Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Խնդիր է դրված Արցախում ունենալ այնպիսի իշխանություն, որը Հայաստանի համար կլինի կանխատեսելի ու ամբողջապես կառավարելի»

«Խնդիր է դրված Արցախում ունենալ այնպիսի իշխանություն, որը Հայաստանի համար կլինի կանխատեսելի ու ամբողջապես կառավարելի»
17.12.2018 | 12:56

Քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ հետ զրուցում ենք Արցախում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

-Պարոն Ենոքյան, Արցախի պաշտպանության համակարգում տեղի ունեցած փոփոխությունների շարժառիթը։
-Ես կարծում եմ՝ այդ փոփոխությունները դեռ շարունակվելու են, ընդհուպ մինչև Արցախի ամենաբարձր ղեկավարության փոփոխություններ։ Խնդիրը մեկն է՝ Արցախում ունենալ այնպիսի իշխանություն, որն ամբողջովին Հայաստանի իշխանությունների համար կլինի կանխատեսելի ու ամբողջապես կառավարելի։
-Այդ փոփոխություններն Արցախյան հարցի հետ կապված ի՞նչ զարգացումների կարող են բերել։
-Դրական միտում չեմ տեսնում։ Բացասական զարգացումներ կարող են լինել, որովհետև այնուամենայնիվ, նոր հրամանատարությունը դեռևս կարիք ունի ավելի ներդաշնակ դառնալու բանակի ղեկավարության հետ, թեև նոր մարդիկ չեն։ Մյուս կողմից, Արցախում կարծես թե միտում է նկատվում ունենալ բանակի հետ ավելի քիչ կապված և ավելի շատ գործարար շրջանակների հետ կապված ղեկավարության, ինչը, ըստ իս, կբերի բանակի մարտունակության թուլացման։
-Հանրությունն ինչպե՞ս կընդունի նման փոփոխությունները։
-Հանրությունը վերջացավ ընտրությունների հետ։ Հիմա արդեն ընթանում է ներքին ինտրիգների և արտաքին ճնշումների համադրման պրոցեսը։ Ժամանակ է անհրաժեշտ։ Ընդդիմությունը Հայաստանում կոտրված է, մասմասված է, ժամանակ է պետք, որպեսզի ընդդիմությունը որոշ չափով կարողանա կոորդինացվել և սկսի պայքարն արտախորհրդարանական ձևաչափերով, քանի որ խորհրդարանական ֆորմատներն ավարտվել են։

Ճեպազրույցը՝ Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3951

Մեկնաբանություններ