Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անգելա Մերկելի այցը Հայաստան պաշտոնապես չի հաստատվել

Անգելա Մերկելի այցը Հայաստան պաշտոնապես չի հաստատվել
31.07.2018 | 19:06

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան պաշտոնապես չի հաստատվել` ասուլիսում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ «Քանի նման հաստատում չկա ոչ գերմանական, ոչ հայկական կողմից, ժամանակավրեպ է խոսել այդ այցի, դրա արդյունքների և հայկական կողմի ակնկալիքների մասին», - ասաց Տիգրան Բալայանը:

Դիտվել է՝ 7337

Մեկնաբանություններ