Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Նիկոլ Փաշինյան. Հույս ունենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերը հարգելով

Նիկոլ Փաշինյան. Հույս ունենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերը հարգելով
13.06.2018 | 22:39

Հայաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կզարգանան երկու երկրների շահերը և ինքնիշխանությունը հարգելով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ հարաբերություններ ունեն: «Ես կարծում եմ, որ բոլորը թե Հայաստանում, թե Ռուսաստանում գոհ են այս առաջընթացով: Հույս ունենք, որ այս հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների և պետությունների փոխադարձ հարգանքի, մեր երկրների շահերի և ինքնիշխանության հարգանքի հիման վրա: Դա շատ կարևոր է»,- ասել է Փաշինյանը։


Ռուսաստանը շարունակում է վստահորեն պահպանել առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ` ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումները միշտ պահանջված են: «Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով մեր համագործակցության մեծ ծավալը՝ կարծում եմ, որ մեր հանդիպումները միշտ պահանջված են:
Առաջինը, որ ցանկանում եմ ասել, այն է, որ Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Անցած տարի մեր միջև առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով, այս տարի էլ աճը շարունակվում է»,- ասել է ՌԴ նախագահը:


Նա ընդգծել է, որ մեծ մասամբ դա տեղի է ունենում ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մատակարարման հաշվին: ՌԴ նախագահի խոսքով՝ դրական ազդեցություն է ունենում նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: «Հույս ունեմ, որ մենք այս ուղղությամբ կշարունակենք առաջ շարժվել»,- ասաց Պուտինը:
Հունիսի 13-ին մեկնարկած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը կմասնակցի Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին: Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը ներկա են լինելու Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Բոլիվիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Լիբանանի, Պանամայի, Պարագվայի, Ռուանդայի, Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի, ՈՒզբեկստանի ղեկավարները:

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ