-
23.10.2020|
14:54
Հայ երգիչ Աբրահամ Ռուսոն Разговор по душам հաղորդման շրջանակում տեսակապով զրուցել է ռուս անկախ լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ, զինվորական թղթակից Սեմյոն Պեգովի հետ, որ 3 շաբաթ անցկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենաթեժ կետերում և լուսաբանել իրադարձություններն առաջնագծից:
-
23.10.2020|
14:52
Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ:
Երևանի ժամանակով ժամը 17:30-ին Պոմպեոն կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ մեկ ժամ անց՝ ժամը 18:30-ին, բանակցություններ կվարի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
-
23.10.2020|
14:50
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ մարտական գործողություններին զուգընթաց հայտարարեց, որ երկրի ամբողջ տարածքում կսահմանափակի ինտերնետ կապի հասանելիությունը, գրում է Access Now ոչ առևտրային կազմակերպությունը:
-
23.10.2020|
14:48
Ռուսական EADaily կայքի թղթակիցը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Բերձոր քաղաք և փաստել, որ ադրբեջանական կողմի՝ Հայաստանը Արցախին կապող ռազմավարական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը իրենց վերահսկողության տակ վերցնելու հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում։ Թղթակցի խոսքով՝ քաղաքն ապրում է իր բնականոն հունով, պատերազմի մասին հուշում են միայն հրետանու բարձր լսվող ձայները։
-
23.10.2020|
14:46
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի համաձայնել կարծիքի հետ, թե Մոսկվային առավել «հաճելի» կլինի Դոնալդ Թրամփի հաղթանակը: Նա հավաստիացրել է, որ ՌԴ-ն հետաքրքրված է ցանկացած նախագոհվ, որ լրջորեն հետարքրված կլինի ռուսական կողմի հետ երկխոսությամբ։
-
23.10.2020|
14:44
Արցախի և Իրանի հետ սահմանային հատվածում համառ մարտեր են, և լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող, ի պատասխան Ալիևի հայտարարությանը, թե իրենց զորքերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել այդ սահմանը՝ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
23.10.2020|
14:43
Թեհրանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններում կամ տարածքներում՝ РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին:
-
23.10.2020|
14:42
Կատալոնացի պատգամավոր Միրիամ Նոգերասն Իսպանիայի կառավարությանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը:
-
23.10.2020|
14:41
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային:
-
23.10.2020|
14:40
«Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Մաթևոսյանի դուստրը՝ Հերմինե Մաթևոսյանը։