Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քոչարյանին մեղադրանք առաջադրելով՝ ՀՔԾ-ն նախագահի անձեռնմխելիության սահմանադրական դրույթը չի խախտել

Քոչարյանին մեղադրանք առաջադրելով՝ ՀՔԾ-ն նախագահի անձեռնմխելիության սահմանադրական դրույթը չի խախտել
29.07.2018 | 01:41

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելով՝ Հատուկ քննչական ծառայությունը չի խախտել երկրի նախագահների անձեռնմխելիության սահմանադրական դրույթը` գտնում են իրավաբաններ Տիգրան Եգորյանը և Մուշեղ Շուշանյանը, մանրամասնելով՝ 2008-ին Սահմանադրությունը նախագահին թույլ տալիս էր արտակարգ դրություն մտցնել, սակայն նույն հոդվածում նշված էր նաև, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Իսկ այդ մասին օրենք 2008-ի մարտին չկար, ընդունվել է միայն 2012-ին:


«Նախագահն իր հրամանագրով արտակարգ դրություն հայտարարելով և հրամանագրով նախատեսելով արտակարգ դրության ռեժիմը, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից։ Ընթացակարգը հետևյալն է՝ պետք է օրենք լիներ, օրենքի հիման վրա և օրենքի առկայության դեպքում՝ նախագահը կարող էր օգտվել արտակարգ դրություն հայտարարելու իր լիազորությունից։ Այդ լիազորությունն իրականացնելու համար անհրաժեշտ էր, որ 2008 -ին ԱԺ-ի կողմից ընդունված լիներ արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքը»,- ասում է Մուշեղ Շուշանյանը։


Սահմանադրության140-րդ հոդվածի համաձայն՝ նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել լիազորությունների ավարտից հետո:


Իրավաբանները պնդում են՝ սահմանադրական նորմը չի խախտվել, քանի որ 2008-ի մարտի 1-20-ը Երևանում արտակարգ դրություն մտցնելով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իրենց գնահատմամբ, իր կարգավիճակի հետ չկապված գործողություն է կատարել: Հետևաբար՝ լիազորությունների ավարտից հետո կարող է կանչվել պատասխանատվության: «Խախտվել, սահմանափակվել են անձանց իրավունքներ և դրանք չեն ունեցել ոչ օրինական հենք, ոչ իրավաչափ նպատակ»,- նկատում է Տիգրան Եգորյանը։
Արդարադատության նախկին նախարար, հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանի համոզմամբ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելը ծայրաստիճան մտահոգիչ է և հակասում է Սահմանադրության՝ նախագահի անձեռնմխելիության մասին դրույթին:


Իրավաբան Տիգրան Եգորյանը մեկնաբանում է, թե ինչ է իրենից ներկայացնում այս իրավիճակում Քոչարյանին առաջադրած սահմանադրական կարգի տապալում մեղադրանքը: «Այս պրոցեսների նկատմամբ միջամտությունը, և այս պրոցեսները, ըստ էության, հանգեցրել են ժողովրդի իշխանության իրացման գործընթացի կապակցությամբ վեճի քննության անհնարինության՝ այդ վեճի քննությանը արտակարգ դրության պայմաննրում, այդ արտակարդ դրության պայմաններում սահմանադրական դատարանի առնվազն մեկ անդամի կողմից հայտարարված ճնշումների պայմաններում»,- ընդգծեց Եգորյանը։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությամբ ՀՔԾ-ն դիմել է դատարան: Մեղադրանքն ապացուցվելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է ազատազրկվել 10-15 տարով:

Դիտվել է՝ 2100

Մեկնաբանություններ