Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մանկական հիվանդանոցները գերծանրաբեռնված են

Մանկական հիվանդանոցները գերծանրաբեռնված են
11.01.2019 | 05:01

Մինչ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հորդորում է գրիպի վիրուսով հիվանդ երեխաներին մանկապարտեզ և դպրոց չուղարկել, մեր խմբագրության հեռախոսը պայթում է զանգերից. «Մանկական որ հիվանդանոց տարա երեխայիս, չընդունեցին տեղ չլինելու պատճառով, միայն առաջին օգնությունը ցուցաբերեցին»,- ասում են զանգողները։


Բողոքները, պարզվեց, անհիմն չեն, մեր ուսումնասիրությունները փաստեցին, որ մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներում իսկապես նոր հիվանդ ընդունելու լուրջ խնդիր կա, իսկ ավելի ճիշտ է ասել` տեղ չկա։ Բժշկական կենտրոններում շատ է վերին շնչուղիների վիրուսային հիվանդությամբ երեխաների քանակը։ Ճիշտ է, մեզ հետ հեռախոսազրույցում առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդություւների, համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը չհամաձայնեց «տեղ չկա» մեր ձևակերպման հետ, բայց միևնույն ժամանակ ասաց. «Այո, մանկական հիվանդանոցները այս պահին աշխատում են գերծանրաբեռնված, սակայն դա նոր բան չէ։ Յուրաքանչյուր տարի սեզոնայնությամբ պայմանավորված նկատվում է վերին շնչուղիների վիրուսի ծավալների աճ։ Ըստ ծանրաբեռնվածության հիվանդանոցները ներկայացնում են լրացուցիչ մահճակալի պահանջարկ, որն էլ բավարարվում է։ Այս պահին այդ վիրուսի խոցելի խմբի մոտ 96 %-ը երեխաներն են»։


Եվ այսպես վիրուսային գրիպը իր «ճանկերը» սրել է երեխաների վրա և կարծես թե նահանջելու մտադրություն չունի։ «Դեռևս հիվանդության անկման մասին խոսք լինել չի կարող, պայմանավորված սեզոնայնությամբ»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Լիանա Թորոսյանը։ Եթե խոցելի խումբը երեխաներն են, և եթե վիրուսի հետնահանջի մասին խոսելը դեռ շուտ է, ապա վիրուսից երեխաներին զերծ պահելու և այն չտարածելու համար ավելի ճիշտ չէ՞, որ գոնե 10 օրով երկարացվեն ձմեռային արձակուրդները դպրոցներում և մանկապարտեզներում՝ հանուն երեխաների առողջության պահպանման։ Ի՞նչ են մտածում այս ուղղությամբ առողջապահության պատասխանատուները։ «Չենք կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ հիվանդությունն առկա է 0-1 տարեկան երեխաների շրջանում»,- պարզաբանեց առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդություների համաճարակաբանության բաժնի պետը։


Գուցե այս պահին վիրուսը 0-1 տարեկան երեխաների մոտ է գլուխ բարձրացրել, բայց դա չի նշանակում, որ այդ երեխաները դպրոցահասակ կամ իրենցից մեծ քույր-եղբայրներ չունեն, որոնք չեն շփվում նրանց հետ։ Չէ՞ որ այդ քույր-եղբայրները կարող են վիրուսակիր լինել, ուրեմն ինչու՞ վտանգել երեխաների առողջությունը։ Եվ հետո, ինչպես ասում են, վտանգը որ գալիս է, մենակ չի գալիս։ Հարևան Վրաստանում պաշտոնապես գրանցված է H1N1 վիրուսի առկայությունը։ Մեր հայրենակիցներից շատերը նոր տարին անց են կացրել Վրաստանում, և չի բացառվում, որ H1N1 վիրուսը, նրանց միջոցով տեղափոխվի Հայաստան։ Ի՞նչ է արվում այս ուղղությամբ։ «Նախ պետք է ընդգծեմ, որ առողջապահության միջազգային կազմակերպությունը H1N1 վիրուսը 2010-ից դիտարկում է, որպես հասարակ սեզոնայնության հետ կապված վիրուս, որը հեշտորեն բուժվում է։ Երկրորդ՝ օրերս մեր իրականացրած լաբորատոր հետազոտության արդյունքում 4 հիվանդից միայն մեկի մոտ է ախտորոշվել H1N1։ Սա նշանակում է, որ Վրաստանից Հայաստան այդ վիրուսի ներթափանցման ռիսկ չկա՝ շրջանառվողը նույն վիրուսային հարուցիչն է»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ