Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան. Դուք ճանապարհ չեք փակելու, որովհետև ժողովրդից չեք ստացել այդ լիազորությունը

Նիկոլ Փաշինյան. Դուք ճանապարհ չեք փակելու, որովհետև ժողովրդից չեք ստացել այդ լիազորությունը
15.01.2019 | 22:44

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որը վերնագրել էր «Զրույց քաղաքացու հետ», անդրադարձավ դատաիրավական համակարգում տեղի ունեցող պրոցեսներին. «Ես գիտեմ, որ մարդկանց մոտ հարցեր են ծագում, որ բռնեցին, բաց թողեցին, հետո էլի բռնեցին, բաց թողեցին, և գիտեմ, որ որոշակի նյարդայնություն առաջացնում է, բայց ես հույս ունեմ, որ բոլորդ գիտեք, որ ես` ինքս, այդ բռնել-բաց թողնելու պրոցեսների հետ կապ չունեմ, իմ որոշման տիրույթում չեն, որովհետև ես հավատում եմ, որ Հայաստանում անկախ դատական համակարգ պետք է գոյություն ունենա»: Նա կարևորեց, որ իշխանությունը քայլեր է անում, որ ունենա անկախ դատական համակարգ, և առաջին քայլերն այդ դատական համակարգին հնազանդեցնելու փորձեր չանելն է: Վարչապետը վստահեցրեց, որ դատական որոշումների հետ կապ չունի:


«Էջմիածին-Երևան ճանապարհը փակում են և ասում են` բա լա՞վ էր, որ դուք փակում էիք: Մենք փակում էինք, քանի որ չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, և համոզվեցինք, որ ճիշտ ենք մտածում: Այսօր քաղաքացիներ կան, ասում են` բա մենք իշխանություն չենք, փակում ենք, բայց ճանապարհին մնացած քաղաքացին իշխանությունն է, որն իր իշխանությունը ձևավորել է ազատ, արդար ընտրություններով: Այսօր մարդիկ ասում են՝ Մանվել Գրիգորյանին բաց են թողել, դրա համար ճանապարհը փակել ենք, այնպիսի տպավորություն է, որ իրենք բռնել, մենք էլ բաց ենք թողել: Այդ մեր կառավարության և իշխանության գործունեության արդյունքում են տեղի ունեցել այդ բացահայտումները, և ճանապարհներ փակելն ընդդեմ կառավարության է արվում»,-ասաց նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխել են, չի նշանակում, որ մեղադրանքները վերացել են: «Ինձ համար էլ էր տհաճ, որ իմացա խափանման միջոցը փոխելու լուրը»,-ասաց նա:


Վարչապետը նշեց, որ Էջմիածնում մի կլան չի, եղել է մի քանի կլան, որոնք անընդհատ իրենց մեջ պայքարել են: «Իմ տպավորությամբ՝ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել և այս ֆոնի տակ ինչ-որ կլանային հարաբերություններ ձևավորվել ոչ միայն Էջմիածնում, այլ հանրապետությունում, չի անցնելու դա: Որոշ նախկին կլանային ուժեր փորձում են այս պրոցեսը օգտագործել և ասել՝ լա՞վ էր, որ Նիկոլը ճամփա էր փակում, հիմա էլ մենք ենք փակում, դուք չեք փակելու, որովհետև դրա լիազորությունը չունեք և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, քանի որ ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է ապահովել այդ ճանապարհների անցանելիությունը»,-ասաց նա և նշեց, որ ճանապարհները կաթվածահար անողներն ուղիղ կառավարության դեմ են գործում և կոչ արեց այդ ճանապարհով չգնալ: Նա նշեց, որ կարևոր է փաստաբաններին մեղադրվողների անձնական բարեկամներ կամ թշնամիներ չընկալելը: «Մենք վենդետա չենք ուզում, մենք ուզում ենք արդարադատություն, որի ամենակարևոր պայմանը նաև մեղադրյալի պաշտպանությունն է` պաշտպանի միջոցով»,-ասաց վարչապետը և ավելացրեց, որ որևէ մեկը չի կարող հին ձևերով գործել:

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ