«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Պատրաստվել ընտրությունների

Պատրաստվել ընտրությունների
02.10.2018 | 00:21

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը (եթե այդպիսին կա) շտապում են պառլամենտն իրենցով անել։ «Արդարացված» է՝ եթե ոչ հիմա, ապա՝ երբեք։ Պետք է քաղաքական համակարգն ամբողջությամբ ձևել իրենց հագով։ Հասկանալի է, այն մի քանի «ռազմեր» մեծ էր իրենց վրա, և «համաձայնության կառավարությամբ» իրենք ոչինչ չկարողացան հայոց խեղճացած տնտեսության համար անել: Սակայն «մանրուքները» մեծ քաղաքականության ժանրում չեն, և որքան էլ Նիկոլը մոսկովյան «ասֆալտների» վրա փորձի պատասխաններ որոնել ու գտնել, այնտեղից «դաբրոյով» վերադառնալ, ԲՀԿ-ին և յուր առաջնորդին Երևանի ընտրություններով տրվեց թոշակի մանդատ։ ՀՅԴ-ի մասին էլ՝ կամ լավ, կամ ոչինչ։


Միով բանիվ, փաշինյանական «համույթն» ամեն գնով, միջոցների մեջ խտրություն չդնելով, գնալու է պառլամենտական արտահերթ ընտրությունների, հակառակ պարագայում «հեղափոխությունն» ու դրա «արդյունքները» հարցականի, եթե չասենք ոչնչացման տակ դնելն է, ինչը «հեղափոխության» իրական մոդերատորները չեն կարող թույլ տալ։ Բացի այդ, ափսոս է այն առումով, որ նախկին համակարգն ահագին ապամոնտաժվել է, և պոպուլիզմի ավելցուկից տառապող Փաշինյանն այս հարցում իսկապես դրական գործ է արել: Այնուհանդերձ, ըստ մոդերատորների սխեմայի, պետք է գործը ավարտին հասցնել, ընդ որում, շատ արագ, որովհետե ակնհայտ է՝ Փաշինյանն արդեն իսկ շեղվել է ուղեծրից, այսպես շարունակելու դեպքում եղածն էլ կփոշիացնի-կոչնչացնի, ուստի խորհրդարանական ընտրությունները, որպես համակարգի գերեզմանափորության ավարտ, օդի-ջրի պես անհրաժեշտ են, և անգամ իր քաղաքական «մահվան գնով» Փաշինյանը դա պետք է անի։
Եվ կանի։


Թույլ տանք մեզ կարծել, որ խորհրդարանական ընտրությունները, ըստ ամենայնի, տեղի կունենան մինչև տարվա վերջ։ Չի՞ զիջի ՀՀԿ-ն, կանի՞ ամեն ինչ, որպեսզի իր մահվան համար մեղադրեն Փաշինյանին։ Էական չէ՝ մի քանի պատճառներով։
Նախ՝ ՀՀԿ-ում ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ. այսպես ասած, առավել պրոգրեսիվ, լիբերալ թևը կարծում է, որ անիմաստ է այլևս պահել այս բալաստը, հարկավոր է դառնալ մոբիլ կուսակցություն, «ժամանակի շնչին» հարիր ինքնամաքրվել, այդպես մասնակցել ընտրություններին։ Հարց՝ արդյո՞ք ՀՀԿ-ն և խաղից մշտապես հասկացող յուր «կարդինալ» Սերժ Սարգսյանը վերջին ժամանակների «ալքիմիաներից», թեստավորումներից ստացել են նոր «պրոյեկտավորումներ»: Դժվար է ասել: Այնուհանդերձ, կարծում ենք՝ այս պլան «ա»-ի համար հաստատապես որոշակի «տախտակ» գծագրված կլինի, այնպես որ, մի բացառեք մինչև տարվա վերջ ընտրությունների անցկացման լիարժեք հնարավորությունը։


Փաշինյանը պատրաստ է ամեն գնով (առանց Վենետիկի հանձնաժողովի գնահատականին սպասելու, առանց ժամկետները պահելու) պաշտպանելու «ժողովրդի», իրականում «անձնական» պառլամենտ ունենալու իրավունքը։ Շրջանառության մեջ է վրացական «վարդերի հեղափոխության» տարբերակը, երբ Սաակաշվիլին, վարդը ձեռքին, յուր համախոհների հետ մտավ խորհրդարան ու այլևս դուրս չեկավ այնտեղից։ Ձեռքներին՝ հեծանի՞վ, թե՞ «վարդ-մանիշակ» կմտնեն «թավշիստները» խորհրդարան, էական չէ, էականը հեղափոխության առաջին փուլը, համակարգի վերջին Բաստիլի առումն ու հեղափոխությունն ավարտին հասցնելն է։


ՈՒ այս պահի համար ամենևին էլ էական չէ՝ ում համար։

Եթե Փաշինյանը, որն իր հաշվելու անկարողությունը ցուցանում է ամեն վայրկյան, բացի մաստեր-կլասներ ցույց տալուց, կարողանա մինչև մեկը հաշվել, ապա պիտի հասկանա, որ պառլամենտն ու ողջ քաղաքական դաշտն ինքը հաստատապես մաքրում է ոչ յուր և յուր, Կարգին Հայկոն կասեր, «թըմի» համար։ Այդպիսին է խաղի տրամաբանությունը, այդպիսին է գունավոր-թավշե հեղափոխությունների բուն բնույթը։


Դա ընդհանուր «գեոորոշում» է։ Եվ ուզում է Փաշինյանը, թե չի ուզում, նա, որպես համակարգի գերեզմանափոր, դառնալու է անապատում կանչողի ձայն, որի հետևից կգա տնտեսությունից, հաշվելուց, գեոխաղից, Ղարաբաղից հասկացող իրական «մավրը»։
Այնպես որ, Փաշինյանը պետք է իր գործը անի, «հասնի» պառլամենտական արտահերթ ընտրությունների, նոր պառլամենտ ձևավորի, որն էլ նոր վարչապետ կընտրի։
Կլինի՞ դա Փաշինյանը: Պետք է հարցնել հեղափոխության մոդերատորներին։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ