Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սա այն թթխմորն է, որ այսօր հրամցնում են մեզ

Սա այն թթխմորն է, որ այսօր հրամցնում են մեզ
11.12.2018 | 00:02

«Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի» (Մատթ. 24; 24):
Ինքնակործանման եզրին կանգնած աշխարհը մարդուն կործանելու համար նոր մարտահրավերների մեջ է ներքաշում, և ոմանք, տարրական հոգևոր գիտելիքներ չունենալու պատճառով, առավել են մխրճվում մեղքի խավարի մեջ ու կորստյան մատնվում:
Բազում և բազմաբնույթ աղանդավորական շարժումների կողքին փորձում են մեր ազգի վզին փաթաթել սոդոմական մեղքը:


Բոլորին է հայտնի, որ համաճարակները առավել արագ են տարածվում, և պարարտ այգիներում միշտ էլ արագ են զարգանում մոլախոտերը, այս դեպքումG այլասերվածներ, աղանդավորներ, սորոսականներ... Արժանահիշատակ է աստվածաշնչյան պատմությունը, որ Աստված պատվիրում էր բորոտներին ժողովրդի միջից հանել դուրս` անապատ. «Ով բորոտ է, նա պետք է պատռված զգեստներ կրի, գլուխը բաց լինի, բերանը՝ ծածկված, և նա անմաքուր պետք է համարվի: Քանի դեռ հիվանդությունը նրա վրա է, նա անմաքուր պետք է համարվի: Նա անմաքուր է: Նա պետք է մեկուսացած մնա, նրա բնակավայրը բանակատեղիից դուրս պետք է լինի» (Ղևտ.13; 44-46), և բորոտի տունը քանդեն. «եթե ախտանշանը տարածված է տան մեջ, ուրեմն տան մեջ իսկական բորոտություն կա. այդ տունը անմաքուր է: Պետք է քանդել տունը և նրա փայտերը, նրա քարերն ու տան ամբողջ հողը պետք է հանել քաղաքից դուրս, մի անմաքուր տեղ» (14; 44-45): Սրանք հոգով, մտքով, մարմնով պղծվածներն են, որոնց պետք է մեկուսացնել, ու պարտավոր ենք դուրս վռնդել մեզանից այս ժանտախտը, որպեսզի ուրիշներին էլ չվարակեն, քանզի Սուրբ Գիրքն իսկ վկայում է. «Մարդու միտքն ի բնե չար է»: Մենք փոքր ազգ ենք և արդեն պառակտման եզրին կանգնած. հենց այս նկատառումով պետք է դա անենք: Մեր ազգին փոքր-ինչ ազգային մտածողությունն ու քաջությունն են պակասում. արթնանալ, սթափվել է պետք, քանզի վաղը ուշ կլինի: Նմանատիպ մարդակործան երևույթներ տարածողները խոշոր դրամաշնորհներ են ստանում սեփական ազգը կործանելու համար, թեպետ նրանց գենոֆոնդը կարելի է հետազոտության ենթարկել. գուցե հայախոս թուրք, արաբ կամ այլադավան հայակործան մի ազգի գեն գտնվի` անցյալից եկած ու այժմ վառ արտահայտված` պահի սպասումով, այլապես տարակուսելի է, թե ինչպե՞ս կարող է մարդ իր սեփական ձեռքերով քանդել կամենալ իր սեփական տունը: Ազատության, հանդուրժողականության կեղծ արժեքներ հրամցնելով` փորձում են ինքնաոչնչացում պարտադրել մեզ: Սրբապղծություն է քարոզվում ամեն տեղ և ամենուր: Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ, այլապես մի օր կարթնանանք ու կհիշենք Նոյի ժամանակները, կզղջանք, բայց արդեն ուշ կլինի, կկործանվենք: Մենք` յուրաքանչյուրս, պարտավոր ենք պայքարել այս հոգեպիղծ տարրերի դեմ: Ամեն բան անում և ամեն միջոցի դիմում են, որպեսզի Հայոց աշխարհը, որտեղ դրախտն էր, որտեղ Նոյը հանգրվանեց, որտեղ անգամ Աստծո Միածին Որդին իջավ ու առավել սրբագործեց, Սոդոմի ու Գոմորի վերածեն: Ամենուրեք քարոզվում, գովաբանվում է մեղքը և փնովվում առաքինությունը:


Հիսուս Իրեն հավատացողներին նմանեցրեց որոմի մեջ նետված ցորենի, ցույց տալու համար, որ կոչված ենք ապրելու մեր թշնամիների ու մեզ ատողների հետ և նրանց մեջ։ Հիսուս նույնպես շրջապատված էր ոխերիմ թշնամիներով` կեղծավոր փարիսեցիներով, անհավատ սադուկեցիներով, դավաճան հուդաներով, թերահավատ մարդկանցով։ Մեր ժամանակներում առավել են բազմացել նմանատիպ մոլախոտերը և դեռ բազմանալու միտում ունեն, քանզի բանսարկուն իր արբանյակների միջոցով փորձում է պարտադրել իր սրբապիղծ ընթացքը և մարդուն Աստծո դեմ հանելու մտադրությունից երբևէ չի հրաժարվել:


Քրիստոս ինքը զգուշացրեց մեզ. «Զգույշ եղեք փարիսեցիների ու սադուկեցիների խմորից» (Մատթ. 16; 6), սա այն թթխմորն է, որ այսօր հրամցնում են մեզ, մեղքի, անօրինության, կորստյան, փորապաշտության ու փողապաշտության թթխմորը: Ցավալին այն է, որ այս ամենը կատարվում է իշխանության լուռ համաձայնությամբ կամ գիտությամբ:
«Եթե չհավատաք, որ Ես Եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք» (Հովհ. 8; 24)՝ հայտարարում է Հիսուս, սրան հակառակ, աշխարհը մարդու միտքը շեղում է անբարոյականության քարոզչությամբ, որպեսզի մարդ չմտածի առաքինության մասին: Այն ո՞ր մարդն է, որ ցանկանում է մեղքերի մեջ մեռնել. վստահաբար ո՛չ ոք, որովհետև անգամ ենթագիտակցությունն է հուշում դրա վատ հետևանքների մասին, բայց արի ու տես, որ սրան հակառակ չեն մտածում ազատվել դրանից, և մեր այս մեկ ակնթարթ-կյանքը ապրում ենք մեղքերի ու անօրինությունների, թշնամանքի ու ատելության մեջ, ասում ենք քրիստոնյա ենք, բայց չենք, քանզի. «Հավատն առանց գործերի մեռած է» (Հակ. 2; 20):


Երեսուն արծաթ, ահա այս է աշխարհի մարտահրավերը բոլոր առաքինությունների դեմ: Այս երեսուն արծաթի պատճառով ժամանակին մերժվեց Քրիստոս, այս երեսուն արծաթի երկրպագության պատճառով այսօր մեր հոգուց, կյանքից, ընտանիքից, շրջապատից դուրս է մղված Քրիստոս և բույն դրած կորուստը:
Բազմացող մարդակործան գիշերային ակումբների, զվարճանքի վայրերի, խաղատների, աղանդավորական շարժումների, հեռուստացույցով քարոզվող մեղքի քարոզչության կողքին վեհաշուք կանգնած է Քրիստոսահիմն Առաքելական Սուրբ Եկեղեցին` հոգու փրկության, ինքնամաքրման և հավիտենական կյանքի կոչով, սակայն մարդ արարածը նախընտրում է հրապուրվել հոգեսպան այս երևույթներով` իր ժամանակը անցկացնելով հրապարակներում, անիմաստ ժամանակ վատնելով, բայց շաբաթվա մեջ մեկ-երկու ժամ չի կարող տրամադրել` մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, որ յուրովի Գողգոթա է հիշեցնում, որտեղ Քրիստոս է Պատարագվում, և Կենսաբեր Մարմինն ու Արյունը բաշխում հավատավոր զավակներին` հավիտենական կյանքի համար:
Հառե՛ք թմբիրից, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ խավարը ամբողջովին կուլ չի տվել ձեզ, և փարվեք Քրիստոսին ձեր հոգու փրկության համար, քանզի Սուրբ Գիրքն է վկայում, որ չարի վախճանը չար է, իսկ բարու վախճանը՝ կյանք: Խորհե՛ք այս մասին:


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ