Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արայիկ Հարությունյանը կուսակցության որոշումով կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին

Արայիկ Հարությունյանը կուսակցության որոշումով կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին
06.02.2019 | 22:39

Արցախի նախագահի խորհրդական, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցում կառաջնորդվի իր կուսակցության որոշմամբ։ «2020-ի նախագահական ընտրություններին «Ազատ հայրանիքի» մասնակցության որոշումը կայացվելու է համագումարին, որովհետև դա համագումարի լիազորությունն է, Արայիկ Հարությունյանի լիազորությունը չէ։ Իսկ համագումարը, երևի, տեղի կունենա օգոստոսին կամ սեպտեմբերին։ Այդ ժամանակ «Ազատ հայրենիքը» պաշտոնապես կհայտարարի նախագահական ընտրությունների իր թեկնածուի մասին», - ասաց Արայիկ Հարությունյանը:

Պատրա՞ստ է ստանձնելու նման պատասխանատու պաշտոն, եթե կուսակցությունն իրեն նախագահի թեկնածու առաջադրի հարցին` նա պատասխանեց, որ դա լինելու է կուսակցության դիրքորոշումը։ «Ես միանձնյա չեմ ղեկավարում։ Կուսակցությունն ունի ավելի քան 5 հազար անդամ, և այդ 5 հազար անդամի որոշումն ինձ համար պարտավորեցնող է լինելու։ Ես պատրաստակամ եմ իրացնելու հարազատ կուսակցության որոշումը։ Ես կուսակցության որոշմանն եմ ենթարկվելու», - ասաց Արայիկ Հարությունյանը։

Դիտվել է՝ 1596

Մեկնաբանություններ