Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Պատերազմի հրահրումն առկա է»

«Պատերազմի հրահրումն առկա է»
20.01.2015 | 01:41

Ղարաբաղի խնդրի կարգավորում և առկա իրավիճակ. ինչպիսի զարգացումներ են հնարավոր։ Այս հարցերի շուրջ «Իրատես de facto» ակումբում իր տեսակետը ներկայացրեց «Քաշաթաղ» քաղաքական-իրավական ՀԿ-ի նախագահ, ազատամարտիկ ՌՈԲԵՐՏ ՍԻՄՈՆՅԱՆԸ։

Բանախոսի կարծիքով՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման միակ ճանապարհը իրավականն է. «2014-ի գարնանից Միջազգային դատարանի վարույթում են գտնվում Արցախի ճանաչման, Սումգայիթում և Բաքվում իրականացված հայերի ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի տարածքների, ինչպես նաև 1988-ին չորս ատոմակայանների պայթյունի և Մարտի 1-ի դեպքերի մասին գործերը։ Ներկայացված բոլոր գործերը հիմնավորված են փաստաթղթերով և բխում են միջազգային իրավական նորմերից։ Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ապա այն գնահատելու համար անհրաժեշտ է անդրադառնալ ոչ հեռու անցյալին՝ 1990-ականներին։ Իսկ ավելի ճիշտ, 1990-ի հունվարի 13-ից ելնելով պետք է այսօրվա իրավիճակի գնահատականը տալ։ Այդ ժամանակահատվածից Հայաստանը իրավական դաշտում ոչ ճիշտ քաղաքականություն է վարում, քանի որ բոլոր պայմանագրերում Ղարաբաղն ամրագրված է որպես ադրբեջանական տարածք։ Այդ է պատճառը, որ մինչ օրս Ադրբեջանը որպես պահանջատեր է հանդիսանում՝ պահանջում է իր, այսպես կոչված, տարածքները։ Այսինքն, ՀՀ-ի երեք նախագահներն էլ իրավական և օրինական ձևով ճիշտ չներկայացրին Արցախը վերը նշված միջպետական պայմանագրերում, ինչն էլ այսօր Ադրբեջանին անհիմն հայտարարությունների հիմք է տալիս։ Բացի դա, առանձնակի բացասական ազդեցություն թողեցին նաև հայ-թուրքական արձանագրությունները, ներառյալ ճանապարհային քարտեզը։ Ըստ դրա, Գորիսը, Սիսիանը, Մեղրին և Կապանն ընդգրկված են թուրքական տարածքի մեջ, որով Ադրբեջանը պետք է միացվեր Նախիջևանին»։

Ռոբերտ Սիմոնյանը փաստեց, որ ինքը վերը նշված գործերով դիմել է Միջազգային դատարան։ Իսկ ո՞րն է ելքը, հարցրինք «Քաշաթաղ» ՀԿ-ի նախագահին։ «Ելքը ՀՀ նախագահի հրաժարականն է, քանի որ գործող նախագահի վրա է դրված տարածքների վերադարձի խնդիրը։ Ինչու եմ ասում, որ նրա վրա է այդ պարտավորությունը դրված կառույցների կողմից, քանի որ միջազգային պայմանագրերում գործող նախագահի ստորագրությունն է։ Իսկ այդ պայմանագրերի ամբողջ գաղափարը տարածքների հանձնումն է։ Միակ միջոցը, որ նախագահը դավաճանի պիտակ չստանա, պատերազմի վերսկսումն է։ Եթե նկատել եք, պատերազմի հրահրումն առկա է, ինչը համաձայնեցված է միջազգային բոլոր կողմերի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ։ Եթե Ռուսաստանը մեզ համարում է ռազմավարական գործընկեր, ապա առաջինը պետք է ճանաչի Ղարաբաղը որպես ինքնուրույն, կայացած պետություն՝ միջազգային նորմերի վրա հիմնված»,- նշեց բանախոսը, ընդգծելով, որ ինքը հետամուտ է լինելու Միջազգային դատարանում ընթացող գործընթացին, և կոչ արեց համայն հայությանը համախմբվել հայկական հարցի լուծման գործընթացի շուրջ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 23870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ