ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.11.2018 | 00:16

Աղոթք վասն բժշկության


Տեր Աստված մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները Քո ժողովրդից և շնորհիր բոլորին կատարյալ առողջություն՝ Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով մարդկության տկարությունը կրեցիր և դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն: Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված: Միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը և մեզնից հեռացնել ախտերն ու հիվանդությունները: Բարիքներ պարգևող, առատ ողորմությունդ պարգևիր Քո արարածներին՝ յուրաքանչյուրին ըստ իր կարիքի: Եվ նրանց միջոցով միշտ թող գովաբանվի Ամենասուրբ Երրորդությունդ այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Դիտվել է՝ 2475

Մեկնաբանություններ