Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նպատակը արդարացնում է միջոցները» (միջնադարյան ճիզվիտների առաջնորդ Լոյոլայի նշանաբանը)

«Նպատակը  արդարացնում է միջոցները» (միջնադարյան  ճիզվիտների առաջնորդ Լոյոլայի նշանաբանը)
18.01.2013 | 13:13

Այսօր էլ լենինյան կուսակցականները, սոցիալիստական «փառապանծ» անցյալի երազներով մոլորվածները փորձում են ոգեկոչել իրենց իդեալների հերոսներին` նրանց վերագրելով համամարդկային, աստվածաշնորհ հատկանիշներ. չէ՞ որ ժամանակին, առանց անցյալը վերագնահատելու, ներկան քննելու երգում էին` «Լենի՛ն, արևն ես դու աշխարհի, Լենի՛ն, բարևն ես դու աշխարհի», «դու պատմությունն ես մարդկային», «ամենամարդկային մարդը», իսկ Լենինի վիժվածքին փառաբանում` «դու ազգերի երջանկության ճարտարապետ ու դարբին»:

Եվ ահա այս օրերին առավել քան վիրավորական է հնչում այն փաստը, որ զբոսաշրջության և մշակույթի հարգարժան որոշ պատասխանատուներ առաջարկում են որևէ զբոսայգում որպես անցյալի հիշողություն տեղադրել, նույնիսկ պատվանդանի վրա, կոմունիստների պաշտելի Իլյիչի նախկին հուշարձանը:
Իսկ գուցե նաև նրա վիժվածքի` Ստալինի՞ հուշարձանը. չէ որ նա էլ հիշողություն է, այն էլ` 40-ամյա միջնադարյան ինկվիզիցիայի հիշողություն, որի անմիջական հիմնադիրն ու ոգեկոչողը նրա հարազատ հայրն էր` «ամենամարդկային մարդը»:
Տիկնայք և պարոնայք, հարկ է անաչառ գնահատական տալ մեր անցյալին, պատմությանը, հատկապես մեր ժողովրդի չարաղետ անցյալին ու պատմությանը: Ի դեպ, շատ դիպուկ է ասված` «հեղափոխությունները նախապատրաստում են հանճարները, իրականացնում` մոլագարները (լենինյանները), վայելում են տականքները (ստալինները, բրեժնևները, սուսլովները, գորբաչովները)»:
Ժամանակին բոլշևիկները ծաղրում էին սոցիալիստ-ուտոպիստներին, ովքեր դեմ էին հեղափոխություններին, քանզի դրանք վերածվում էին քաղաքացիական պատերազմների` աներևակայելի զոհերով, ավերումներով, աղետներով: Եվ տեղին է, որ ֆրանսիացիները հեղափոխությունները համարում էին կրկեսային բեմադրություններ` ներկայացված հրեշի կողմից: Իսկ մեծ մարդասեր Ժորեսը դրանք անվանել է «առաջընթացի բարբարոսական ձև, որոնք միշտ առնչվում են մարդկության առավել ցածրակարգ, կիսով չափ գազանային ժամանակաշրջանին»:
Ֆրանսիացի հանճարեղ ֆիզիկոս, փիլիսոփա Պասկալն իր «Նամակներում», որոնք ժամանակին ցնցեցին աշխարհը, պաշտպանելով հոլանդացի Յանսենի ազնիվ ու առաջադեմ գաղափարները, ներկայացնում է միջնադարյան ճիզվիտներին անխնա մերկացնող գնահատականներ` «ճիզվիտը իր նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դնում: Նա վարպետ է հանցանքն ուրիշի ձեռքով գործելու. ավելին` կարողանում է հանցանքը դարձնել բարոյապես արդարացված և հնարավոր մարդկային խղճի համար, անորսալի է, անդատապարտելի` իրավաբանական բոլոր օրենքներով»:
Միջնադարյան ճիզվիտական այս գործելակերպը լիովին համապատասխանում է Լենինի` 1903 թ. հիմնադրած և դաժանորեն կիրառած գաղափարախոսությանն ու գործելակերպին:
Եվ այսպես, 1905 թ. լենինյանները, միջոցների մեջ խտրություն չդնելով, հրահրեցին, դեռ բոլորովին էլ չհասունացած, այսպես կոչված, բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը` պատճառ դառնալով հազարավոր անմեղ մարդկանց զոհվելուն, իսկ իրենք փախան, թաքնվեցին փարիզներում` վայելելով բոլշևիկյան գողականների դրամական կողոպուտները:
Դեռ 1890 թ. ռուս հեղափոխականները, դիմելով Էնգելսին, առաջարկում էին հեղափոխությունը փոխադրել Ռուսաստան, քանզի Եվրոպայում այն արդեն մարել էր։ «Եթե վաղը Ռուսաստանում հեղափոխությունը հաղթանակի,- ասել է Էնգելսը,- ապա մյուս օրը հեղափոխության ղեկավարները կհայտնվեն անելանելի վիճակում` չիմանալով ինչ անել. դա հակադիալեկտիկական է, հակամարքսիստական». այսինքն` Լենինն ի սկզբանե դավաճանել է մարքսիզմին` հուսալով, որ ճորտային կենցաղով ու հոգեբանությամբ ապրող Ռուսաստանը հեղափոխությամբ կարող է դրախտ դարձնել:
Բայց բոլշևիկյան մոլագարները դրանով չբավարարվեցին. սկսվեց Համաշխարհային առաջին պատերազմը, և Լենինը հռչակեց իր ամենահրեշավոր, իրոք ճիզվիտական գործելակերպը: Նա կոչ արեց Համաշխարհային պատերազմը վերածել քաղաքացիականի, այսինքն` եղբայրասպան պատերազմի, լավ էլ հասկանալով, որ ողջ երկիրն ավերակների կվերածվի, կզոհվեն միլիոնավոր անմեղ քաղաքացիներ: Բայց բոլշևիկները թքել էին ամեն ինչի վրա, միայն թե իրականանար իրենց զառանցանքը:
Չնայած 1917 թ. փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանը վերափոխվում էր իրոք դեմոկրատական ճանապարհով` գործում էր սահմանադիր ժողովը, բայց Լենինը շտապում էր ամեն գնով, միջոցների մեջ խտրություն չդնելով իրականացնել սոցիալիստական համաշխարհային հեղափոխություն. և բոլշևիկները դավադրաբար, զենքի ուժով ցրեցին դեմոկրատական սահմանադիր ժողովը` դրանով իսկ սանձազերծելով քաղաքացիական եղբայրասպան պատերազմ: Լենինը Ռուսաստանում ստեղծեց միակուսակցական դաժան բռնապետություն` հետագա 70 տարիների սարսափելի հետևանքներով: Եվ այդ ճիզվիտը միայն 1923 թ. դեկտեմբերին, արդեն մահվան մահճում, հասկացավ իր արած-չարածի վտանգավորությունը, քարտուղարուհուն թելադրելով` «Թերևս մենք ձախողվեցինք. ուզում էինք կառուցել նոր հասարակարգ, բայց հաշվի չէինք առել, որ մարդկանց հոգեբանությունը, դարերով հաստատված սովորությունները, ավանդույթները մեզնից կպահանջեն շատ տասնամյակներ: ՈՒրեմն այս բարդ խնդիրը պետք է լուծի կուսակցությունը. և այն բանին, ինչ անելու են կուսակցության առաջնորդները, չպետք է տեղյակ լինեն շարքային կուսակցականնները: Ժողովրդական զանգվածներին ուժով պետք է մղել դեպի նոր հասարակարգի հուն, բայց այդ դեպքում արդյոք բոլշևիկները կարո՞ղ են իրենց ձեռքում պահել իշխանությունը համառուսական այդ մսաղացում»։ Այսինքն` Լենինն արդեն մահվան մահճում տեսնում էր համառուսական մսաղացի ուրվականը, որը հրեշավոր կերպով իրականացրեց նրա հոգեզավակը հետագա 30 տարիներին: Մսաղաց, որի անիվների տակ գուլագներում ճզմվեց 20 մլն, իսկ անխուսափելի պատերազմին ինչպես հարկն է չնախապատրաստվելու, նաև մեծագույն հանցագործություններ կատարելու պատճառով ռազմադաշտերի մսաղացում զոհվեց 40 մլն մարդ` պյուռոսյան հաղթանակ, իսկ գերմանացիները կորցրին 7 մլն զինվոր: Չէ՞ որ այդ դահիճը մինչ պատերազմն արդեն ոչնչացրել էր մի քանի հազար տաղանդավոր զորահրամանատարների, և պատերազմի դաշտում անփորձ սերժանտները, գերմանացիների փոթորկալի կրակի տակ, զինվորներին տանում էին մարտի, որոնք հնձվում էին խոտի պես: Բացի այդ, ճիվաղը, լինելով չափազանց անազնիվ ու կասկածամիտ, չէր հավատում ու վստահում մեր փառապանծ հետախույզներին, ուստի գերմանական հարձակումն այնքան անակնկալ եղավ, որ պատերազմի հենց առաջին օրերին սահմանամերձ շրջաններում գերի ընկավ մեկ մլն խորհրդային զինվոր, ոչնչացվեցին մի քանի հարյուր ինքնաթիռ ու տանկ, մեծ քանակությամբ այլ ռազմամթերք: Եվ չգիտես ինչու բոլշևիկ-լենինյանները հաղթանակի ողջ փառքը վերագրեցին Ստալինին, այն դեպքում, երբ հայրենապաշտ զինվորներն իրենց կրծքով էին փակում հրակնատները, իսկ տաղանդավոր գեներալները պարզապես գիշերներ էին լուսացնում` երկիրը փրկելու մեծ աղետից:
Այո՛, Լենինը համատարած մսաղաց դարձրեց լայնածավալ երկիրը, և ճշմարիտ էր մարքսիստ Պլեխանովը, որը 1918 թ. զայրույթով բացականչել էր. «ՈՒլյանովը ցնդել է»:
Այո՛, ճիզվիտը իրոք ցնդել էր. նա հեռագիր հեռագրի հետևից էր ուղարկում իր նման դահիճներին` «գնդակահարել, կախել ծառերից, սյուներից` ի սարսափ բուրժուազիայի, կուլակների, հոգևորականների» (մեծ մարդասեր Կորոլենկո, «Նամակներ»):
Երեք տարի տևած քաղաքացիական պատերազմի դժոխային մղձավանջում զոհվեց 10 մլն անմեղ քաղաքացի: Ռուսաստանը պարտվեց հաղթանակվող պատերազմում` կորցնելով արյան գնով նվաճված հսկայական տարածքներ և Գերմանիայի ու Թուրքիայի հետ կնքելով մի շարք ստորացուցիչ պայմանագրեր, այդ թվում` Բրեստ-Լիտովսկի (3 մարտի, 1918 թ.), Մոսկվայի (16 մարտի, 1921 թ.), Կարսի (13 հոկտեմբերի, 1921 թ.)` մասնավորապես պատճառ դառնալով ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր արևմտահայության, նաև Կարսի ու Ալեքսանդրապոլի 200 հազար հայերի բնաջնջմանը: Մեր սրբազան հայրենիքն էլ վաճառքի հանվեց Լենինի արյունակից Քեմալին և դեռ քոչվորական կյանքով ապրող Անդրկովկասի թաթարներին. իսկ լենինյան մեծաքանակ ռազմամթերքով ու ոսկով զինված քեմալական բորենիները, նաև բոլշևիկ Ֆրունզեի խորհուրդներով ու ցուցումներով, Կիլիկիայում և Իզմիրում 1921-1922 թթ. պարզապես հոշոտեցին մի քանի հարյուր հազար հայերի ու հույների:
Եվ պարզապես զավեշտ է, որ կեղծիքի, երեսպաշտության «ամենամարդկային» երկրում բոլշևիկ հայ պատմաբանը, առանց խղճի խայթի, աշխատություն էր գրում` «Լենինյան փաստաթղթերը Հայաստանի և հայերի մասին», ստահոդ, խեղաթյուրված մի գիրք, որտեղ, կեղծիքից բացի, ոչինչ չկար հայերի ու Հայաստանի մասին, միայն թե փառաբանվեր ճիզվիտը` որպես հայության փրկիչ: Պատմաբանը, ներկայացնելով 1917 թ. վերջին ընդունված «Արևմտահայաստանի մասին դեկրետը», միտումնավոր շրջանցում է, թե այդ տխրահռչակ դեկրետն իր նենգավոր ենթատեքստով որքա՜ն ողբերգական եղավ ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր արևմտահայության համար: Դեկրետը իբր հռչակում էր Արևմտահայաստանի ինքնորոշումը, բայց դավաճանորեն ու նենգորեն ռուսական զորքերը հանվում էին ազատագրված տարածքներից` տառապյալ հայությանը թողնելով թուրք ջարդարարների ճանկերում:
Ի դեպ, կոմունիստների պաշտելի Իլյիչը ճիզվիտական իր ողջ կյանքում մեկ տող չի գրել, մեկ նախադասություն չի արտասանել ի պաշտպանություն թուրք-գերմանական բարբարոսների զոհ դարձած միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, եզդիների: Ընդհակառակը, նա լկտիաբար Շահումյանից պահանջում էր Բաքվի նավթից բաժին հանել գերմանական զավթիչներին, որպեսզի գերմանա-թուրքական դաշինքը չպարտվի Անտանտից: Ինչպիսի՜ ճիզվիտական գործելակերպ. այն դեպքում, երբ գերմանական 20 հազար դահիճ սպաներ կառավարում էին թուրքական ջարդարարական բանակները:
Դե, իհարկե, հասկանալի է, Լենինը պարզապես օտարերկրյա գործակալ էր, որը գերմանական իշխանությունների հովանավորությամբ ու ֆինանսական աջակցությամբ հարմարավետ վագոնով, հենց Գերմանիայի տարածքով, այն էլ այն պահին, երբ մոլեգնում էր պատերազմը, ժամանեց Ռուսաստան, այն պայթեցնելու համար` որպես փոխհատուցում գերմանական ջերմ ընդունելության:
Հայ կոմունիստների պաշտելի Իլյիչը իր ճիզվիտական գաղափարներն իրականացնելու համար նույնիսկ հռչակում էր. «Թող հեղափոխության կրակներում այրվի դեմոկրատիայի մի մասը (նկատի ունի հայ ժողովրդին), միայն թե հաղթանակի համաշխարհային հեղափոխությունը»: Պարզապես աբսուրդ է այն, որ ճիզվիտն առաջադիմության տարրը` հայ դեմոկրատիան, զոհելով, հույս ուներ նախամարդու բնազդներով ապրող թուրք-քրդական խաժամուժով համաշխարհային հեղափոխություն անելու:
Ի դեպ, ցարական Ռուսաստանն էլ նման քաղաքականություն էր վարում: Իր բանակներն անհիմն հետուառաջ էր անում նվաճված Արևմտահայաստանում, որ տիրի հայերից դատարկված, զուտ քրդական խաժամուժով բնակեցված տարածքին. չէ որ 19-րդ դարում էլ ռուս դիվանագետները, քաղաքական ու պետական գործիչները, արհամարհելով հայերի գոյությունը (դե, հայերն արդեն իրենց վզովն էին ընկած, իրենցն էին ու իրենցը), Արևմտահայաստանը Քրդստան էին կոչում` Անգլիայի հետ մրցակցելով քրդական համակրանքի համար (Լեո, «Քրդերը» հոդվածը): Իսկ հայերս` «օրհնվի էն սհաթն» էինք փառաբանում, այն պարագայում, երբ ցարական գեներալները զինաթափում ու ոչնչացնում էին հայդուկային այն ջոկատները, որոնք փորձում էին, ռուս-թուրքական սահմանը հատելով, օգնության հասնել իրենց տառապյալ եղբայրներին: Մենք այդպես էլ երբեք չհասկացանք, որ ռուսական պետականությունը միշտ էլ «մուկն ու կատու» է խաղացել մեզ հետ: Եվ այսօր էլ տեղին է հնչում մեծ փիլիսոփա Նիկոլայ Ֆյոդորովի մարգարեական կանխատեսումը. «Եթե պանթուրքիստների դավադրություններից քայքայվի Ռուսաստանը, այն ժամանակ Եվրոպան կտեսնի, որ իրեն հյուր են եկել իսկական թուրանիստներ, Արևմուտքը կհասկանա, որ աթիլլաները դեռ կենդանի են և շատ կզղջա արած-չարածի համար»:
Այո՛, այսօր էլ մոլագար պանթուրքիստները Թուրքիայում, Ադրբեջանում, Պակիստանում և այլուր բուծում են տասնյակ հազարավոր շամիլբասաևներ, որպեսզի ուղարկեն պայթեցնելու Ռուսաստանն ու Եվրոպան: Իսկ Ռուսաստանը կարծես դրան նպաստելու համար իր երկրի տարբեր քաղաքներում վեհորեն կանգնեցնում է մոլի պանթուրքիստ, հայրենական պատերազմի դասալիք, ոչնչով աչքի չընկնող ինչ-որ Հեյդար Ալիևի հուշարձան, միայն թե շահի ազերի ջարդարարների սիրտը։ Ռուսաստան, որ Ադրբեջանին չնեղացնելու համար նույնիսկ մեկ նախադասություն չհնչեցրեց` դատապարտելու հոգեգար ազերու հերոսացումը։ Ռուսաստան, որ կարող է մատի մի շարժումով լուծել Արցախի, հենց ռուսական պետականության դավաճանորեն սադրած այդ առավել քան արդարացի հարցի լուծումը` դաշնակից եղբորը դուրս բերելով տնտեսական ու քաղաքական այս անկլավից: Դե, հայերը Ռուսաստանից ո՜ւր պիտի փախչեն... Ավելի լավ է սիրաշահել Ռուսաստանի դարավոր թշնամիներին` միջնադարյան հոգեբանությամբ ապրող թուրքին ու ազերուն, որոնք ոչինչ չեն տվել համաշխարհային քաղաքակրթությանը, բացի ավերներից ու զարհուրելի ջարդերից: Նույնիսկ այժմ էլ շատ արդիական են հնչում սուֆիստ պոետ Ջալալ Ադդին Ռումիի խոսքերը. «Աշխարհի ստեղծումը հույների (նաև հայերի- Ա.Ծ.) առանձնահատկությունն է, իսկ ավերումը տրված է թուրքերին», «Հրդեհ ու ավեր` այստեղով թուրքերն են անցել» (Հյուգո): Իսկ երբ հանճարեղ Դոստոևսկու «Օրագրերում» կարդում ես գազանաբարո թուրք խուժանին տրված գնահատականները, իրոք, ուզում ես բացականչել. «Աստված, չամաչեցի՞ր, որ թուրք ստեղծեցիր»:
Բայց շարունակենք պարզաբանել բոլշևիկների ճիզվիտական հետագա գործելակերպը: Լենինը, չբավարարվելով քաղաքացիական պատերազմի միլիոնավոր զոհերով, ստեղծեց համակենտրոնացման ճամբարներ, 20-րդ դարում աշխարհում առաջինը, որտեղ տառապում էին հարյուր հազարավոր անմեղ քաղաքացիներ: Համակենտրոնացման ճամբարներ ստեղծելու այս հրեշավոր գաղափարը տասնամյակներ շարունակ դաժանորեն կիրառեց Լենինի հոգեզավակ մեծ մարդասպանը` սիբիրյան գուլագներում փտեցնելով 20 մլն ազնիվ, աշխատասեր, տաղանդավոր համերկրացիների:
Այսքանից հետո, պարոնայք, ուզում եք ճիզվիտի «հիշողության» հուշարձա՞ն կանգնեցնել` անարգելով միլիոնավոր անմեղ, այդ թվում` մեր բազմաթիվ տաղանդավոր զավակների հիշատակը: Միայն մի պայմանով կարելի է թույլ տալ իրականացնել ձեր այդ ամոթալի ձեռնարկը. եթե հուշարձանի վզին կախեք ցուցանակ` «ճիզվիտ-դահիճ» մակագրությամբ, որ երիտասարդությունն իմանա, թե դա ինչ հուշարձան է, ինչ հիշողություն, որ դաս առնի պատմությունից և երբեք թույլ չտա, որ մոլագարները, մատնիչները, հայրենադավները անցնեն իշխանության գլուխ:
Այսքանից հետո այդ ճիզվիտի նկարը ոմանք կրում են իրենց կրծքներին: Նման կուսակցականներն ու քաղաքացիները թերևս իրենց երիտասարդ համակիրներին հանձնարարեն ուշադիր ընթերցել Ալ. Սոլժենիցինի «Գուլագ Արշիպելագը», Սուրեն Ղազարյանի «Դա չպետք է կրկնվի», Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը», Վալտեր Արամյանի «Տառապանքի տարիներ», Հուսիկ Խանդամուրյանի «Ո՞Ւր է տանում գնացքը», Գ. Մահարու «Սիբիրական», Կոստան Զարյանի «Ճամփորդն ու անցորդը» վավերագրական գրքերը, որ հասկանան, թե ինչպիսի դահիճներ էին լենինյաններն ու ստալինականները, որոնք «ամենամարդկային» երկրում այդքան վիշտ ու տառապանք պատճառեցին միլիոնավոր զոհերի հարազատներին, միաժամանակ անամոթաբար երգելով` «Ես նման մի այլ երկիր տեսած չեմ, որտեղ մարդն ապրեր այդքան ազատ» («Я другой такой страны не знаю, где так вольно дышит человек»): Պատկերացնո՞ւմ եք, սիբիրյան գուլագներում ու հազարավոր դժոխային բանտերում խորհրդային միլիոնավոր քաղաքացիներ ապրում էին ազատ, շնչում լիաթոք, այն դեպքում, երբ դեռ չձերբակալվածներն էլ քնում ու արթնանում էին սարսափի ապրումներով: Պարզապես ամաչում ես հակամարդկային անցյալի համար, երբ արխիվներում կարդում ես հայ քահանաների ողբերգական նամակները, ուղղված հայոց կաթողիկոսին, որոնցում պատմում էին «ամենամարդկային մարդու» երկրում կրած իրենց աներևակայելի տառապանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, լենինյան կուսակցականները քահանաներին, իրենց կանանցով ու 7-10 երեխաներով, դուրս էին շպրտում սեփական բնակարաններից, նույնիսկ ձեռքներից խլելով վերջին կիլոգրամ ալյուրը, այդ մեծ ընտանիքները մատնելով սովի, մուրացկանության, դարձնելով անտեր ու անտուն թափառաշրջիկներ: Հապա մտովի հիշեք մի երկիր, որտեղ այդքան անմարդկային են վարվել իրենց հայրենակցի հետ. չեք գտնի:
Երիտասարդությունը, կարդալով այդ գրքերը, նաև կիմանա, թե ինչպես կոմունիստական ճիզվիտները հազարավոր պավլիկմորոզովներ էին բուծում, որոնք սադայելական չեկային էին մատնում իրենց հայրերին, եղբայրներին, ընկերներին` առանց խղճի խայթի զբաղեցնելով նրանցից խլված բնակարանները, աշխատատեղերը. որևէ երկրում չգրանցված նողկալի երևույթ:
Այո՛, նաև բոլորը թող վերհիշեն, թե քաղբյուրոյական առաջնորդիկներն ինչպես էին սոցիալիզմ-սոցիալիզմ խաղում Աֆղանստանում, աֆրիկաներում` ժողովրդի կենսամակարդակի մասին մտածելու փոխարեն: Հիշո՞ւմ եք, նույնիսկ 1980-ական թվականների սկզբներին ինչպես էինք ձմռան ցրտին խարույկ վառում խանութների առաջ հերթ կանգնած, որ առավոտյան հրմշտոցներով մեկ կիլոգրամ կարագ, միս կամ որևէ այլ սննդամթերք տուն տանենք: Իսկ կոմունիստների պաշտելի առաջնորդ Բրեժնևը կուսակցական իր ճառում երկրով մեկ խոսում էր ատամի մածուկի, զուգարանի թղթի և կենցաղային այլ պարագաների բացակայության մասին:
Կոմունիստները, մոռանալով այս ամենը, ճառում են այն մասին, թե խորհրդային տարիներին գիտությունն ու տնտեսությունը աննախընթաց վերելք էին ապրում, ժողովրդի կենսամակարդակը շատ բարձր էր: Հասկանալի էր, կյանքը կանգ չէր առնելու, ինչ-որ չափով զարգանալու էր, բայց չէ՞ որ ձեր ատելի բուրժուական երկրներում գիտությունը, տնտեսությունը ժողովրդի կենսամակարդակը շատ ավելի արագ էին զարգանում: Իսկ խորհրդային ժողովրդի կենսամակարդակը բոլորովին էլ բարվոք չէր. այո՛, լավ էին ապրում կուսակցական վերնախավն ու նրա շրջապատը, ամեն տեսակի պաշտոնյաները, գողականները և նրանց շրջապատը: Շարքային քաղաքացիներն իրենց կենսամակարդակը փորձում էին բարելավել գործարաններից և կոլտնտեսային դաշտերից թաքուն տուն կրելով ինչ հնարավոր էր` ծխախոտ, միս, կոնֆետ, գուլպա և այլն, խոթելով հագուստների տակ, մարմնի աներևակայելի տեղերում: Իսկ գյուղացիները, ուշ գիշերին կամ լուսաբացին, ծածուկ տուն էին կրում խոտ, մրգեր, բանջարեղեն և այն ամենը, ինչ կար համայնական դաշտերում` միայն թե մի քիչ լավ ապրեին: Շարքային մարդիկ փորձում էին նաև իրենց շնորհալիությամբ, ձեռներեցությամբ, տաղանդով բարելավել ապրուստը, բայց զգոն կոմունիստները... տանը կոշիկ, հագուստ կարելը, կահույք պատրաստելը, ուսուցչություն անելը և ընդհանրապես մասնավոր եղանակներով դրամ վաստակելը բուրժուական երևույթ էին համարում` պատժում էին, տուգանում:
Եվ այսպես, 70 տարի լենինյան-ստալինյան ճիզվիտական գործելակերպն ու հոգեբանությունը խորհրդային ողջ ժողովրդին դարձրել էին կոմունիստական վերնախավային բանդայի խաղալիք: Այսօր մենք ոչ միայն չպետք է թույլ տանք ճիզվիտների հուշարձանները տեղադրել մեր բազմաչարչար հողի վրա, այլև հարկ է ջնջել լենինյան-բոլշևիկյան բոլոր այն գործիչների հետքերը, որոնք միայն չարիք են պատճառել մեր հայրենիքին ու ժողովրդին. վերջապես մի մոռացեք, որ այսօր Արցախում թափվող հայորդիների արյունը, մեր տառապյալ հայրենիքի գրեթե տոտալ շրջափակումը, հետևաբար, տնտեսական, բարոյաքաղաքական ծանր վիճակը լենինյան-ստալինյան հանցագործ քաղաքականության հետևանք են:
Տիկնայք և պարոնայք, ևս մեկ անգամ մի ախտահարեք մեր հիշողությունը ճիզվիտական կերպարներով:

Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 7332

Մեկնաբանություններ