Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Լույս Արցախին» նախաձեռնության հայտարարությունը

«Լույս Արցախին» նախաձեռնության հայտարարությունը
30.07.2018 | 12:54

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված Արցախի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների արտահայտած մտքերից պարզ է դառնում, որ Արցախի ԱԺ ճահճացած է և հավատարիմ է հայաստանյան հին ռեժիմին, ինչը յուրօրինակ վտանգ է ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և Արցախի անվտանգության համար: Արցախի ներկայիս իշխանության պահպանումը բերում է ոչ թե բարեփոխումների, այլ ամրապնդում է նախկին քրեաօլիգարխիկ համակարգի հանցավոր հիմնադիրների պաշտպանությունը:


Արցախի իշխանությունները ոչ միայն ՀՀ-ի նախկին ռեժիմի ջահակիրներն են, այլ նաև մասնակից են մի շարք հանցագործությունների, այդ թվում նաև 2008 թ. Մարտի 1-ի: Արցախի ԱԺ-ից տեսակետ հայտնող պատգամավորները իրենց վերջին ճիգերը գործադրելով փորձում են պաշտպանել և արդարացնել իրենց քաղաքական երեք կնքահայրերի` Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, ինչպես նաև Լ. Տեր-Պետրոսյանի ոչ ազգանպաստ հակապետականամետ և հանցավոր գործունեությունը: ՀՀ (Արցախը ներառյալ) անվտանգության թուլացման, տնտեսական անկման, արտագաղթի աճման, համատարած աղքատության մեղավորները միանշանակ ՀՀ երեք նախագահների համապատասխան ժամանակաշրջանի պատասխանատուներն են` Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և նրանց սպասարկող քաղաքական ուժերն ու անհատները, ովքեր ունեն իրենց անձնական շահադիտական կախվածությունը ՀՀ նախկին քրեածին ռեժիմի պարագլուխներից:


Այս քաղաքական ուժերն ու անհատները պետական միջոցներից արտոնյալ օգտվողներ են, ովքեր իրենց կյանքն ու գործունեությունը շարունակել չեն պատկերացնում առանց իրենց քաղաքական նախահայրերի:
Կոչ ենք անում Արցախի ժողովրդին չտրվել այսպես կոչված քաղաքական դեմքերի և «հեղինակություների» խիղճ աղերսող, հայաստանյան իրականության հետ չհամընկնող հայտարարություն- կոչերին: Բարձր պահելով քաղաքացիական գիտակցությունը սատարել հայ ժողովրդի զարթոնքը` թավշյա հեղափոխությունը, պահանջատեր և աջակից լինել Հայրենիքը արկածախնդիր ու հանցագործ տարրերից մաքրելու գործընթացին:
Մեր միասնական և համառ պայքարով պահանջենք Արցախի նախագահի և ԱԺ-ի հրաժարականը:


Արտահերթ ու արդար ընտրություններով Արցախում ձևավորել նոր իշխանություն, որի քաղաքական տեսակետները կհամընկնեն Նոր Հայաստանի քաղաքական դիրքորոշումներին:
Համոզված ենք, որ Արցախի արդարամիտ ժողովուրդը զգոն է և ընդունակ է դրսևորելով համառ կամք, կրկին անգամ ապացուցելու, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է և նրանք ունեն նույն քաղաքական և կառավարման տեսակետները:
29 հուլիս 2018 թ.

Դիտվել է՝ 6118

Մեկնաբանություններ