Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եթե Փաշինյանը հետևություններ չանի իր կադրային քաղաքականության աղաղակող սխալներից, ապա...

Եթե Փաշինյանը հետևություններ չանի իր կադրային քաղաքականության աղաղակող սխալներից, ապա...
14.12.2018 | 02:00

Վտանգավոր «Գարդասիլով» պատվաստումը պարտադիր դարձնելու գաղափարի հեղինակ առողջապահության նախարարի պաշտոնակատարը չպետք է նորից նախարար նշանակվի:
Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ վարչապետ, իր կադրային քաղաքականության մեջ հիմնականում ձախողվել է, և ասվածն ապացուցելու համար փաստերի պակաս չկա բնավ: Ձախողվել է խայտառակ կերպով, ինչն, անշուշտ, ոչ թե չարախնդալու առիթ է, այլ տագնապելու, քանի որ դրա հետևանքներն արդեն զգացել ենք և առաջիկայում ավելի մեծ չափով ենք զգալու, ինչպես ասում են, մեր սեփական մաշկի վրա:


Ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության բոլոր նախորդ ղեկավարների կադրային, մեղմ ասած, սխալ քաղաքականությունը մեր երկրին մեծամեծ վնասներ է պատճառել: Փաշինյանի կադրային քաղաքականության աղաղակող սխալները պարզապես ավելի շուտ ի հայտ եկան, ավելի շուտ տեսանելի դարձան, քան ՀՀ նախորդ ղեկավարներինը:
Ցավոք, Արևմուտքի ֆինանսավորած ԶԼՄ-ների կողմից երկար ժամանակ (դեռ նախկինների պաշտոնավարման ժամանակաշրջանից) տեղեկատվական մշակման ենթարկված (ուղեղների «լվացման» տեխնոլոգիան հո նոր չէ՞…), հիմնականում նախկինների հանդեպ ատելության և վրեժխնդրության մղումներով առաջնորդվող հայ ընտրողների մեծամասնությունն ընտրությունների ժամանակ անտեսեց Փաշինյանի կադրային սխալ քաղաքականությունը, ինչի համար, հավանաբար, դեռ շատ է զղջալու, եթե, իհարկե, Փաշինյանը շատ մոտ ապագայում իր կադրային նշանակումները կատարելիս (նախարարների և ուրիշների), համապատասխան հետևություններ չանի անցած ամիսների իր սխալներից: Այդ հետևությունները կատարելու համար նա դեռ ժամանակ ու հնարավորություն ունի: Օրինակ, կարող է համապատասխան և արժանավոր մեկին նշանակել ՀՀ առողջապահության նախարար, և ոչ թե նշված պաշտոնին վերանշանակել ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին:


Կա՞ որևէ մեկը, որը կասի ու կհիմնավորի, որ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման օրոք Հայաստանի առողջապահության ոլորտը բարելավվել է, մասնավորապես՝ բարձրացել է ախտորոշման ու բուժման որակը, բժիշկները (խոսքս, անշուշտ, բոլորին չի վերաբերում) դարձել են այցելուների հանդեպ սիրալիր, հոգատար ու սրտացավ, բուժանձնակազմը հիվանդներից, հիվանդատերերից տարբեր ակնարկներով ապօրինի վարձատրություններ չի պահանջում, առողջապահության համակարգում կոռուպցիան վերացել է և այլն, և այլն: Եվ, ընդհանրապես, ո՞վ է Արսեն Թորոսյանը, գոնե բավարար պատկերացում կարելի՞ է կազմել նրա մասին…


Նիկոլ Փաշինյանի հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ներկայիս ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարի անունը տեսնում ենք նույն Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի ցուցակում: Որպես առողջապահության կազմակերպիչ, Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում ոչ վաղ անցյալում ակտիվորեն հանդես էր գալիս 13 տարեկան աղջիկներին տխրահռչակ ու, մեղմ ասած, վտանգավոր «Գարդասիլով» պատվաստելու համար, ըստ էության, առանձնակի ջանասիրությամբ զբաղված էր հիշյալ պատվաստանյութի ու պատվաստման գովազդով կամ լոբբինգով։
ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո Արսեն Թորոսյանը հրապարակայնորեն իր այն համոզմունքն է հայտնել, որ Հայաստանում «Գարդասիլով» պատվաստումը պետք է դառնա պարտադիր, դրա դեմ հանդես եկողներին, ըստ մամուլի հրապարակումների, համարել է «դագաղագործներ», այն չափազանց վտանգավոր գաղափարը հայտնել, որ պատվաստումից հրաժարվելու դեպքում հրաժարվողին պետք է տուգանել կամ կես տարով ազատազրկման ենթարկել (չափազանց վտանգավոր գաղափար, որովհետև մարդու պապիլոմայի վիրուսի դեմ տվյալ պատվաստումը տուգանքի կամ բանտարկության սպառնալիքով պարտադիր դարձնելու պարագայում, պետական համապատասխան չինովնիկների նկատմամբ ինքնադատաստանի դեպքերը պարզապես կարող են հաջորդել մեկը մյուսին):


«Գարդասիլով» պատվաստելու հարցում Ա. Թորոսյանի շահագրգռությունը, դեռ մինչև ՀՀ առողջապահության նախարար նշանակվելը, գերազանցում էր նույնիսկ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների ձգտմանը։ Ցավոք, նույնիսկ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ժամանակին լրագրող ու խմբագիր լինելով հանդերձ, անտեղյակ է «Գարդասիլով» պատվաստման վտանգներին ու կողմ է դրանով հայ դեռահաս աղջիկների պատվաստմանը (ի տարբերություն տիկին Հակոբյանի, Արսեն Թորոսյանը լինելով առողջապահության կազմակերպիչ, ապա նաև ՀՀ առողջապահության նախարար, պարտավոր էր տեղյակ լինել «Գարդասիլի» վտանգավորությանը, ի՞նչ իմանաս՝ գուցե և տեղյա՞կ էլ է...)։ Այս տարվա հոկտեմբերին Աննա Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով հնչեցված հարցերից մեկին` ինքն արդյոք իր երեխաներին կպատվաստի՞ այդ վիրուսի դեմ, ասել է.


«Այո՛, իմ աղջիկներին պապիլոմայի դեմ կպատվաստեմ, քանի որ կյանքի բերումով, լինելով լրատվության մեջ և թերթում աշխատելով, մենք բազմիցս ենք ուսումնասիրել և հրապարակումներ արել ՀՀ առողջապահության ոլորտի վերաբերյալ: Հուրախություն ինձ՝ մենք միշտ արձանագրել ենք, որ առողջապահության ոլորտում մեր մասնագետները բարձր կարգի են, և ես, անկեղծ ասած, վստահում եմ նրանց»։
Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր ծիրանի» կուսակցության նախկին անդամ, այժմ «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, բժիշկ-նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանն անցյալ ամիս տեղեկացրել է, որ Հայաստանը հաջորդ տարի հատը 4,5 դոլարով «Գարդասիլ 4» պատվաստանյութի հերթական մասնաբաժինն է ձեռք բերելու:
«Ինքս դեմ եմ արտահայտվել «Գարդասիլին» և բացատրել, թե ինչու են փորձարկում անում մեր երեխաների վրա,- ասել է Մարինա Խաչատրյանը։- Փառք Աստծո, մեր ծնողներից շատերը ականջալուր եղան և, ի վերջո, իրենց երեխաներին չտարան և չենթարկեցին այդ փորձարկմանը»։


Ընդգծենք, որ «Գարդասիլ» պատվաստանյութին բնորոշ է պոտենցիալ մահացու աուտոիմունային վասկուլոպատիաներ դրդելու ռիսկը, արտերկրում աղջիկները մահացել են «Գարդասիլ»-ով մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից հետո, 14-ամյա աղջիկը՝ 2-րդ ներարկումից երկու շաբաթ անց։


Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությանը տողերիս հեղինակի կողմից հրապարակայնորեն տրված հարցը՝ ՀՀ առողջապահության նախարարությունն ինչո՞ւ է թաքցնում «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած առողջական ծանր հետևանքները դեռահասների ու կանանց շրջանում, դեռ մնում է անպատասխան: Դե ի՞նչ պատասխանի… Հո չի՞ ասելու, որ դարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նրա պես, մեղմ ասած, կասկածելի «Գավի վակցինա» միության, «Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի» (ԳԱՎԻ) ու նշված կազմակերպությունների հետևում կանգնած ուժերի կամակատարը ու կատարում է այն, ինչ նրանց է պետք ու թաքուն թե բացահայտ, ուղղակի թե անուղղակի կերպով թելադրվում է նրանց կողմից: Հենց ԳԱՎԻ-ն է Հայաստանին 2 տարվա ընթացքում տրամադրելու պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները (անշուշտ, ո՛չ մեր սիրուն աչքերի համար, ո՛չ էլ մեր երեխաների առողջությամբ մտահոգ լինելով կամ մեզ սիրելով), ինչպես նաև ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը, որոնք մասամբ արդեն իսկ տրամադրել է: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ԳԱՎԻ-ն հավանություն է տվել հիշյալ պատվաստումներն իրականացնելու և պատվաստանյութն ստանալու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության ծրագրային առաջարկին (այն ներկայացվել է դեռ նախորդ կառավարության ժամանակ): Այսինքն` ծրագրային առաջարկը, իբրև թե, ՀՀ առողջապահության նախարարության կողմից է եղել (պաշտոնապես, դեյուրե, հավանաբար հենց այդպես է), իսկ թե նախարարությունն ինչու է այդ ծրագրային առաջարկը ներկայացրել հիշյալ կազմակերպությանը, իրականում նախաձեռնությունն ում կողմից է եղել, սրա վերաբերյալ ճշմարտությունը, կարծում ենք, չի ասվում:


Ըստ ՀՀ առողջապահության նախարարության, մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումից հետո ի հայտ եկող հետպատվաստումային երևույթներն աննշան են, ավելի շատ դիտարկվում են տեղային ռեակցիաներ՝ ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուց, քոր, ընդհանուր ռեակցիաներ՝ գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, ցավ որովայնի շրջանում, մկանացավ, ալերգիկ ցան, «Արձանագրվել են նաև ուշաթափության դեպքեր, որն անհատական է և կրում է հոգեհուզական (փսիխոսոմատիկ) բնույթ՝ պայմանավորված ներարկման վախով։ Ծանր ռեակցիաներից անաֆիլաքսիան զարգանում է 1,7 մլն-ից մեկ դեպքում, որը պայմանավորված չէ պատվաստանյութով, այլ՝ օրգանիզմի անհատական առանձնահատկություններով»։
Այսպիսով, կիսաճշմարտությունն է ներկայացվել ու կեղծվել իրականությունը: ԱՄՆ-ի կառավարության VAERS տվյալների բազայի համաձայն, որպես մարդու պապիլոմայի վիրուսի (HPV) դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցություններ, գրանցվել են նաև անպտղության, վերարտադրողական գործառույթի խանգարումների, վիժումների, մկանային ցնցումների, նյարդային համակարգի խանգարումների, արյան ճնշման փոփոխությունների, հոդացավերի և մարդու առողջության կրած վնասի բազմաթիվ այլ դեպքեր: Սակայն, վկայակոչել սոսկ VAERS-ի տվյալների բազայում հիշյալ պատվաստումների հետևանքների կապակցությամբ առկա տեղեկատվությունը, նշանակում է շատ քիչ բան ասել: Անգլերենից թարգմանաբար ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ճապոնացի մասնագետների (Kinoshita T1, Abe RT, Hineno A, Tsunekawa K, Nakane S, Ikeda S.) հեղինակած, «Ճապոնացի դեռահաս աղջիկների սիմպատիկ նյարդի պերիֆերիկ դիսֆունկցիա՝ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութով իմունավորումից հետո» վերտառությամբ հոդվածը.
«ՆՊԱՏԱԿԸ. ՈՒսումնասիրել մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստանյութով իմունավորված աղջիկների մոտ նյարդաբանական դրսևորումների պատճառները:
ՄԵԹՈԴՆԵՐԸ. Վերջին ինն ամիսների ընթացքում մեզ այցելեցին 44 աղջիկներ, գանգատվելով ՄՊՎ-ի դեմ պատվաստումից հետո առաջացած մի քանի ախտանշաններից։ Բացահայտված այլ խանգարումներով չորս հիվանդներ բացառվեցին, իսկ մնացած 40 սուբյեկտներն ընդգրկվեցին այս հետազոտության մեջ։
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. Նախնական պատվաստման տարիքը կազմում էր 11-ից մինչև 17 տարեկան, իսկ պատվաստանյութի առաջին դոզայից հետո ինկուբացիոն միջին ժամանակահատվածը՝ 5.47 Օ 5.00 ամիս: Հաճախակի դրսևորումները ներառում են գլխացավեր, ընդհանուր հոգնածություն, ոտքերի սառնություն, վերջույթների ցավ և թուլություն:
Վերջույթներում դրսևորվող ախտանշաններ ունեցող 28 աղջիկների մոտ արձանագրվեց ձեռքի մատների մաշկի ջերմաստիճանի մի փոքր նվազում (30.4 Օ 2.6օC) և ոտքի մատների ջերմաստիճանի չափավոր նվազում (27.1 Օ 3.7օC): Թվային պլետիզմոգրամմաները ցույց տվեցին ալիքների նվազած մակարդակ, հատկապես ոտքի մատներում: Չորս աղջիկների վերջույթների ախտանիշները համապատասխանում էին տարածաշրջանային ցավային բարդ համախտանիշի (CRPS) ճապոնական կլինիկական ախտորոշումային չափանիշներին, մինչդեռ մնացած 14 աղջիկների պարագայում դրանք համապատասխանում էին CRPS-ի օտարերկրյա ախտորոշումային չափանիշներին: Schellong թեստով բացահայտվեցին օրթոստատիկ հիպոթենզիայով ութ հիվանդներ և պոստուրալ օրթոստատիկ տախիկարդիայի համախտանիշով տառապող չորս հիվանդներ: Օրթոստատիկ հիպոթենզիայով և CRPS-ով տառապող աղջիկները սովորաբար ունենում էին դողի պարբերական ուժեղ նոպաներ և կայուն ասթենիա: Ներմաշկային նյարդերի էլեկտրոնային մանրադիտակային ուսումնասիրությունները միելինազուրկ հյուսվածքների անոմալ պաթոլոգիա բացահայտեցին հետազոտության ենթարկված երեք աղջիկներից երկուսի մոտ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. Այս հետազոտությամբ արձանագրված ախտանշանները կարող են բացատրվել անոմալ պերիֆերիկ սիմպաթիկ պատճառներով: Հետազոտված աղջիկների ամենատարածված նախնական ախտորոշումը հոգեսոմատիկ հիվանդությունն էր: ՈՒսումնասիրության մասնակիցների սոցիալական խնդիրները մնացին չլուծված, քանի որ ծանր հաշմանդամությամբ տառապող աղջիկները դադարեցին դպրոց հաճախել:
Araratnews.am կայքը ժամանակին տեղեկացրել է` «Գերմանական մամուլը հեղեղված է «Գարդասիլը» «մահաբեր պատվաստանյութ է» որակումով հրապարակումներով»:
Իհարկե, ցավալի է, բայց փաստ, որ «Գարդասիլ»-ով պատվաստումից ԱՄՆ-ում աղջնակի մոտ զարգացել է աուտոիմուն խանգարում՝ նեյրոմիելիտիս օպտիկա (neuromyelitis optica): Անցյալ տարվա մարտի 17-ին ԱՄՆ-ում դատական որոշմամբ մոտ 11 մլն դոլարի փոխհատուցում է տրվել «Գարդասիլ»-ից շատ լուրջ խանգարման համար, այսինքն` պետությունը որպես փաստ ընդունել է, որ տվյալ խանգարումը «Գարդասիլ»-ից է եղել։ Սկզբում կասկածել են բազմակի սկլերոզ, բայց հետո հասկացել են, որ այդ երեխայի մոտ նեյրոմիելիտիս օպտիկա է, որը տեսողական լուրջ խանգարում է:
Ավելին. երկու աղջիկ մահացել են մարդու պապիլոմայի վիրուսի դեմ վերոնշյալ պատվաստանյութով պատվաստումից հետո: 19-ամյա աղջիկը մահացել է կես տարի անց՝ 3-րդ պատվաստումից հետո, իսկ 14-ամյա աղջիկը՝ 2-րդ ներարկումից երկու շաբաթ հետո: Դիահերձումը ոչ մի խախտում ցույց չի տվել: Սակայն, ուղեղի հյուսվածքներից վերցված նմուշներում երկուսի մոտ էլ հայտնաբերվել է աուտոիմունային վասկուլիտ, որն առաջացել է պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութում առկա հակամարմիններից: Դրանք մեծ խտությամբ հայտնաբերվել են ուղեղի արյունատար անոթներում, ինչը և հանգեցրել է մահվան:
ՈՒղեղային վասկուլիտին բնորոշ ախտանշանները ներառում են ուժեղ գլխացավեր, օրթոստատիկ (orthostatic) գլխապտույտ, ուշագնացություն, ջղաձգումներ, ցնցումներ և ծակծկոցներ, թուլություն, հակամարմիններ և T բջիջներ, որոնք արտադրվում են պատվաստանյութի հակագենը ոչնչացնելու համար և միաժամանակ գրոհում են տարբեր հյուսվածքներում (օրինակ, արյունատար անոթների պատերում) գտնվող կառուցվածքային առումով նմանատիպ սեփական հակագեներին։ Երկու աղջիկների մոտ էլ նման ախտանիշներ արտահայտվել են:
Տվյալ ուսումնասիրության հեղինակները վերոնշյալ դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հետազոտել են VAERS-ի շտեմարանը` համանման ախտանշանների առկայությամբ այլ դեպքեր հայտնաբերելու նպատակով։ Արդյունքում գրվել է վերոնշյալ տեղեկությունները ներկայացնող հոդվածը ու տպագրվել «Pharmaceutical Regulatory Affairs: Open Access» ամսագրում, որից էլ քաղված են վերը բերված ու ստորև ներկայացվող այլ տեղեկություններ:
Ընդգծենք՝ վերոնշյալ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՄՊՎ-16 L1 հակամարմիններ պարունակող (Հայաստան բերվածը պարունակում է նաև հենց այդ հակամարմինները) «Գարդասիլ» պատվաստանյութին բնորոշ է պոտենցիալ մահացու աուտոիմունային վասկուլոպատիաներ դրդելու ռիսկը:
ՈՒղեղային (ցերեբրալ) վասկուլիտը (Cerebral vasculitis) ծանր հիվանդություն է, որը սովորաբար հանգեցնում է մահվան, եթե ժամանակին չի ախտորոշվում և չի բուժվում։ Այն փաստը, որ ՄՊՎ-ի պատվաստումից հետո Պատվաստանյութերի անվտանգության վերահսկողության տվյալների շտեմարանին (Vaccine safety surveillance database) զեկուցված շատ ախտանշաններ (ինչպես, օրինակ, ինտենսիվ տևական միգրեններ, ուշագնացություն, ջղաձգումներ, ցնցումներ և ծակոցներ, միալգիա (ցավ մկաններում), հենաշարժային անոմալիաներ, պսիխոտիկ ախտանշաններ և ճանաչողական անբավարարություն), որոնք բնորոշ են ուղեղային վասկուլիտին, սակայն չեն ճանաչվել որպես այդպիսին, լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս ներկա արդյունքների լույսի ներքո: Այսպիսով, պարզվում է, որ որոշ դեպքերում ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը («Գարդասիլ») կարող է հանդիսանալ մահացու աուտոիմունային վասկուլոպատիաներ դրդող գործոն։ Բժիշկները պետք է տեղյակ լինեն այս առնչության մասին: Հիշյալ ամսագիրը մի ամբողջ հոդված է նվիրել ՄՊՎ-ի դեմ չորսվալենտանի պատվաստանյութով պատվաստումից հետո մարդկանց մահվան դեպքերին:
Իր հերթին, Մանկաբույժների ամերիկյան քոլեջը հիշյալ պատվաստումների պատճառով վաղաժամ ամենորեայի և վաղաժամ դաշտանադադարի կապակցությամբ բարձրաձայնել է իր մտահոգությունների մասին սեփական կայքում անգլերենով հրապարակված «Նոր անհանգստություններ՝ կապված մարդու պապիլոմայի դեմ պատվաստանյութի հետ» (Ամերիկյան մանկաբույժների քոլեջ- 2016 թվականի հունվար) հոդվածում :
Անշուշտ, կան հիմնավորված, ինչպես նաև տրամաբանական մտահոգություններ, որոնք պատասխաններ են պահանջում: Որոշակի հետազոտության արդյունք հանդիսացող վերոնշյալ հոդվածի համաձայն՝
«1) ձվարանի գործառույթի երկարաժամկետ գնահատում չի արվել ոչ առնետներին ներարկված պատվաստանյութի անվտանգության օրիգինալ ուսումնասիրություններում, ոչ էլ մարդկանց վրա պատվաստանյութի փորձարկումներում,
2) առաջնային բուժօգնության բժիշկների մեծ մասը հավանաբար տեղյակ չէ ՄՊՎ4-ի («Գարդասիլ».- Ա. Հ.) և ձվարանի գործառույթի վաղաժամ ձախողման (Premature Ovarian Failure - POF) կամ երկարատև ամենորեայի (դաշտանի բացակայության) հնարավոր առնչությանը, և նրանք չեն զեկուցում այդ դեպքերի մասին «Պատվաստումների բացասական հետևանքների զեկուցման համակարգին» (Vaccine Adverse Effect Reporting System - VAERS),
3) ազդեցության հնարավոր մեխանիզմները բացատրվել են հիմնականում ալյումինի հավելանյութի (aluminum adjuvant) աուտոիմուն ռեակցիայով և պատվաստանյութերի մեկ այլ բաղադրիչի՝ պոլիսորբատ 80-ի (polysorbate 80)՝ առնետների ձվարանների վրա գրանցված տոքսիկ (թունավոր.- Ա. Հ.) ազդեցությամբ»:
Հիշյալ կայքից տեղեկանում ենք նաև, որ 2006 թ. «Gardasil…»-ի լիցենզավորումից հետո հաշվառվել է հետպատվաստումային 213 անբարեհաջող դեպքի զեկույց՝ ամենորեայի, POF-ի կամ վաղաժամ դաշտանադադարի վերաբերյալ, որոնց 88 %-ը կապված է «Gardasil…»-ի հետ: Համեմատության համար նշվում է, որ 1990-2006 թթ., այսինքն՝ ՄՊՎ- դեմ պատվաստումները սկսելու ժամանակաշրջանից առաջ, ձվարանի գործառույթի վաղաժամ ձախողման և վաղաժամ դաշտանադադարի որևէ դեպք ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ, իսկ ամենորեայի ընդամենը 32 դեպք է զեկուցվել VAERS-ին:
2006 թվականից VAERS-ում գրանցված ձվարանների գործառույթի ձախողման, վաղաժամ դաշտանադադարի՝ նվազագույնը 4 ամիս տևողությամբ, և (կամ) ամենորեայի վերաբերյալ զեկույցների գերակշիռ մեծամասնությունը (76%) կապված են միմիայն «Gardasil…»-ի հետ: Գրանցված 89 դեպքերից 86-ը կապված են «Gardasil…»- ի, իսկ 3-ը՝ դարձյալ ՄՊՎ-ի դեմ նախատեսված «CervarixTM» պատվաստանյութի հետ:
Դե թող հիմա որևէ մեկն ասի, թե «Գարդասիլ»-ի պատճառով առաջացող անպտղության մասին անհանգստությունները, մտահոգություններն անհիմն են: Առաջիկայում այս կապակցությամբ նորանոր փաստեր կհրապարակենք, որոնք, արդեն իսկ հրապարակվածների հետ, ուղղակի տեղիք են տալիս տագնապի և ընդվզման։
Ընդգծենք, որ Հայաստանում «Գարդասիլով» պատվաստումը պարտադիր չէ, թեև ոմանք անտեղյակության պատճառով, ոմանք էլ միտումնավոր այդպես են ներկայացնում: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի և կարող է հրաժարվել մարդու պապիլոմայի վիրուսի դեմ «Գարդասիլով» կամ որևէ այլ պատվաստանյութով պատվաստումից: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի և կարող է հրաժարվել նաև պատվաստումից հրաժարվելուց հետո դրա վերաբերյալ ստորագրություն տալուց, եթե իրենից այդպիսի ստորագրություն պահանջեն: Իմացեք նաև, որ ոչ ոք, առանց ծնողի համաձայնության, իրավունք չունի պատվաստելու նրա 13 կամ, թեկուզ, ասենք, 15-ամյա աղջնակին, ոչ ոք, առանց օրինական խնամողի համաձայնության, իրավունք չունի պատվաստելու նրա այդ տարիքի խնամարկյալին: Բացատրեք ձեր երեխաներին, որ երբ փորձեն պատվաստել նրանց, անմիջապես տեղեկացնեն ձեզ և քանի դեռ ձեր համաձայնությունը չկա, կտրականապես հրաժարվեն հիշյալ պատվաստումից:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Իրատես». «Գարդասիլով» պատվաստման վտանգներին նոր հիմնավորումներով առաջիկայում կանդրադառնանք առավել հանգամանորեն։

Դիտվել է՝ 4593

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ