05.05.2015|
17:47
Հուլիսին կհրավիրվի Ցեղասպանագետների միջազգային ընկերության 12-րդ կոնֆերանսը՝ մայիսի 4-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ 2 տարին մեկ այդ ընկերությունը կոնֆերանսներ է անցկացնում աշխարհի տարբեր մասերում։