Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՔՊ-ն համամասնական ցուցակը կազմելու առումով բարդ կացության առջև է

ՔՊ-ն համամասնական ցուցակը կազմելու առումով բարդ կացության առջև է
19.10.2018 | 14:17

«Փաստը» գրում է. ««Բարիկադներ քանդելու» հայտարարություններն ու ՔՊ–ականների այս կարգի այլ մեկնաբանությունները շատ ավելի լուրջ ու խորքային պատճառներ ունեն: Փորձ է արվում նախապատրաստել հանրությանը՝ խորհրդարանական ընտրությունների՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի անակնկալներին: Ունենալով կադրային լուրջ խնդիրներ, եղածը սպառելով գործադիրում և Երևանի ավագանու կազմում բաշխելով, ՔՊ–ն բավական բարդ կացության առջև է՝ համամասնական ցուցակը կազմելու առումով, մի կողմից անհրաժեշտ է ընդգրկել հանրության համար ընկալելի և ընդունելի կերպարներ, մյուս կողմից՝ այնպիսիք, որոնք արդյունավետ կլինեն ԱԺ–ում: Ընտրություններից հետո խնդիրներ են առաջանալու հենց գործադիր կազմում պատգամավոր դարձածների թափուր տեղերը լրացնելու առումով:

Ցուցակում ստիպված կլինեն ընդգրկել թե՛ գործադիր մարմնի անդամների, թե՛ ավագանու անդամների, սակայն հարկ կլինի ներգրավել նաև անկուսակցականների, այդ թվում՝ նախկին իշխանությունների հետ ակտիվ համագործակցած, որոնց մեջ քիչ չեն լինի մարդիկ, որ միանշանակ չեն ընդունվի հանրության կողմից: Հասկանալի է, որ հիմա ՔՊ–ի «դռան» առջև հավատարմության երդում տվողների, դարձի եկողների, խնդրողների լուրջ հերթ է, Փաշինյանին մոտ կանգնածների միջոցով ամեն մեկն իր լոբբինգն է փորձում անել, սակայն Նիկոլ Փաշինյանի առաջնային խնդիրը ցուցակի որակի, ընկալելիության և սեփական թիմակիցներին չնեղացնելու համադրելիությունն ապահովելն է»:

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ