Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Զինվորի բաժինը գողացողը արժանի չէ որևէ ներման

Նիկոլ Փաշինյան. Զինվորի բաժինը գողացողը արժանի չէ որևէ ներման
18.06.2018 | 10:10

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը:

«ՈՒզում եմ հստակ արձանագրենք, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու հետ: Այլ կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և կոնկրետ ներգրավված է եղել Ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունը յուրացնելու և գողանալու մեջ: Օրինակ, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրել է և դրանով կերակրել է իր կենդանիներին՝ արջերին, վագրերին և այդպես շարունակ: Հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնություններ, բանակին ուղարկված օգնություններ, և այս կասկածները հիմնավորվում են նրա տանը և նրան պատկանող տարածքներում կատարված խուզարկությունների արդյունքներով»,- հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը շարունակեց․ «Ոչ մեկը չի ժխտում, որ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է: Բայց նույնիսկ հերոսներին իրավունք չի տրված Գյումրիի, Էջմիածնի, Երևանի դպրոցականների կողմից զորամասերում ծառայող ու ճակատում կռվող զինվորների համար նախատեսված օգնությունները գողանալ և դրանով կերակրել սեփական կենդանիներին:Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, որևէ անձի, բայց ես ուզում եմ հստակ պարզաբանել, որ ձերբակալությունը կապված չէ միայն զենք, զինամթերք պահելու կասկածների հետ: Բացի այս, առկա են կասկածներ, որ յուրացվել են նաև բանակի համար ուղարկված տեխնիկական միջոցներ, մասնավորապես ավտոմեքենաներ: Բացի այս, այսօր, երբ մեր բանակը նաև սպառազինությունների հետ կապված խնդիր ունի, ինչու պիտի մի մասնավոր անձի տակ լինի ահռելի քանակի ապօրինի զենք, զինամթերք: Այն Հայաստանում, որտեղ ես վարչապետ եմ, էսպիսի երևույթներ չեն լինելու՝ անկախ նրանից ովքեր են հեղինակը», - եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց,որ առաջիկայում ԱԱԾ-ը կհրապարակի համապատասխան նյութերը:

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ