Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Համազգայինից` հակամարդկային

Համազգայինից` հակամարդկային
20.11.2018 | 14:05

Մոտ 15 տարվա սունդուկյանցու և նույնքան ամսվա տնօրենի քայլեր կատարողի միջև անցած «սև կատվի» գործով պայմանավորված հետևանքի` այսինքն անհիմն նկատողությունների վերջնական արդյունքում աշխատանքային պայմանագիրս լուծելու մասին հրապարակայնորեն հանդես գալու ցանկություն և մտադրություն բնավ չեմ ունեցել։ Մի քանի օրաթերթերից առաջարկություններ ստացել, բայց մերժել եմ, մանավանդ, համապատասխան մարմնի անաչառ դիրքորոշումից հետո։ Ցիտեմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) 03.08.2018 թվով ԵԴ/8317/02/18 քաղաքացիական գործով կայացած վճիռը.
1. Վահե Մովսիսյանի հայցն ընդդեմ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի, ի դեմս տնօրեն Վ. Մկրտչյանի, թիվ 66-Ա, թիվ 70-Ա, թիվ 85-Ա հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել։
2. «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ Վահե Մովսիսյանի բռնագանձել 200000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 12000 ՀՀ դրամ` որպես ոչ գույքային պահանջների մասով պետական տուրքի գումար, ինչպես նաև հաշվառման ենթակա հարկադիր պարապուրդի գումարի 2 տոկոսը։


Սակայն մայր թատրոնի տնօրենը, 2 ամիս շարունակ աչքի փուշը համարելով ինձ, լայնածավալ արշավանքներ է նախաձեռնել։ 21 աշխատանքային օրվա ընթացքում պեղելով մտացածին, տարաբնույթ բովանդակության 12 հրամաններ` այսինքն օրումեջ (մի օր մտածել, հաջորդ օրը իրականացնել) և կատարման համար սահմանել ժամեր, րոպեներ։ Հաշվարկել էր` ծնկի կբերի։ Չստացվեց։ Նրա ողբերգությունը, հետագայում ծնելով քինախնդրություն, կայանում է նրանով, որ ժամանակին բոլոր հրամանների վրա ոչ միայն իմ կարծիք-դիտարկումներն եմ արտահայտել, այլև առանձին դեպքերում բացատրել օրենքի պահանջը և ամրագրել` «Ձեր հրամանները հիմնազուրկ են», ինչը և հաստատվեց դատարանով։ Այսինքն, մասնագիտությամբ ոչ իրավաբանս ճիշտ էի, իսկ ինքը` աշխատանքի ընդունած իրավաբանական մի ամբողջ բլոկով` տնօրենի խորհրդական Քրիստինե Նաղդալյան, բաժնի վարիչ, փաստաբանների երիտասարդ ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյան, իրավաբաններ Մարիամ Զադոյան (ասում են` քույրն է) և Սյուզի Սիմոնյան (դրսի մասնագետներին չհաշված), սխալ էին։


Գլխապտույտից դուրս չգալով, Վ. Մկրտչյանը խրվել է նոր մտածումների մեջ` թույլ տալով սխալը սխալի հետևից։ Հենց այս ընթացքում էլ, ցավով, հանդես եմ եկել 4-5 հրապարակումներով։ Ասել ու հիմա էլ խոստովանում եմ, որ սեփական տան աղբի դուրսհանումը վայելուչ գործ չէ։ Բայց ի՞նչ անել, երբ դրանք շարունակում են կուտակվել, որը պատիվ չի բերում թատրոնին, առաջին հերթին նրան, ով ուզում է վարունգը թարս աճեցնել։ Օրվա շունչը չզգալու փոխարեն տնօրենը շարունակում է «դուխով» տեղաշարժվել իներցիայով` թիկունքում զգալով հին իշխանությունների շնչառությունը։ Մի դեպքում` դեսպան եղբայր ունենալով, մյուսում` ոչ վաղ անցյալում ազդեցիկ Դավիթ Հարությունյանով գեղղեկ կարգված Արմեն Էլբակյանով և այլ մարդկանցով։


Հավատացնում եմ, այս խնդրին չէի անդրադառնա, եթե զգայի, որ Վ. Մկրտչյանի զարկերակը նորմալ է։ Ընդհակառակը։ Գծերը խառնածի ցայտուն օրինակների թիվն ավելացավ ևս մի աբսուրդով։ Հոկտեմբերի 22-ին պարոն Մկրտչյանը «թույն» գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանին. «Խնդրում եմ Վահե Մովսիսյանի կողմից կազմակերպության տարածք ներխուժելու և տարածքը լքել հրաժարվելու գործողություններին տալ իրավական գնահատական` վերջինիս ենթարկելով համապատասխան պատասխանատվության և ձեռնարկել միջոցներ` կանխելու Վահե Մովսիսյանի կողմից հետագայում նմանատիպ գործողությունների կատարումը։ Պարզել, թե կազմակերպության աշխատող և ներկայացուցիչ չհանդիսացող անձ Վահե Մովսիսյանը վերցնելով աշխատանքային գրքույկներն արդյո՞ք դրանք` իր աշխատող լինելու ժամանակահատվածում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա պարզել` աշխատանքից ազատվելուց հետո ի՞նչ իրավունքով է կազմակերպության աշխատող և ներկայացուցիչ չհանդիսացող անձ Վահե Մովսիսյանը տիրապետել կազմակերպության աշխատանքային գրքույկներին և խնդրում եմ տալ իրավական գնահատական նշված գործողություններին` վերջինիս ենթարկելով համապատասխան պատասխանատվության»։


Թաղամասային տեսուչ, ոստիկանություն լեյտենանտ Սայադյանի երեկվա հեռախոսազանգն անակնկալի բերեց` ներկայանալ կենտրոնական ոստիկանություն։ Ես շնորհակալ եմ զրույցի ականջալուր, թաղամասային տեսուչից փորձառու և կոչումով բարձր այն երկու ոստիկաններին, որոնք ընթացքում դրականորեն միջամտեցին։ Եվ, ի վերջո, 3,5 ժամվա ընթացքում իրար տանջելով գլուխ բերեցինք 1,5-էջանոց բացատրություն։ Եվ թող պարզեն, թե մեզնից ո՞վ է իր գործողություններում ոչ համաչափ եղել, թող ուսումնասիրեն տեսանկարահանող և ձայնագրող սարքերը, առաջարկում եմ հարցումներ անել շուրջ 200 սունդուկյանցու և գտնել մեկի, ով կարող է ասել, որ Վահե Մովսիսյանը երբևէ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, դրսևորել կարգապահական խախտում, երբ և որտեղ է ներխուժել կամ տարածքը չլքելու փորձ արել, նույնն է, որ ասել` դիմադրություն է ցույց տվել։ Մեղմ ասած, անբարոյականություն է սարքովի մտադրություններով ինչ-որ գործ ակնկալելը։ Անցել են «կլյաուզայի» ժամանակները, հիմա բաց և թափանցիկ աշխատելն է հարգի, մեր նոր իրավիճակներում ճշմարտությունը հաղթող է, և դրա օրինակներ քիչ չունենք։ Իսկ այս դեպքում ի՞նչ է տեղի ունեցել։ Իմ ազատվելուց հետո, ապրիլ-հոկտեմբեր ժամանակահատվածում ՍԱՊԾ Կենտրոն-1 տարածքային բաժնից մի քանի անգամ զանգահարել և Մկրտչյանին ասել են, «որ գան կոլեկտիվի աշխատանքային գրքույկները տանեն»։ Ստացումը կազմակերպելու փոխարեն տնօրենը բառացիորեն պատասխանել է. «Պարոն Մովսիսյանն այլևս մեզ մոտ չի աշխատում» ու վերջակետ դրել խոսակցությանը։ Հարկադրված ինձ են դիմել։ Նույն հարցով քանիցս զանգահարել են նաև իմ նախկին գործընկերներից։


Ընդառաջ գնալով սոցապի հերթական աշխատակցուհուն, ներկայացա և մեր միջև 22.12.2017 թ. կնքված թիվ 1, 2, 3, 4 հանձնման-ընդունման ակտով, մոտ 3 ժամ համեմատել-ստուգել ենք 159 աշխատողների աշխատանքային գրքույկները և նույն փաստաթղթում ամրագրել, որ իրարից պարտք ու պահանջ չունենք։
Հոկտեմբերի 17-ի առավոտյան, կազմակերպության ծառայողական մուտքի դիմաց փողոցում մեքենայի կայանման տեղ չկար։ Տեղավորվել եմ շենքի կողային մասի ազատ հատվածում, բուֆետի դռան մոտ և այդտեղից էլ մտել թատրոն։ Առաջին իսկ աստիճանի վրա դիմացս հայտնվեց պահակ Նորիկը և աղիողորմ խնդրեց. «Պարոն Մովսիսյան ջան, մեզ տնօրենը կարգադրել է, որ եթե դուք ներս մտնեք, մենք նույն պահին աշխատանքից կազատվենք»։ Շատ լավ իմանալով փոքրոգի մարդու բզիկները, շվարած մնացի. Բաղրամյան 26-ի և ԱԺ դարպասներն այլևս բաց են բոլորի, այդ թվում և օտարազգի ներկայացուցիչների համար, իսկ իմ հարազատ աշխատավայրում, որտեղ ուժերիս ներածի չափով թողել եմ նաև ձեռագիր, ու հիմա մեկը, որ սունդուկյանցի դառնալու համար դեռ շատ ճանապարհ ունի անցնելու, այդ ո՞ր օրենքով և ի՞նչ հիմնավորվածությամբ է իրեն թույլ տվել սահմանափակելու ՀՀ քաղաքացուս և միջազգային լրագրողիս ազատ տեղաշարժը, այն էլ գործի բերումով։ Նորիկի հետ հանգրվանելով պահակակետում, առաջարկեցի գալուս նպատակի մասին տեղեկացնել տնօրենին կամ նրա 3 տեղակալներից մեկին։ Առաջինը մերժելու և խուսանավելու քայլ արեց Հրաչը և պահակին հիշեցրեց Մկրտչյանի կարգադրությունը։ Ինձնից ոչ պակաս տհաճ վիճակում հայտնված Նորիկը, այնուամենայնիվ, տեղեկացրեց տնօրենին։ Եկավ։ Բարևեցի ձեռքով, հարց ու փորձ արեցի և չտեսնելու տալով զավեշտալի իրավիճակը, առաջարկեցի, որ ինձնից ստանան գրքույկները։ Առանց մտածելու վրա բերեց. «Ես զբաղված եմ, ժամանակ չունեմ, դասի եմ, իսկ Դուք խանգարում եք ինձ և հետո էլի շարունակում եք թելադրել, թե ես ինչ պետք է անեմ»։ Հասցրի միայն արտաբերել, որ «ինչու՞ եք ուղիղ ընդունում։ Դուք հանձնարարեք մեկին, որ գան և ընդունեն հանձնման-ընդունման այն ակտով, որը ժամանակին Ձեզ եմ տրամադրել»։ Հեռացավ ձեռքերը թափ տալով։ Երբ ասացի, որ ոչ գալու ցանկություն եմ ունեցել և ոչ էլ գրքույկների ստացման պարտականություն. թողնում եմ Ձեզ, ինչպես ուզում եք, այնպես էլ վարվեք, բայց մեկի կորչելու դեպքում պատասխանատվություն կրողը ես չեմ: ՈՒ դուրս գալու պահին ականջովս ընկավ Մկրտչյանի խրոխտ ձայնը. «Նորի՛կ, չվերցնես, դուրս դիր»:


Առանց անհարկի արտահայտությունների թողել, հեռացել եմ, բայց 3 ժամ անց թատրոն գալով հետաքրքրություն եմ ցուցաբերել գրքույկների ճակատագրով: Շուրջօրյա պահակները հայտնեցին՝ փոխտնօրեն Հրաչը եկել, վերցրել է: Նրանց ներկայությամբ հարցրել եմ, բայց վերջինս ստեց. «Ինձ մոտ չի, ես ինչ գործ ունեմ»: Մի քանի պնդումներից հետո «հստակեցրեց»՝ Մկրտչյանի մոտ է: Վերջինս ոչ մի կերպ չպատասխանեց ոչ քաղաքային, ոչ ներքին և ոչ էլ բջջային հեռախոսազանգերի:
Այսքանից հետո հարց է ծագում: Վ. Մկրտչյանը հասկանալով չի ուզում հասկանա՞լ, թե՞... չհասկանալով, տեմպի տակ ընկած բողոք է գրել ոստիկանապետին, որ ի՞նչ անեն: Չեմ առարկում, թող իրավապահները պարզեն, թե մեզնից ում գործողությունները չեն իրավաչափ, ինչքան կարելի է փչացնելու փորձ կատարել, թելադրանքներով զեկուցագրեր պատվիրել: Հիմա դառնամ ու հարցնեմ. «պրիմիտիվ» հարցերում անգամ քո չիմացության, հիշողությանդ կորստի և ստախոսության հարցում ո՞րն է իմ մեղքը: Այն, որ դու տեղեկություն չունես, որ երկրով մեկ տարուց ավելի տեղի են ունեցել աշխատանքային գրքույկների մշակում-թվայնացում, այն, որ դու, եթե ուժերդ լարես, հիշես ու ձեռքդ վերցնես ինձ համար առանձնացրած թղթապանակը, կտեսնես սոցապի տված հանձնման-ընդունման ակտի օրինակը, որից մեկն էլ ինձ մոտ է` թվագրված դեկտեմբերի 22.2017 թ., ինչը քեզ հուշում է, որ աշխատանքային գրքույկները հանձնվել են իմ ձեռքով, իմ ու քո աշխատած տարում: Եթե դու ալարում ես կարդալ, հարցրու օգնականիդ, որ պատմի 22.03.2018 թ. և 23.03.2018 թ. Ձեզ հասցեագրած իմ զեկուցագիրը և բացատրագիրը, որում գրված է. «Այս պահի դրությամբ սիրով կատարում եմ Ձեր հերթական բանավոր հրամանը՝ հանձնելով աշխատանքային գրքույկների հանձնման-ընդունման ակտը՝ բաղկացած 4 թերթից»: Կարծում եմ` այլևս աշխատանքային գրքույկներ չեք պահանջի, քանի որ դրանք դեռ սոցապում են:


Կարդացել եք և հաջորդիվ. «Համաձայն եմ Ձեր նոր դրվածքին՝ միմյանց հետ խոսել զեկուցագրերով, հրամաններով... և ամենակարևորը՝ խորհրդի, հորդորի տեսքով. փոխեք Ձեր գործելաոճը հանուն կոլեկտիվի, փոխադարձ հարգանքի, աշխատանքային հաճելի, առողջ մթնոլորտի: Բոլորին դիտարկեք մեկ հարթությունում՝ պահպանելով հավասարության սկզբունքը: Անձնակազմն արդեն տրոհել եք»: Այ, եթե ժամանակին առողջ հոգեբանությամբ ընկալեիք ճշմարիտ խոսքս, այսօր ոչ գրածս կլիներ, ոչ էլ ոստիկանապետին հասցեագրած ստահոդ նամակդ, ավելի չէիք ստվերի Ձեր «բարի» համբավը: Եթե շարունակելու եք մնալ կասկածամտության պրոֆեսոր, անդրդվելի և անուղղելի եսակենտրոն, շահած կլինեք, որ իրավաբանական օֆիսի կողքին ունենայիք քննչական խումբ, դատախազության գործառույթներով օժտված մեկը, ստեղծեիք պատժիչ խուց, այսինքն՝ ամեն ինչ մեկում, որպեսզի պրոֆեսիոնալներին անտեղի և անկապություններով նեղություն չտայիք։ Կանեք, թե չեք անի, դա Ձեր գործն է։ Մինչև հիմա չհասկացա՞ք հարգել դիմացինի կարծիք-խորհուրդը, այս դեպքում Ձեր բերած իրավաբաններին, թե՞ նրանց գիտելիքները նույնպես կաղում են, չգիտե՞ք, քանի դեռ իմ օգտին կայացած ընդհանուր իրավասության դատարանի վճիռը չի բեկանվել, ես քաղաքացիական գործի շրջանակներից բացի իրավունք ունեմ ազատորեն տեղաշարժվելու թատրոնում ու նաև հարցնելու Ձեր որպիսությունը որպես մարդ։


Դուք իմ տղայի հասակակիցն եք, իմ աշխատանքային ստաժից 5 տարով էլ պակաս։ Այսինքն, տարբեր սերնդի ներկայացուցիչները պարտավոր են փոխադարձ հարգանք դրսևորել։ Մի օրինակ կարո՞ղ եք բերել։ Ոչ մի վատ բան չեմ ցանկանում, չեմ դիմելու վերադասին: Գիտեմ, Ձեզ ձեռք տվող չկա, բայց դա չի նշանակում, թե հանգիստ խղճով վայելելու եք: Ընդհանուր հայտարար գտնելուց հետո ժամանակ կա, խոհեմ կլինի հրապարակային ներողություն խնդրել։ Չարեցիք` շարունակելու եք վերջնականապես խայտառակել թատրոնը, իսկ ես օրենքի ուժով պատասխան եմ պահանջելու թե՛ զրպարտանքի, թե՛ փոխհատուցում ինձ պատճառած բարոյական, առողջական և ֆինանսական վնասի համար։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2122

Մեկնաբանություններ