Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ավստրիայի կանցլերն աջակցում է Brexit-ին

Ավստրիայի կանցլերն աջակցում է Brexit-ին
17.11.2018 | 12:43

Ավստրիան 100 տոկոսով աջակցում է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի ելքին, հայտարարել է կանցլեր Սեբաստիան Կուրցը: Նա հույս է հայտնել, որ համաձայնագիրը կստանա բավարար աջակցություն՝ բրիտանական խորհրդարանում: Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ՝ Կուրցը նշել է, որ ԵՄ-ում ներգրավվածության բարձր մակարդակի արդյունքում Ավստրիան սերտ կապված է գործընթացին և ստացել է տեղեկությունը շատ ավելի վաղ, քան մյուսները:

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ