ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել 8 ռազմագերիների մասով, ում վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել՝ ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է՝ գրել է Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:
Ըստ հետախուզական տվյալների ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները իրենցից խլում են ոչ միայն անձնագրերը, այլև հեռախոսները, գրում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Բեռլինում մի խումբ հայեր ավտոշարասյունով անցել են Բեռլինի փողոցներով՝ հաջակցություն Հայաստանին Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ավտոշարասյունը Հոլոքոստի հուշահամալիրի և Բրանդենբուրգի դարպասի մոտով շարժվել է դեպի Հաղթանակի սյունը:
ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ, հայտնում են ԱԳՆ-ից:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտահայտությունը` անընդունելի համարելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին նրա մեկնաբանությունը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել են հարավ-արևելյան հատված: