Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փաշինյանի իրական ընդդիմությունը

Փաշինյանի իրական ընդդիմությունը
15.10.2018 | 22:06

Այս օրերին, երբ ընդդիմադիր ուժի փնտրտուք է, և շատերը միայն ՀՀԿ-ին էին համարում այս իշխանության հակառակորդը, չնայած այդ ուժից էլ, մեղմ ասած, բան չի մնացել, մեկ այլ դաշտում հասունանում է ընդդիմադիր իրական ուժ։ «Սասնա ծռեր» կուսակցությունն առայժմ զուսպ(հավանաբար հաշվի են առնում այն հանգամանքը, որ Փաշինյանի աջակցությամբ նոր-նոր են ազատության մեջ) է քննադատության սլաքներն ուղղում իշխանության տարբեր օղակներին, սակայն նախընտրական շրջանում փունջը կբացվի։


Ոչ վաղ անցյալում գաղտնազերծվեց «Սասնա ծռերի» խոսակցությունը, երբ Նիկոլ Փաշինյանի առնչությամբ կար բավականին կոշտ հայտարարություն․ «Նիկոլին մի լսեք, զիբիլի վեդրո ճարեք, գցեք մեջը։ Եթե Նիկոլն ընտեղ է, մի հատ քարով գանգին խփեք»։ Իհարկե, այսօր գանգին հաստատ չեն խփի, որովհետև իրենց ազատության համար ինչ-որ առումով պարտական են նրան, բայց իրենց կարծիքը կարծես չեն փոխել։ Հաշվի առնելով Արայիկ Խանդոյանի մահվան շրջանում «Սասնա ծռեր» կուսակցության անդամների քննադատությունները, կարելի է փաստել, որ նոր ըմբոստություն է հասունանում, որն իշխանության համար խիստ անցանկալի է, քանի որ սա ՀՀԿ-ն չէ, որին կարելի է հիշեցնել նախկին կոռուպցիոն գործարքները, թալանը, երկրին հասցրած վնասները։ Անշուշտ «Սասնա ծռերի» գործողությունները ոչ բոլորն էին ողջունում, սակայն հաստատ բոլորն ասում էին, թե ՀՀԿ-ից ազատվելու ձև էր, որը գուցև արդարացված է։ Այսինքն, «Սասնա ծռերն» էլ «ինքնատիպ» ձևով էին պայքարում ՀՀԿ-ի դեմ։ Թվում էր, թե Փաշինյանի և նրանց ջրերը պետք է նույն առվով հոսեին, բայց՝ ոչ։


Այսօր այս կառույցը լուրջ մարտավարություն է մշակում, որպեսզի խորհրդարանական ընտրություններում դառնա իշխանության իրական ընդդիմությունը։ Իսկ թե այդ ընդդիմությունը կկարողանա հասարկության վստահությունը շահել և դառնալ խորհրդարանական խմբակցություն, ժամանակը ցույց կտա։ Սակայն մեկ բան հստակ է․ նրանք՝ և արտաքին, և ներքին քաղաքական կուրսի արմատական փոփոխությունների կողմնակից են։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ