«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Նիկոլը սխալ էր, ես...»

«Նիկոլը սխալ էր, ես...»
13.11.2018 | 01:02

Առաջիկայում Հայաստանում շարքային ընտրություններ չեն ընթանալու. դրանք առանցքային են բոլոր առումներով։ Նախ և առաջ՝ պետականության, երկրի անվտանգության, արժեքային համակարգի և, վերջապես, ինչպիսի ապագա է կերտվելու Հայաստանում։


Ընդ որում, սա այն դեպքն է, երբ անգամ էական չէ՝ ո՞ր ուժերն են «դոմինանտվելու» պառլամենտում։ Դոմինանտը՝ մարտահրավերները դիմագրավելու ինչ մարտավարություն ենք նախընտրելու, որպեսզի Հայաստանը հնարավորինս անկորուստ դուրս գա իր շուրջը և գլոբալ աշխարհում տեղի ունեցող այս մեծ թնջուկից, տարածաշրջանային մարտահրավերների տուրբուլենտությունից, աշխարհի մեծերի՝ չկայացած երկխոսության «հետևանքներից»։ Նկատենք՝ Փարիզում տեղի չունեցավ Թրամփ-Պուտին սպասվող հանդիպումը, վերջին պահին նրանց ընդունող երկիրը «սցենարը» փոխեց, ինչը հեռուն գնացող եզրակացությունների տեղիք կարող է տալ, սակայն խնդրին կանդրադառնանք մեկ այլ առիթով, հիմա լոկ ֆիքսենք՝ այդ ամենն ինքնին լուրջ ազդանշանում էր, որ լարվածությունը մեր շուրջը խորանում է բոլոր ուղղություններով՝ Իրան-Սիրիա-Ռուսաստան-ԱՄՆ։ Հետևաբար՝ նաև Ղարաբաղ։
Ինչը, ըստ ամենայնի, կլինի ոչ միայն հայոց պառլամենտի, այլև հայոց ընդհանրական օրակարգի քաղաքական էմբրիոնը, որի շուրջ տեղի կունենան բոլոր կարգի ներ-արտքաղաքական զարգացումները։


Միամիտ չլինենք, նայենք «մեռնող» ՀՀԿ-ի մարտավարությանը, նրա սպասվող համամասնական ցուցակին։ Նրանք, ովքեր կարծում են, թե «լռող» Սերժ Սարգսյանը «փարդի քամակից» ուշի ուշով չի հետևում՝ ինչ է կատարվում «հեռվում և շուրջը», խորապես սխալվում են։ Նրանք, ովքեր կարծում են, թե նա իր «տախտակն» առել-գնացել է տուն ու ըստ համապատասխան զարգացումների չի շարում այդ տախտակը (ընդ որում՝ շախմատայինից այն վերծանելով՝ «ՈՒխտի տապանակի») ընդ որում, ճանապարհային զարգացումների մի քանի քարտեզներով, նույնպես սխալվում են։ Նրանք, ովքեր կարծում են, թե ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությունը, «հաղթանակը» և ընդհանրապես՝ ներքաղաքական այս զարգացումները նրա համար խիստ էական են, նույնպես սխալվում են։
Պարզապես պետք է մտովի մեկ հայացք «նետել» ՀՀԿ համամասնական ցուցակին ու նկատել, որ ցուցակում առանցքային տեղում է Դավիթ Շահնազարյանը։ Միակը՝ «դրսից»։ Անկուսակցական։ Տեղով՝ քայլող նշանային համակարգ։ Հիշենք՝ նա Ղարաբաղյան խնդրի գիտակներից է, որը, որպես բանագնաց, Ղարաբաղի հարցով հատուկ հանձնարարություններով դեսպան, տիրապետում է Ղարաբաղյան «նյուանսներին»՝ բոլոր ժամանակաշրջանների՝ Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան, որին հանդիպում են Հայաստան ժամանած դրսի էմիսարները, նրանց թվում՝ Նիկոլի հետ «հանդուգն ու ամբարտավան» (ըստ ՌԴ ԱԳՆ-ի) «զրուցած» պարոն Բոլթոնը։


Փոքրիկ մաթեմատիկա. «փարդի հետևում խաղացող» Ղարաբաղյան հիմնախնդրի «աս»՝ Սերժ Սարգսյանը, որը կարողացավ «ճիշտ» դարձնել Նիկոլին և ահավոր «թավշյա» հեռանալ՝ Ղարաբաղյան խնդրին դույզն-ինչ վնաս չտալու համար, սեղանին թողեց, Նիկոլի հոգեհայր Տեր-Պետրոսյանի ձևակերպմամբ, լավագույն փաստաթուղթը՝ «Մադրիդյան սկզբունքները»՝ լրջագույն բոնուսներով՝ Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի պայմանավորվածություններ ու հիմա՝ ՀՀԿ-ի ցուցակում առանցքային խաղացող, պառլամենտում Ղարաբաղյան «պահանջատեր-գիտակ» Դավիթ Շահնազարյանը, որպես ական, հայտնվում է սպասվող զարգացումների կիզակետում, որպես ուրույն նյուզմեյքեր։
Այս դուետի (Սերժ ու Դավիթ) սպասվող պարտիան՝ IQ-ի բարձր դոզայավորում ունեցող ՀՀԿ-ականների՝ Արմեն Աշոտյան, Վիգեն Սարգսյան, Էդուարդ Շարմազանով, ձեզ ոչինչ չի՞ ասում սպասվող զարգացումներում Հայաստանի դիրքավորման մասին։

Թե՞ էլի ու նորեն նստելու ու իլիկ ենք պտտելու՝ ՔՊ-ի անմեղսունակ կադրերի, նրանց անհասկանալի, համամասնական ցուցակի 80 տոկոսի, նրանց «սիրո ու պաչի» մասին։ Ցուցակ, որը ոչ մի կերպ որակ չի դառնալու, որտեղ բանականությունից պինդ գեթ մեկ արարած չկա, որը դույզն-ինչ հասկանում է Ղարաբաղյան խնդրից, մեր շուրջը և գլոբալ աշխարհում տեղի ունեցողից, երբ անմեղսունակության նոմինացիան այնքան մեծ է, որ իրական արժեքների ընկալումն սկսվում ու ավարտվում է՝ «հու» ներզգայական էյֆորիայով։
Ասե՞նք, թե՞ լռենք, որ ՀՀԿ-ի այդ հինգ հոգին գերակշռելու են անպայմանորեն ՔՊ-ի յոթանասունին էլ, ութսունին էլ... Չասենք՝ սպասենք բուն գորշողություններին։
Իհարկե, առանձին խոսակցության թեմա է նաև այս խաղում «Սասնա ծռերի» դիրքավորման, խաղին նրանց մասնակցության էմբրիոնի բացահայտման «պարտիան»։
Սկզբի համար միայն նշենք՝ հենց միայն փաստը, որ «Ծռերի», որոնք համարվում են ոչ ֆորմալ ահաբեկչական հակումներ ունեցող խմբավորում, համամասնական ցուցակում փորձում է իր «պատվավոր» տեղն ունենալ «մեծն փորձագետ», արևմտյան ժողովրդավարական արժեքների «կրող», ծիծաղելի արդարացումներով իր քայլը շղարշող Ստեփան Գրիգորյանը, որը Աստված գիտի, թե որերորդ թիմն է իր «գիտակցական կյանքում» փոխում, արդեն իսկ ավելորդ է դարձնում արձանագրումը, որ «Ծռերի» մուտացիան նույնպես ավարտված է, և ժամանակ կորցնել այն արձանագրելու վրա իմաստ չունի։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ