Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու Ռոհանիի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու Ռոհանիի հետ
31.07.2018 | 18:56

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպելու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Reuters-ին։
Իրանի իր գործընկերոջը հանդիպելու պատրաստակամության մասին Թրամփը ասել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ Սպիտակ տանը համատեղ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։


«Ես հավատում եմ հանդիպումներին, հատկապես այն դեպքերում, երբ սեղանին դրված է պատերազմի հարցը: Հետևաբար՝ ես կհանդիպեմ ում հետ ասես»,- ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ նախապայմաններ հանդիպման համար գոյություն չունեն:
Նշենք, որ ԱՄՆ-ի և ոչ մի նախագահ չի հանդիպել Իրանի նախագահի հետ 1980 թվականին Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելուց ի վեր։ 2013-ին վերջին 30 տարում Բարաք Օբաման մեկ անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռոհանիի հետ։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Հասան Ռոհանին զգուշացրել էր Դոնալդ Թրամփին իր երկրի դեմ թշնամական քաղաքականություն չվարել։



Դիտվել է՝ 6853

Մեկնաբանություններ