվ ուրեմն, մեր ՈՒրիխանյանն ուրախացել էր, որ չի մասնակցելու ԱԺ իրավական հանձնաժողովի նիստին, ասել էր` ուժեղ կողմ եմ, ու պոկվել էր` մտածելով, որ իր բազմաչարչար գլուխը պրծացրեց: «Նե՛տ»:
դ) Հանձնաժողովը Էդմոն Մարուքյանին էլ էր ասել` չգաս, որ մի բացակա էլ ունենա, հետո գտել էր, որ հարցեր պետք է ուղղվեն իրավապահներին: Մի խոսքով, պետք է նիստը հետաձգել:
ե) Ինչո՞ւ: Շատ պարզ:
Այսօր «կկուն կանչելու է»:
Եվ եթե այսօր պարոն Ծառուկյանը չհայտարարի, ապա «մույս» օրն ստիպված է լինելու ասել` ուր է գնում, ումով է գնում: Նախագահ դառնալու:
ՈՒ, ըստ այդմ էլ, որոշվելու է` մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծվո՞ւմ է, թե՞ ոչ: Այդ հանձնաժողովն ուսումնասիրո՞ւմ է օլիգարխների, նրանց հետևում թաքնված «ականջների», կրակելու հրաման տվածների, բերդերում աննկատ ինքնախեղվողների «շարժումը» ղեկավարողների (ո՞վ տվեց Հայկ Հարությունյանի անունը), մարտի մեկին նախագահականից ասուլիս տվողների «գործերը», թե՞ ոչ: Վերահսկելի է: ՈՒ քաոս է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում