Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչու են սրում իրավիճակը ներսում

Ինչու են սրում իրավիճակը ներսում
01.02.2019 | 04:24

Հայաստանը սևերի ու սպիտակների բաժանելուց հետո հերթը ղարաբաղցի-հայաստանցի բաժանմանն է հասել: Այս օրերին Ղարաբաղի հասարակական-քաղաքական տարբեր օղակներից տեղեկություններ ենք ստանում, որ այնտեղ ոչ միայն անհանգիստ են բանակցությունների անհասկանալի ընթացքից, այլև նոր իշխանությունների հանդեպ հսկայական դժգոհություն է կուտակվում, դրան զուգահեռ Հայաստանում արհեստական խայծեր են գցվում սոցիալական ցանցերով` Արցախի հանդեպ որոշակի վերաբերմունք ձևավորելու քողարկված նպատակով:


Օրերս Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի վրդովմունքը պատահական չէր: Նա Արցախի այն պաշտոնյաներից է, որը կտրուկ ու սուր քննադատեց Հայաստանի իշխանություններին` ՀՔԾ պետից սկսած: Սա, կարելի է ասել, զայրույթի հավաքական պոռթկում էր: Իսկ Վիտալի Բալասանյանի երեկվա հայտարարությունը, թե ընդունում է Սասուն Խաչատրյանի մարտահրավերը և իրավականորեն կարող է իր խոսքերը հաստատել, փաստում է, որ Արցախում այլևս չեն ուզում լռել ու սպասել, թե երբ են իրենց գլխին գալիքի մասին տեղեկացնելու: Հայկական երկրորդ պետությունում և բանակի վերնախավը, և իշխանության առանձին դեմքեր տարակուսած են, որ այսքան հանդիպում-հեռախոսազրույցներից հետո Նիկոլ Փաշինյանը նրանց մեկ բառ անգամ չի ասում, մինչդեռ վստահեցնում էր, թե Արցախի հարցն առանց Արցախի չի լուծվի: «Սա չպետք է միայն հայտարարություն լինի մարդկանց ականջը շոյելու, իրականությունը թաքցնելու համար: Որտե՞ղ է հիմա Արցախը, ո՞վ է նրա շահերը պաշտպանում, ո՞վ գիտի` ինչի շուրջ են պայմանավորվում»,- փաստում ու անհանգստանում է Արցախի հրամանատարական կազմը: Մեր տեղեկություններով, եթե առաջիկայում բանակցային այս մուկն ու կատուն շարունակվի, և Փաշինյանը կրկին Արցախի հետ չխորհրդակցի, Բալասանյանի օրինակին շատերն են հետևելու, բաց տեքստով ու հրապարակավ հայտնելու են իրենց դժգոհությունը, դույզն-ինչ չմտահոգվելով, որ կարժանանան Լևոն Մնացականյանի «ճակատագրին»: Զոհասեղանին առավել մեծ հարց է դրված:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ