-
23.10.2020|
22:05
Հայերը բողոքի ակցիա են անում Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի առջև՝ պահանջելով ճանաչել Արցախը և համարժեք գնահատական տալ թուրք-ադրբեջանական ագրեսիային:
-
23.10.2020|
22:01
Ադրբեջանը չի բացահայտում իր կորուստները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բայց 100 հազարանոց Մինգեչաուր քաղաքում գտնվող գերեզմանները մոտավոր պատկերացում են տալիս Բաքվի կորուստների մասշտաբների մասին՝ գրել է BBC-ի ռուսական ծառայությունը, որը ԼՂ պատերազմում զոհված զինծառայողների 26 թարմ գերեզման է հայտնաբերել Ադրբեջանի արդյունաբերական Մինգաչաուր քաղաքի ռազմական գերեզմանատանը:
-
23.10.2020|
21:57
Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը՝ հաղորդում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։
-
23.10.2020|
21:56
Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին, երբ Ադրբեջանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը մտել իր օդային տարածք, հաղորդում է Discover24.ru-ն:
-
23.10.2020|
21:55
Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ՝ գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը.
-
23.10.2020|
21:54
Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել Դոյչե Վելլեին.
-
23.10.2020|
21:52
Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերին։ Նախարարը նշել է, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ժամանակահատվածում։
-
23.10.2020|
21:51
Անազատության մեջ գտնվելու օրերին չի եղել գեթ մեկ վայրկյան, որ ես չմտածեմ ու չանհանգստանամ Արցախի և Հայաստանի անվտանգության, մեր զինվորների կյանքի համար: Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի սանձազերծած պատերազմին դիմակայելու և թշնամուն արժանի հակահարված տալու համար այսօր անհրաժեշտ է մեզնից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը:
-
23.10.2020|
21:48
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի և Գերմանիայի տեղական մարմինների նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքների ջանքերով Հայաստան հասավ հերթական մեծաքանակ հումանիտար օգնությունը:
-
23.10.2020|
21:41
Դեսպանությունը ստացել է արժանահավատ տեղեկատվություն, որ Ստամբուլում հնարավոր են ահաբեկչական հարձակումներ ԱՄՆ քաղաքացիների և այլ օտարերկրացիների վրա: Հարձակման կարող է ենթարկվել Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանը: