Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բուժքույրերի դերը բարձրացվում է

Բուժքույրերի դերը բարձրացվում է
18.09.2013 | 16:51

Հայաստանում բուժքույրական ոլորտը որակական նոր փուլ է մտնում: 2013 թ. սեպտեմբերի 18-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացավ Հայաստանի երկրորդ միջազգային բուժքույրական համագումարը. «Բուժքույրություն. անցում բուժքույրական մասնագիտությունից բուժքույրական պրակտիկա» թեմայով, որը կավարտվի սեպտեմբերի 20-ին: Համագումարը, «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա » ՀԿ-ի նախաձեռնությամբ, կազմակերպվում է ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի, ՀՀ ԱՆ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի, Ամերիկյան գլոբալ կրթության զարգացման ինստիտուտի, «Սիգմա տետա տաու» միջազգային բուժքույրական պատվավոր միության հետ համատեղ:

«Համագումարի նպատակն է բարձրացնել Հայաստանում բուժքույրերի դերը, նպաստել բուժքույրական սպասարկման որակի բարձրացմանը, բուժքույրական կրթության միջազգային չափորոշիչների և որակի ապահովմանը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել բուժքույրերի համար՝ համախմբվելու և կիսելու իրենց գիտելիքներն ու փորձը քույրական գործի, կրթության, գիտական ապացույցների վրա հիմնված պրակտիկայի կարևորագույն հարցերի շուրջ»,- մեզ հետ զրույցում ասաց «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի» նախագահ ԱԼԻՆԱ ՔՈՒՇԿՅԱՆԸ:
Համաշխարհային բժշկական գիտության զարգացմանը համընթաց աշխարհում կարևորվում է բուժքույրերի գիտելիքների զարգացումը: Նոր մարտահրավերները ըստ արժանվույն իրականացնելու նպատակով համագումարը իր առջև նպատակ է դրել քննարկելու հրատապ հարցերը: Մասնավորապես համագումարի եռօրյա օրակարգում քննարկվելու են հետևյալ հարցերը.
Ա. Զարգացնել բուժքույրական գիտությունը և նոր տեխնոլոգիաները` խթանելու բուժքույրական գիտական հետազոտությունը, պրակտիկան, կրթությունը։
Բ. Ընդլայնել, բարելավել և մատչելի դարձնել առողջապահական ծառայությունները, նպաստել բուժքույրական խնամքի որակի բարձրացմանը։
Գ. Ցուցադրել բուժքույր առաջնորդների ներդրումները անհատների, ընտանիքների և համայնքների առողջության բարելավման մեջ։
Դ. Մշակել կրթական մոդելներ, որոնք ուղղված են բուժքույրական պրակտիկայի մարտահրավերներին։
Ե. ՈՒսումնասիրել և ներդնել նորարարական ռազմավարություններ` խթանելու գլոբալ բուժքույրական պրակտիկան։
Զ. Ստեղծել հնարավորություններ բուժքույրական գլոբալ հանրության մեջ Հայաստանի բուժքույրերի ինտեգրման համար:
Է. Նպաստել բուժքույրական ասոցիացիաների դերի և նշանակության բարձրացմանը:
Համագումարի փակման արարողությունից հետո տեղի կունենա «Սիգմա տետա տաու» միջազգային բուժքույրական պատվավոր միության հայաստանյան Մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում «քույրական գործի կազմակերպում» մասնագիտությամբ ավարտած շրջանավարտները և աշխատող առաջնորդ բուժքույրերը հանդիսավոր արարողակարգի ժամանակ կստանան շքանշաններ և անդամակցության վկայականներ: Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում տեղի կունենա Սիգմա Տետա «Տաու» միջազգային բուժքույրական պատվավոր միության 42-րդ 2011-2013 թթ. երկամյա համաժողովը, ուր կգործուղվեն Հայաստանի «Սիգմա տետա տաու» մասնաճյուղի երկու բուժքույրեր, որոնք կներկայացնեն Հայաստանը: Այդ հանդիսության ժամանակ կբարձրացվի Հայաստանի դրոշը և պաշտոնապես կհաստատվի Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի «Չի դելտա» մասնաճյուղը: Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի բուժքույրական գործի համար:
Այս կարևոր միջոցառման մասնակիցների կազմում են մի շարք երկրների բարձրաստիճան ղեկավարներ, պատվավոր անդամներ և կազմակերպություններ` «Սիգմա տետա տաու» միջազգային բուժքույրական պատվավոր միության 2009-2011 թթ. նախագահ Կարեն Մորինը, գլոբալ առողջության նախաձեռնության հիմադրամի» համանախագահ Դևա Մարիա Բեքը, Անգլիայի Թագավորական քոլեջի պատվավոր փոխնախագահ, բարոնուհի Քոքսը (Անգլիա), ԱՄՆ-ի Գլոբալ կրթության զարգացման ինստիտուտի նախագահ Շերըն Վեյնստեյնը, ինստիտուտի դասախոսները, Միջազգային բուժքույրական առաջնորդության ինստիտուտի շրջանավարտները (որոնց մեծ մասը նախկին ԱՊՀ երկրներից է), բուժքույրական ասոցիացիաների եվրոպական դաշնության գլխավոր քարտուղարը, ԱՀԿ-ի մարդկային ռեսուրսների եվրոպական գրասենյակի ղեկավար Գալինա Պերֆիլիևան, Ամերիկայի Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի UCLA բժշկական կենտրոնի, քույրական գործի տնօրեն Հայդի Քրուքսը, միջազգային ծրագրերի ղեկավար Սալպի Ակարագյանը, Արևմտյան Շոտլանդիայի համալսարանի քույրական քոլեջի ղեկավար Պոլ Մարտինը և տարբեր երկրների բուժքույրական ասոցիացիաների նախագահներ և ներկայացուցիչներ (Ռուսաստան, Տաջիկստան, Վրաստան), ինչպես նաև մի շարք պատվավոր հյուրեր Իտալիայից, Ռումինիայից, Հորդանանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Պարսկաստանից, Ղարաբաղից և այլն:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարը կայացել է 2011 թ.` ապրիլի 27-30-ի ևն տվել է իր դրական արդյունքները:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ