«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Տիգրան Բալայան. Որևէ ազդակ, թե Թուրքիայի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, չունենք

Տիգրան Բալայան. Որևէ ազդակ, թե Թուրքիայի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, չունենք
31.07.2018 | 19:09

Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունն ամրագրված է Հայաստանի նոր կառավարության ծրագրում, որը հաստատել է ԱԺ-ն` լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը նախաձեռնի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց, քանի որ վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իր պատրաստակամության մասին: Պատասխանելով դիտարկմանը, թե թուրքական մամուլը բավականին բուռն արձագանքեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց. «Մամուլում արձագանքներին ծանոթ ենք, հետևում ենք, բայց Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ մամուլի արձագանքներով քաղաքականություն է իրականացվում»: Նրա խոսքով՝ եթե թուրքական իշխանությունները ազդակներ ուղարկեն, որ պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, հայկական կողմը կդիտարկի:


«Դեռ հակառակը՝ դուք ինքներդ հետևել եք Թուրքիայի նախագահի այցին Ադրբեջան, նախորդ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարարի այցին Ադրբեջան, այնտեղ հնչած հայտարարությունները լրիվ հակառակն են ասում: Այսինքն՝ որևէ ազդակ, ակնարկ կամ ուղերձ, թե Թուրքիայի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, սահմանը բացել, մենք չունենք»,-ասաց նա:

Դիտվել է՝ 7745

Մեկնաբանություններ