Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հետ քննարկել է ԼՂ հարցը

Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հետ քննարկել է ԼՂ հարցը
16.01.2019 | 13:58

«Հրապարակը» գրում է. «Այսօր տեղի կունենա Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը, որը կնախապատրաստի Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը: «Իմ քայլը» դաշինքի՝ նախորդ ուրբաթ ԱԺ դահլիճում առաջին հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, առյուծի բաժինը նվիրված է եղել ղարաբաղյան հիմնախնդրին: Փաշինյանը հանգամանալից անդրադարձել է հարցին, պատասխանել պատգամավորների հարցերին, ինֆորմացիա տվել «առկա» իրավիճակի մասին, որ պատգամավորները նախ ծանոթանան իշխանությունների մոտեցումներին և ապա` տեղյակ լինեն, թե ինչ դիրքերից են պատասխանելու լրագրողների` այդ առնչությամբ իրենց ուղղված հարցերին:

Պատգամավորները 1 տասնյակից ավելի հարցեր են հնչեցրել. «Մենք էլ մեր հերթին էինք ցանկանում հասկանալ խնդրի էությունը, տիրապետել անհրաժեշտ նրբություններին»: Փաշինյանն անդրադարձել է հիմնական դրույթներին, ասել է, որ, ըստ էության, այս պահին հարցի լուծում չկա, այդ լուծումն ինքը ևս դեռ չի տեսնում այն պարզ պատճառով, որ ասպարեզում առկա մոտեցումները վերջնականապես հստակեցված չեն։ «Լավրովյան պլանով ասվում է, որ պետք է 5 շրջանները վերադարձվեն Ադրբեջանին, հետո կերևա։ Ինչի՞ դիմաց, հարցնում ենք իրենց՝ չեն ասում, մենք պահանջում ենք` թող առաջինը Ադրբեջանն ասի` համաձայն է զիջումների, մենք էլ անենք մեր քայլը, մեզ ասում են` Ադրբեջանին իրենց երկրի ներսում կասեն դավաճան։ Մենք էլ իրենց ասում ենք` ինչ է, մե՞նք պետք է դառնանք դավաճան։ Բանակցությունները շարունակվում են, մնացածը կերևա ընթացքում», - մոտավորապես ասել է Փաշինյանը»:

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ