Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերգեյ Լավրով. Մոսկվան դրական է գնահատում ԼՂ խնդրի կարգավորման հարցում Բաքվից հնչող հայտարարությունները

Սերգեյ Լավրով. Մոսկվան դրական է գնահատում ԼՂ խնդրի կարգավորման հարցում Բաքվից հնչող հայտարարությունները
16.01.2019 | 20:30

Մոսկվան դրական է գնահատում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Բաքվից հնչող հայտարարությունները և հուսով է, որ Երևանը նույնպես խնդիրը կարգավորելու պատրաստակամության հայտարարություն կանի` այսօր ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


Նրան այսօր ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի լրագրողները ղարաբաղյան հակամարտության մասին հարց չէին տվել, երբ ադրբեջանցի լրագրողը հարցրեց ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին, ՌԴ ԱԳ նախարարը խոսեց նաև ղարաբաղյան հակամարտությունից։ «Կարծում եմ, որ պետք է ամեն կերպ խրախուսել կարգավորման հարցում լուծումներ գտնելու պատրաստակամության մասին Բաքվից հնչող հայտարարությունները, - ասաց նա,-հույս ունեմ, որ մեր հայ գործընկերներն ի պատասխան նույն դիրքորոշումը կարտահայտեն»:


«Հայաստանում անցած տարի իշխանություն է փոխվել, այդ պատճառով մեր աշխատանքը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, սահմանափակվել է հանդիպումներով, որոնք ավելի շատ ճանաչողական բնույթ ունեին, - նշել է Լավրովը: - Այս ամիս կկայանա համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, այնպես որ, կարծում եմ, այս ուղղությամբ ևս մենք կկարողանանք մեր ավանդը ներդնել խնդրի կարգավորման համար»։ Նա նշել է՝ «Ղարաբաղյան հակամարտությունը հին, կարելի է ասել՝ հնացած հակամարտություն է, բայց, իհարկե, այստեղ էլ կարելի գտնել լուծում, եթե Բաքուն և Երևանը ունենան քաղաքական կամք և լինի միջազգային աջակցություն, այդ թվում՝ համանախագահ երկրների աջակցությունը»։


ՌԴ ԱԳ նախարարը հայ լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձել է ադրբեջանական բանտում գտնվող ՌԴ քաղաքացի, ծագումով հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի հարցին։ «Մենք պարբերաբար բարձրացնում ենք ծանր իրավիճակում գտնվող ռուսաստանցիների հարցն, այդ թվում` ԱՊՀ երկրներում: Վստահեցնում եմ ձեզ, որ կոնկրետ այս թեմայի շուրջ հարցը մենք բարձրացրել ենք ադրբեջանական գործընկերների հետ մեր վերջին բանակցությունների ժամանակ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք, հիմնվելով իրավական նորմերի վրա, երկխոսության միջոցով հասնել արդյունավետ որոշումների մեր ադրբեջանցի կոլեգաների հետ և կկարողանանք վերադարձնել այդ քաղաքացուն Ռուսաստան», - ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 2042

Մեկնաբանություններ