ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Խաղը տեղափոխվեց նոր փուլ

Խաղը տեղափոխվեց նոր փուլ
25.09.2018 | 00:05

Երևանի ավագանու ընտրությունները եթե ոչ ամբողջովին, ապա բավարար չափով հստակեցրին քաղաքական դաշտը։ Ոչ ոք կասկած չուներ՝ ՔՊ-ն հաղթելու է թե՛ ի անհրաժեշտություն, թե՛ քաղաքական «նպատակահարմարության» տեսանկյունից։
Հաշվի նստենք փաստի հետ ու առաջ անցնենք՝ արձանագրելու սպասվող զարգացումները. այո, այս ընտրություններով քաղաքական նոր դասավորության մանիֆեստը հռչակվեց: Մի կողմ թողնելով «սպիտակ-սևի» արգահատելի ռիտորիկան՝ փաստենք՝ քաղաքական դաշտը բուֆերում հայտնվեց՝ բոլոր դերակատարների առումով։


Առաջին հերթին՝ ՔՊ-ի։ ՈՒ խնդիրն ամենևին այն չէ, որ ՔՊ-ն չունեցավ ընտրությունների մասնակից ժողովրդի գոնե 50 տոկոս մասնակցություն, ունեցավ ընդամենը 43,6-ը, ու երբ հանում ես «դեմ»-երին էլ, ստացվում է, որ ագորա-ժողովրդի անունից խոսելն այլևս նոր հայաստանցիների կողմից ոչ միայն ապաքաղաքական, այլև ժամանակավրեպ է։ Ասել է՝ ընտրությունները տոտալ առումով չեղան ՔՊ-ի ու Փաշինյանի համար աներկբա հաղթանակ. այս «հանրաքվեում» Փաշինյանն ունեցավ ընդամենը 40 տոկոս ժողովուրդ՝ զրկվելով ընդհանրական՝ ողջ ժողովրդի անունից խոսելու բարոյական, քաղաքական, մարդկային իրավունքից։


Սակայն «հների» դեմ պայքարող Փաշինյանին, որը սրբորեն պահել-գուրգուրել էր իրենց պաշտոններում վիճակագրության վարչության պետին, գլխավոր դատախազին, իսկ, որ ամենակարևորն է, «ծովանկարիչ» Տիգրան Մուկուչյանին, հասկանալիորեն թույլ էր տրվել այդ 43,6 տոկոսների միջակայքում «մանևրել», «ծով» նկարել ըստ հայեցողության։
Արդյունքում՝ իսպառ ոչնչացան ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որպես քաղաքական կատեգորիա։ Ձգենք պաուզան։ Այս երկու քաղաքական ուժերը ասոցացվոմ են քաղաքականություն վերադարձած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ (որքան էլ ԲՀԿ-ն բարձր գոռա երկրորդ նախագահի և իրենց միջև կապի բացակայության մասին): Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, քոչարյանական ողջ ռեսուրսը դրված էր նրա թեկնածուի «տակ», որպեսզի ամեն գնով ՀՅԴ-ն հաղթահարի անցողիկ շեմը։
«Լույս» դաշինքին էլ դեֆոլտի տարավ անձամբ Փաշինյանը. նա երբեք չի մոռանալու այս ուժի թե՛ «Իմ քայլին» չմիանալու նախադեպը, թե՛ այս օրերի նրանց դաժան ռիտորիկան։ Այլ կերպ ասած՝ բոլոր երեք քաղաքական ուժերն անկյուն կանգեցվեցին այս ընտրություններին, Շարմազանովը կասեր՝ «մի ուրիշ ձև»։


Արդյունքում՝ քաղաքական դաշտի «ռեստարտի» ազդանշանը սաստիկ ուժգնացավ (այս մասին՝ առաջիկայում), հեղափոխության իրական մոդերատորները անչափ հստակ, ոսկերչական աշխատանքով վերջնախաղին ազդագիր ներկայացրին, որն այս պահին ունի երկու բաղկացուցիչ.
ա) Արցախ։ Որքան էլ Փաշինյանը մանևրի, փորձի խուսանավել այս խնդրի արծարծումից ու լուծումից, մեկը մյուսին հակասող տեսակետներ հնչեցնի, որքան էլ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակետները լուրջ հակասության մեջ լինեն Փաշինյանի տեսակետների հետ, այս օրերին Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում սպասվելիք Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանը կհնչեն «կարևոր» մտքեր, չի բացառվում ներկայացվի անգամ «ճանապարհային քարտեզ», ինչը զուգահեռաբար կներկայացվի նաև Նյու-Յորքում գտնվող Փաշինյանին։
բ) Կախված զրույց-հանդիպումների «առանձնահատկություններից», Փաշինյանին թույլ կտան սկսել «շտուրմ»՝ պառլամենտի նկատմամբ, դրական «արդյունքով», կամ կուժեղացնեն պառլամենտական ուժերին՝ լինել հաստատակամ՝ պառլամենտը չցրելու, վարչապետի հրաժարականի միջոցով հարցը լուծելու կամ այլ վարչապետ ընտրելու միջոցով։

Այս «իրադրությունը» նույնպես առանձին քննարկման թեմա է, սակայն առաջ անցնելով արձանագրենք.
գ) Երևանի քաղաքապետի ընտրությունները ծառայեցին ոչ միայն քաղաքական դաշտի հստակեցմանը, քաղաքական «դաշտի» իզգոյ ուժերի փոշիացմանը, այլև մենթալ պլանի «բյուրեղացմանը», ինչը, եթե անկեղծ, վատ չէ, եթե չասենք՝ լավ է նախ այն առումով, որ ընտրությունները ևս «հանգստացան» առերևույթ չնկատված խախտումների բացակայության պատճառով և ապա՝ կաշառքի, թաղային հեղինակությունների «ինստիտուտների» ջախջախման։ Ասել է՝ հին մոտեցում-մտածողության արմատները խարխլվեցին։
դ) Հեշտացավ երկրորդ էշելոնի՝ հեղափոխության իրական լիդերի գործը՝ վերը նշված հարցերի լուծումից հետո:
Իսկ նրա «հայտնությունը», հաստատապես, անխուսափելի է։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ