Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒմից ես հաշիվ պահանջում

ՈՒմից ես հաշիվ պահանջում
29.11.2018 | 22:33

Արցախի հիմնախնդիրն այս ընտրություններում մանրադրամի տեղ օգտագործող քաղաքական ուժը պարզվում է` ոչ մի բանի առաջ չի կանգնում, երբ խոսքն անվտանգությանը, հիմնախնդրին է առնչվում: Այն, ինչ այսօր Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, դժվար է պատկերացնել, որ դա հնչել է Հայաստանի ղեկավարի շուրթերից: «Ես չհասկացա Արցախի իշխանության ներկայացուցիչների արձագանքը: Ընդհանրապես, վերջին օրերին լավ չեմ հասկանում ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը, այդ ինչու են ակտիվացել, ինչու են տարբեր մեկնաբանություններ անում և ինչու են փորձում խառնվել ու իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ասեմ, որ շատ հարցեր ունեմ և այդ հարցերն անպայման կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ մինչ այդ Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: Նրանք առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններով թող… չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս: Այ քեզ բան, պատկերացնում եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի ու անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա: Դուք հասկանու՞մ եք դրա արդյունքներն ու հետևանքները ինչ կլինեն: Սթափվեք հարգելիներս և զբաղվեք ձեր աշխատանքով: Իհարկե, ինչ տեղի է ունեցել, ես անպայման կքննարկեմ ձեզ հետ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով», -հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Մինչ խնդրին անդրադառնալը ընդամենը մի նկատառում, եթե այս հարցն այդքան անհանգստացրել էր Նիկոլ Փաշինյանին, կարելի էր զանգել ու խոսել Արցախի ղեկավարի հետ, առանց ավելորդ աղմուկի: Սակայն պետք էր աղմուկը:


Օրերս ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն ավելի վտանգավոր են Արցախի համար, քան Ադրբեջանը և այսօր հատուկ ծրագիր է իրականացվում: Այս հայտարարությունը դեռ մեկ օր առաջ կարելի էր դիտարկել որպես նախընտրական քարոզարշավի տարր, բայց Փաշինյանի վերոգրյալ մտքերը ստիպում են մտածել Շահնազարյանի ասածի շուրջ, որ գուցե նա ճիշտ է: ՈՒ՞մ է Փաշինյանը սթափվելու կոչ անում` Արցախի բարձրագույն իշխանությա՞նը, հրամանատարական կազմի՞ն, նրա՞նց ում ճակատագիրն այսօր ոչ իրենց կամքով թողնված է Հայաստանի ղեկավարների որոշելիքին: Փաշինյանն ավելի վաղ ասում էր, թե Ղարաբաղն է որոշելու հակամարտության ճակատագիրը, ուրեմն ինչու՞ է այսօր հրամանատարական կազմին շատ կոշտ ձևակերպումներով լռեցնում, երբ նրանք փորձում են իրեն հասկացնել, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություններում զգույշ պետք է լինել, նա չէ որոշողը, իրենք են իրենց երկրի տերը: Նրանք փաստորեն հիշեցնում են Նիկոլ Փաշինյանին իր իսկ խոսքերը, հիմա հաթաթան, հաշիվ պահանջելը ո՞րս է: Կամ ինչպե՞ս կարելի է հայոց բանակի հրամկազմի վրա մատ թափ տալ, նա գոնե հասկանում է, թե ի՞նչ է անում: Ամեն ինչ իր սահմանն ունի: Երբ ներհայաստանյան քաղաքական գործընթացում չմտածված շոշափվում է Արցախի հարցը, այդ երկրի պաշտոնյաները ոչ միայն պետք է, այլ պարտադիր պիտի հակադարձեն:


Իսկ ինչ վերաբերվում է սպառնալիքին, թե «ինչ տեղի է ունեցել, ես անպայման կքննարկեմ ձեզ հետ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով», ընդամենը մի հիշեցում. Փաշինյանը Բելառուսի ղեկավարից էլ պիտի պարզաբանում ստանար նրա հայտարարությունների վերաբերյալ, բայց ընտրություններին մասնակցելու պատրվակով արձակուրդ գնաց և Բելառուս գործուղեց փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին: Բա օր առաջ գնայիր, հաշիվ պահանջեիր: Իսկ Ադրբեջանի օրումեջ ռազմատենչ հայտարարություններից անգամ չընկրկող Արցախից ու նրա ռազմական ղեկավարությունից էլ ավելի դժվար է հաշիվ պահանջելը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ