«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կրթական առաքելություն՝ թվային տեխնոլոգիաների միջոցով

Կրթական առաքելություն՝ թվային տեխնոլոգիաների միջոցով
08.04.2018 | 22:46

2018-ին լրանում է Թումո- ՀԲԸՄ համագործակցության երրորդ տարին: Հարյուրավոր դասընթացներ, առաջատար միջազգային մասնագետներից սովորելու հնարավորություն, կրթական և մշակութային միջոցառումներ, մտահորիզոնները լայնացնելու և ամենաարդիական ոլորտներում նվաճումների հասնելու հնարավորություն հազարավոր պատանիների համար. շնորհիվ երկու կազմակերպությունների համագործակցության այս ամենը իրականություն դարձավ Գյումրիի և Ստեփանակերտի ուսանողների համար:


«Թումոյի հետ մեր համագործակցությունը հնարավորություն տվեց ընդլայնել մեր կրթական առաքելությունը թվային տեխնոլոգիաների միջոցով՝ Երևանի սահմաններից դուրս: Այս երկու կենտրոնները այդ առաքելության հրաշալի իրագործումն էին և ապացույցը, որ տեխնոլոգիաների և դիզայնի զանազան ոլորտներում կրթությունը պահանջված է և տեսանելի արդյունքներ է տալիս», - ասել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը՝ ԹումոՈ-ՀԲԸՄ համագործակցության մասին:

«ՀԲԸՄ-ն և Թումոն համախոհ կառույցներ են, որ կիսում են որակյալ և նորարարական կրթությամբ պայմանավորված հայ երիտասարդության ապագայի տեսլականը: Համագործակցության մեկնարկին մենք պլանավորում էինք բացել մեկ կենտրոն 500-ից 1000 ուսանողի համար, սակայն մեկ տարվա ընթացքում նախագիծը ընդլայնվեց՝ ապահովելով արտադասարանային կրթություն երկու կենտրոնի 3000 ուսանողի համար», - իր հերթին նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը։


ՀԲԸՄ-ի և Թումոյի բեղմնավոր համագործակցությունը կայուն նախադրյալ է նորանոր նվաճումների և հայաստանյան երիտասարդության համար մեծ խթան հանդիսացող նախագծերի իրականացման։

Դիտվել է՝ 3523

Մեկնաբանություններ